ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Անհուսալի վարկերի ծրագիրը՝ մեկ տարի անց․ արդյունքները սպասումներից բազմապատիկ ցածր են

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
11:50, 7 Ապր, 2026

ՀՀ կառավարությունը 2024 թվականի վերջին հաստատել էր քաղաքացիների անհուսալի վարկերի մարման ծրագիրը։ 2026 թվականի մարտի դրությամբ այս ծրագրով նախատեսված թիրախ խմբի միայն 4,6 տոկոսին է տրամադրվել աջակցություն, որոնց միայն 16 տոկոսն է դադարել լինել անհուսալի վարկառու։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ արդյունքներ է արձանագրել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագիրը 1 տարի անց։

Կարդացեք նաև Կառավարության սպասումներն ու իրական պատկերը․ անհուսալի վարկերի ծրագրի շահառու է դարձել կանխատեսված թվի 6%-ը:

Ծրագրի մասին

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը» պաշտոնապես մեկնարկել էր 2025 թվականի փետրվարի 1-ից։

Ծրագրի հիմնական մեխանիզմը հետևյալն էր․

  • Շահառուներ էին այն քաղաքացիները, ում բոլոր վարկերը դասակարգված էին որպես «անհուսալի» առնվազն 3 տարի, իսկ մայր գումարի մնացորդը չէր գերազանցում 1 մլն դրամը։
  • Աջակցությունն այսպիսին էր՝ եթե անձը ձեռք էր բերում գրանցված (ֆորմալ) աշխատանք, նրա վճարած եկամտային հարկի 100%-ն ուղղվում էր իր անհուսալի վարկի մարմանը։
  • Լրացուցիչ արտոնություն էլ կար այս ծրագրում․ շահառու դառնալու դեպքում հարկադիր կատարողի կողմից աշխատավարձից բռնագանձվող չափը 50%-ի փոխարեն սահմանվում էր առավելագույնը 20%։

Կառավարության 60 տոկոսանոց սպասումը

Ծրագիրն ընդունելու ընթացքում Կառավարությունը բավականին լավատեսական կանխատեսումներ ուներ։ Ծրագրի թիրախային խմբում ընդգրկված էր շուրջ 218,000 անձ։ Ըստ ակնկալիքների՝ մինչև 2026-ի հունվարի վերջ այդ խմբի 60%-ը կամ շուրջ 131,000 անձ, պետք է դառնար ծրագրի շահառու և սկսեր մարել պարտավորությունները։ Ավելին, սպասվում էր, որ լրացուցիչ 90,000 մարդ ձեռք կբերի նոր ֆորմալ զբաղվածություն։

Սակայն ի՞նչ պատկեր է այսօր 

Իրականում ծրագրի ընթացքը կանխատեսված սցենարով չի ընթացել, և այն հեռու է ցանկալի արդյունքն ունենալուց։

  • Շահառուների թիվը՝ 1 տարի անց․ 2026 թվականի մարտի դրությամբ ծրագրից օգտվել է ընդամենը 9,726 անձ։ Սա կազմում է թիրախային ամբողջ խմբի 4.6%-ը, կամ Կառավարության ակնկալած շահառուների միայն 7.4%-ը։
  • Նրանցից միայն 1,646-ն է (շուրջ 17%-ը) ծրագրի շնորհիվ ամբողջությամբ դադարել լինել անհուսալի վարկառու։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՊԵԿ-ի և ԿԲ-ի աշխատակազմերի մասնակցությամբ։ Խումբը պետք է բանաձև մշակեր, թե ինչպես հասնել շահառու մարդկանց, ովքեր չեն դիմում ծրագրին և ակտիվացնել։

Անհուսալի վարկառուների թիվը

Հետաքրքրվել էինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե քանի անհուսալի վարկ ունեցող քաղաքացի կա Հայաստանում, ինչին գերատեսչությունը պատասխանել է, որ «տեղեկատվություն չունի»։

Խնդրել էինք նաև հայտնել, թե ինչպես է գերատեսչությունը գնահատում ծրագիրը, և ինչ են ցույց տալիս դրա արդյունքները։ Սակայն մեզ ուղղված գրավոր պատասխանում գերատեսչությունը չի տրամադրել տվյալներ և չի ներկայացրել ծրագրի արդյունավետության գնահատում։ 

Բայց հայտնի է, որ դեռևս 2025-ի սեպտեմբերին Կառավարության նիստում նախարար Արսեն Թորոսյանը նկատել էր, որ մարդիկ պարզապես չեն դիմում ծրագրի շահառու լինելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր, որ պետք է հասնել այդ մարդկանց ու տեղեկացնել, որ կա հնարավորություն անհուսալի վարկը փակելու։ 

Այսպիսով, չնայած Կառավարության բարձր սպասումներին ծրագիրը մեկ տարվա ընթացքում չի ապահովել ակնկալվող արդյունքը։ Շահառուների ներգրավվածությունը մնացել է կանխատեսված մակարդակից զգալիորեն ցածր, իսկ անհուսալի վարկառուի կարգավիճակից ամբողջությամբ ազատվածների բաժինը՝ սահմանափակ։ 

Արեն Նահապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անհուսալի վարկերՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

Կառավարության թերի կատարված խոստումը տեղ է գտել նոր հնգամյա ծրագրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության թերի կատարված խոստումը տեղ է գտել նոր հնգամյա ծրագրում

17:47, 8 Սպտ, 2026

Կառավարությունը 2026–2031 թվականների ծրագրում կրկին խոստացել է Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց։ Նույն հանձնառությունը ներառված էր նաև...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

12:54, 17 Հլս, 2026

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens