ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կառավարությունը չի խաբել այն էլ՝ միտումնավոր․ Նարեկ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:36, 10 Փտր, 2026

ՍԽԱԼ

«Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը, հիմնվելով նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության վրա, այսօր իր տեսաուղերձում սխալ պնդումներ է արել։ 

Նախ՝ նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ նախօրեին հնչեցված հայտարարության համաժամանակյա թարգմանությունը շփոթ էր առաջացրել հայաստանյան տեղեկատվական դաշտում։  

Փետրվարի 9-ին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Ի՞նչ է ասել Վենսը, ի՞նչ է թարգմանվել 

«Ստուգված է»-ի (media.am) մեր գործընկերներն արդեն հրապարակել են Վենսի խոսքերի ճշգրիտ թարգմանության վերաբերյալ փաստերի ստուգման հոդվածը։ 

Վենսը, մասնավորապես, ասել է․ «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարելու, որ մեր երկրները ավարտել են բանակցությունները «1, 2, 3 քաղաքացիական միջուկային համագործակցության» համաձայնագրի շուրջ։ Երբ դա ամբողջությամբ կարգավորվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ գործարքներ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի շուրջ։ Դա նշանակում է նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։

Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts.»։

Մինչդեռ, համաժամանակյա թարգմանիչը «արտահանում» բառը թարգմանել է որպես «ներդրում», ինչի վրա հիմնվելով հայաստանյան ԶԼՄ-ները գրել են, որ ԱՄՆ-ն այս ոլորտում «իրականացնելու է 9 միլիարդ դոլարի ներդրում»։  

Փաստացի, նշվածից 5 միլիարդը միջուկային համագործակցության ոլորտում երկկողմ պայմանագրերի արժեքն է, և միայն 4 միլիարդն է ամերիկյան կողմի երկարաժամկետ աջակցությունը Հայաստանին։ 

Նարեկ Կարապետյանը սխալ է․ Կառավարությունը չի ստել

Արդեն փետրվարի 10-ին «Մեր ձևով» շարժման համակարգող, ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը մի շարք կեղծ պնդումներ արեց՝ անդրադառնալով Վենսի խոսքերի թարգմանության պատմությանը։ 

Նա, մասնավորապես, պնդում էր, թե Կառավարությունը «միտումնավոր խաբել է» հանրությանը նշելով, թե ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարում Հայաստանում։ 

Մինչդեռ, Կառավարությունն ի սկզբանե պաշտոնական կայքում տեղադրել է ճշգրիտ սղագրությունը․ սրան զուգահեռ, Կառավարության կայքում Վենսի՝ սխալ համաժամանակյա թարգմանությամբ տեսանյութն է։ 

Արտապատկերումը՝ Կառավարության կայքից:

«Համաժամանակյա թարգմանիչը ամերիկյան կողմից է»

Ավելի ուշ ՀՀ կառավարությունը «Արմենպրեսին» տված պարզաբանման մեջ հայտարարեց, որ «Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը»։

«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունը, ընդունված ընթացակարգի համաձայն, իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,- նշել էին գործադիրից: 

Ինչպես նշեցինք վերևում, ըստ Կառավարության պարզաբանման, համաժամանակյա թարգմանիչը ոչ թե Կառավարության, այլ ամերիկյան կողմից է եղել։ 

Այսպիսով, Կառավարությունը չէր կարող «միտումնավոր ստել»՝ հրապարակելով ճշգրիտ թարգմանության սղագրությունը․ միևնույն ժամանակ, համաժամանակյա թարգմանիչը ևս հայկական կողմը չի ներկայացրել, հետևաբար Կարապետյանի պնդումը սխալ է։ 

4 միլիարդի աջակցությունը՝ «պետական պարտք» ներկայացնելով

Հաջորդիվ, Կարապետյանն, անդրադառնալով ամերիկյան կողմի 4 միլիարդ դոլարի աջակցությանը, որի մասին Վենսը հայտարարել էր նախօրեին, ներկայացրել է այն որպես «պետական պարտք», որը ՀՀ-ն պետք է վճարի իր բյուջեից մոդուլյար ատոմակայանի կառուցման համար։ 

Այս պնդումը հակասում է Վենսի ուղիղ խոսքին, քանի որ ԱՄՆ փոխնախագահը հստակ հայտարարել է էներգետիկ ոլորտում ՀՀ-ին «4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։ 

Անգլերեն՝ «plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»:

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նարեկ Կարապետյան

Հարակից հոդվածներ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր...

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել
Սխալ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել

21:13, 30 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս...

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝  Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

21:54, 23 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և...

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens