ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում

Ֆեյսբուքից ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը:

19:06, 29 Նյմ, 2018

Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործում է «Զառա Սուքիասյան» անունով կեղծ (fake) օգտատեր։ Զառան հայտնի է իր քաղաքական գրառումներով և վերլուծություններով, որոնցում քննադատում է գործող իշխանություններին և գովաբանում նախկիններին։

Օգտատերը, առաջին հայացքից, իրական է: Նա լուսանկարներ է հրապարակում ամառային հանգստից, գրառումներ կատարում, ստանում մեկնաբանություններ և այլն։ Այդուհանդերձ, լուսանկարներում երևացող անձը ոչ թե Զառա Սուքիասյան անունով հայ օգտատեր է, այլ Նարմինա Մամեդզադե անունով ադրբեջանցի երգչուհի։

Զառա Սուքիասյան օգտատերը ֆեյսբուքում գրանցվել է դեռևս 2010 թվականին՝ որպես իրական մարդ, և ակտիվ է եղել մինչև 2016 թվականը, որից հետո, հեռացնելով բոլոր լուսանկարներն ու գրառումները, շարունակել է գործունեությունն իբրև ֆեյք։

Ֆեյսբուքից, սակայն, ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը։

Այսպես, ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով քաղաքական քարոզչություն իրականացնող ֆեյքը իրականում պատկանում է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի քրոջը՝ Դիանա Թումանյանին։

Այս գրառման մեջ երևում է, թե ինչպես է Լիկան շնորհավորում օգտատիրոջը՝ դիմելով նրան Դիուկ (Դիանա)։

Նկատենք, որ շնորհավորանքը արվել է 2010 թվականի հունվարի 11-ին։ Ընտրողների էլեկտրոնային ռեգիստրում տեսնում ենք, որ Լիկա Թումանյանի գրանցման հասցեում գրանցված է նաև Դիանա Թումանյանը, որի ծննդյան օրը համընկնում է ֆեյսբուքում շնորհավորանքի օրվա հետ։ Դիանա Թումանյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 11-ին։

Հավելենք, որ սա միակ դեպքը չէ, երբ հանրային որոշակի ճանաչելիություն ունեցող անձինք և նրանց մտերիմները ֆեյքերի միջոցով քարոզչություն են իրականացնում համացանցում։ Առաջիկա օրերին Փաստերի ստուգման հարթակը հանդես կգա նոր ուշագրավ բացահայտումներով։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 1.7K
  • 1.7K
  • 0

Հարակից հոդվածներ

«300 դպրոցի» սեպտեմբերի 1-ի թիրախը` չկատարված․ 226 դպրոց՝ 261-ի փոխարեն
Տվյալների լրագրություն

«300 դպրոցի» սեպտեմբերի 1-ի թիրախը` չկատարված․ 226 դպրոց՝ 261-ի փոխարեն

13:21, 30 Սպտ, 2026

2026 թվականի նոր ուսումնական տարվա մեկնարկը մի շարք դպրոցներում ուղեկցվեց շինարարական աշխատանքների ավարտով և նորակառույց կամ նորոգված դպրոցների բացման արարողություններով։...

Բայրամովը Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին չի խոսել
Տեսանյութեր

Բայրամովը Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին չի խոսել

10:21, 29 Սպտ, 2026

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ Բայրամովի ելույթը ներկայացրել են որպես Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին հայտարարություն։ Ի՞նչ է իրականում ասել Ադրբեջանի արտգործնախարարը՝...

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում

15:13, 28 Սպտ, 2026

Ֆեյսբուքում Vector Media, «Հանրային Լուրեր» և Ararat Press անուններով էջերը կարճ տեսանյութերով ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական և հասարակական իրադարձությունները․ որոշ...

Բայրամովը հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին չի խոսել․ սխալ պնդում հայկական մամուլում
Սխալ

Բայրամովը հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին չի խոսել․ սխալ պնդում հայկական մամուլում

15:16, 26 Սպտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում խոսել է Հայաստան ադրբեջանցիների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens