ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ամենաշատը՝ ՔՊ-ն, ամենաքիչը՝ «Ժառանգությունը»․ որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը նախընտրական շրջանում

14:06, 21 Նյմ, 2025

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ավագանի է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Մայր Հայաստան» կուսակցությունները ու «Հաղթանակ» դաշինքը։

Ավագանու ընտրություններում մասնակցում էր ընդհանուր առմամբ 8 կուսակցություն և դաշինք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ծախսերի պայմանագրերը, որոնք նրանք ներկայացրել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

Այսպես, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսած քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 42,5 միլիոն դրամ։ Ըստ նույն պայմանագրերի՝ ՔՊ-ն գնել է գրասենյակային իրեր, տպագրել քարոզչական նյութեր՝ գլխարկներ, պաստառներ, բաններներ, բուկլետներ պատվիրել բաններների փակցման և ապամոնտաժման ծառայություններ և այլն: Ինչպես նաև մեկ ամիս ժամկետով կնքվել են տարածքների վարձակալության պայմանագրեր։ 

ՔՊ-ն կնքել է 5 վարձակալության պայմանագիր տարբեր գյուղերում ու Էջմիածին քաղաքում նախընտրական շտաբի ձևավորման համար։ Դրանց արժեքը 150․000-ից 300 հազար դրամի միջակայքում է։ Էջմիածին քաղաքում դահլիճի մեկ ժամվա վարձակալության գումարը կազմել է 130 հազար դրամ։ Միայն 23 մլն դրամ այս կուսակցությունը տրամադրել է 100-ից ավելի սիթի ֆորմատով գովազդային կրիչների տպագրման ու տեղադրման ծառայությունների դիմաց։ 

Հաջորդ ամենաշատ գումար ծախսած քաղաքական ուժը «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն է՝ 19.8 մլն դրամ։ 

Այս դաշինքում անշարժ գույքի վարձակալության 4 պայմանագիր են կնքել՝ 120 հազարից մինչև 200 հազար դրամ միջակայքում։ Տրանսպորտային ծառայությունների մատուցման համար հատկացվել է 1,3 մլն դրամ, շուրջ 1 մլն դրամ՝ մարքեթինգային ծառայությունների համար։ 8 մլն դրամ էլ դաշինքը տրամադրել է 2 տրանսպորտային միջոցների ուղեկցությամբ բարձրախոսներ, հզորացուցիչներ և 4 լեդ էկրաններ ապահովելու համար։ «Հաղթանակը» համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ երեկոյան ժամը 18։00-ից մինչև կեսգիշեր եթեր ապահովելու համար։ Մեկ րոպեի արժեքը կազմել է 90 հազար դրամ։ Գնվել են նաև պաստառներ, քարոզչական նյութեր և այլն։

Ծախսերի չափով երրորդ տեղը զբաղեցնում է «Հայրենիք» կուսակցությունը՝ 4․3 մլն դրամ, չորրորդ տեղում է «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 4․1 մլն դրամ։

«Հայրենիք» կուսակցությունը ուներ հիմնականում ծախսերի երեք ուղություն՝ գովազդային ծառայությունների մատուցում, տպագրական նյութերի ձեռքբերում և 5 տարածքի վարձակալություն։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ծախսերի հիմնական մասը հատկացվել է տպագրական նյութերի գնմանը և գովազդի մատուցման ծառայությանը։ Կուսակցությանը նաև անհատույց ժամանակավոր օգտագործման են հանձնվել  2 անշարժ գույք Էջմիածին քաղաքի տարածքում։

1․7 միլիոն դրամ նախընտրական շրջանում ծախսել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Իր միջոցներից կուսակցությունը 916․667 դրամ հատկացրել է 100 քմ տարածքի վարձակալության համար, մնացած գումարը օգտագործվել է տպագրական նյութերի ձեռքբերման վրա։

Անհրաժեշտ է նշել, որ այս ծախսերի մասին տվյալները կարող են լինել ավելի՝ պայմանավորված կուսակցությունների կողմից տրամադրված թերի կամ ոչ ճշգրիտ տվյալներով։

«Ազատ դեմոկրատների» ծախսած գումարը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կազմում է 870․000 դրամ։

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ամենաքիչ գումարը ծախսել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ 157.500, այնուհետև՝ «Համահայկական ճակատը»՝  291.500 դրամ։

Ընտրությունների նախնական արդյունքները՝ ստորև․

  1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10․051 կամ 31․9%
  2. «Համահայկական Ճակատ» կուսակցություն՝ 295 կամ 1%
  3. «Հանրապետություն» կուսակցություն՝ 1․241 կամ 3.9%
  4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 1․692 կամ 5.4%
  5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 1․177 կամ 3.7%
  6. «Ժառանգություն» կուսակցություն՝ 440 կամ 1.4%
  7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15․298 կամ 48.5%
  8. «Հայրենիք» կուսակցություն՝ 1․193 կամ 3.8%

«Փաստերի ստուգման հարթակը» նաև ներկայացնում է հաշվարկ, թե միջին հաշվով մեկ ընտրողի քվեի վրա ինչքան գումար են ծախսել քաղաքական ուժերը։

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ շուրջ 2770 դրամ,
  2. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ շուրջ 1970 դրամ,
  3. «Հայրենիք» կուսակցություն՝ շուրջ 3620 դրամ,
  4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ շուրջ 2400 դրամ,
  5. «Հանրապետություն» կուսակցություն՝ շուրջ 1400 դրամ,
  6. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ շուրջ 750 դրամ,
  7. «Համահայկական ճակատ» կուսակցություն՝ շուրջ 980 դրամ,
  8. «Ժառանգություն» կուսակցություն՝ շուրջ 350 դրամ։

Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։ 

Նկատենք, որ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված ֆինանսական փաստաթղթերում որևէ խնդիր չի տեսել՝ փաստելով․ «Բոլոր սուբյեկտների կողմից ներկայացված՝ նախնտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել և դրանք համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին»։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens