ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում»․ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում սխալ պնդումներ է արել

20:43, 17 Փտր, 2025

ՍԽԱԼ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին իր ասուլիսում մի քանի սխալ պնդումներ է արել, որոնք «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հերթականությամբ։ 

Քոչարյանը, մասնավորապես, խոսելով ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում ստանձնած առաքելության մասին, հայտարարել է, թե ԼՂ-ում խնդիրներն առաջացել են Պրահայի հայտարարությունից հետո։ 

«Քիչ, թե շատ խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում, լավ էին անում սկզբնական շրջանում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հենց դա ասել ենք, պրոբլեմները սկսվել են և բնականաբար պետք է սկսվեին»,- նշել է Քոչարյանը։ 

Հայաստանի երկրորդ նախագահը սխալվում է․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումից մինչև Պրահայի հայտարարությունը ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, նաև ռազմական գործողություններ է իրականացրել ռուս խաղաղապահների գոտում՝ գրավելով տարածքներ։  

Այսպիսով, առաջին լուրջ միջադեպն Արցախում գրանցվել է խաղաղապահ զորակազմի տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին: Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, 62 հայ զինծառայողներ գերեվարվել, 9-ը՝ զոհվել, և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։  

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

2021 թ․ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել ԼՂ արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող:  

2022 թ․ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել ԼՂ արևելյան սահմանագոտում:  

Մարտի 25-ին ԼՂ արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացել էին ՊԲ պայմանագրային 3 զինծառայողներ: Հրադադարի խախտման մասին հայտարարել էին նաև ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը խախտել էր եռակողմ պայմանավորվածությունը և ներխուժել խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի։ 

2022 թ․ օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել էին ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացել էին ՊԲ պայմանագրային 2 զինծառայողներ, ևս 14 զինծառայողներ տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել: 

Բացի վերոնշյալից, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով սպանվել (1, 2 ) կամ վիրավորվել էին նաև խաղաղ բնակիչներ։  

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում․ սկիզբ և ավարտ

Նույն ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և  այդ կառույցի կազմում Հայաստանի գործողություններին, ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու հարցին՝ Քոչարյանը արդարացրել է ՀԱՊԿ անգործությունը՝ բացատրելով, որ Հայաստանն ինքն է «վարկաբեկել այդ կառույցը, Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցել»։ Այնուհետև հավելել է․ «Եթե դու քո տարածքների համար չես կռվում, մտածում ես, որ ինչ-որ մեկը կարող է դրա համար կռվե՞լ։ Սև լճի դեպքում չեք հիշո՞ւմ, ասում  էր՝ ձյունոտ սարի համար չենք կռվելու։ Քո ԳՇ պետն ասում է՝ սոված կմնան դուրս կգան։ Դուք ուզում եք այդ տրամաբանությամբ որևէ մեկը գա ձեզ հետ կռվի՞, այդպես չի լինում»։ Քոչարյանը նաև պնդել էր, թե Հայաստանը երկկողմ հարաբերությունների շրջանակում չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը։  

Նախկին նախագահի տարակուսած հարցը, թե «ինչ-որ մեկը կարող է քո տարածքների համար կռվե՞լ», անհիմն է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում: 

Բացի այդ, ընդգծենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի ժամանակ Հայաստանը դիմել է և՛ ՌԴ-ին , և՛ ՀԱՊԿ-ին։  

2021 թ․ մայիսի 14-ի առավոտյան Հայաստանը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ռազմական օգնության համար։ «Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը»,— նշել էր այդ ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: 

Երկրորդ անգամ Ռուսաստանին Հայաստանը դիմել էր 2022 թ․ սեպտեմբերի 14-ին։  

ՀԱՊԿ-ին ևս Հայաստանը պաշտոնապես դիմել է 2 անգամ․ 2021-ի մայիսի 14-ին պաշտոնական Երևանն առաջին անգամ դիմել էր ՀԱՊԿ-ին՝ 1992 թ․ մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ անհապաղ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Սակայն Հայաստանի դիմումն անարձագանք էր մնացել:  

ՀԱՊԿ-ին 2-րդ անգամ Հայաստանը պաշտոնապես դիմել էր 2022 թ․ սեպտեմբերին։  Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: 

Այս անգամ ևս ՀԱՊԿ-ն չարձագանքեց Հայաստանի պաշտոնական դիմումին՝ բավարարվելով միայն հայտարարությամբ։   

Քոչարյանը նաև հարց է հնչեցնում․ «Ասում եք՝ ինչո՞ւ է Ռուսաստանը զենք ծախել Ադրբեջանին։ Այդ հարցը ինչո՞ւ չեք տալիս Իսրայելին, օրինակ, ինչու չեք տալիս Թուրքիային, մի շարք երկրներին»։ Քոչարյանի հնչեցրած այս հարցի պատասխանը ասուլիսում չի հնչում, սակայն դա շատ պարզ է՝ Իսրայելը կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մատնանշած երկրները ՀԱՊԿ անդամ չեն, հետևաբար կազմակերպության անդամ երկրների, այս դեպքում՝ Հայաստանի նկատմամբ որևէ պարտավորություններ չունեն։  

Այսպիսով, մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու և այդ կառույցի իրավասությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սխալ են, իսկ իրականությունն ու փաստերն այլ բան են հուշում։ 

 Սյուզաննա Համբարձումյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens