ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Բիտումի ներմուծումը նվազել է, բայց ոչ Ռուսաստանից ներկրման կրճատման հետևանքով 

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:51, 6 Նյմ, 2026

Հոկտեմբերի 7-ին «Հրապարակ» օրաթերթը «Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել» վերնագրով հրապարակման մեջ գրել էր, որ Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել՝ բիտումի դեֆիցիտի պատճառով։

«Հրապարակը», հղում անելով ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձի, նշել էր, որ բիտումը «նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2021-2026 թվականներին նավթային բիտումի ներմուծման ծավալները, մատակարար երկրների կառուցվածքը, 2025-2026 թվականների ամսական դինամիկան և ներմուծման միջին մաքսային արժեքի փոփոխությունը։ 

Տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին բիտումի ներմուծումը Հայաստան իսկապես նվազել է։ Սակայն վերջին տարիներին Հայաստան ներմուծված բիտումի գերակշռող մասն իրանական ծագման է եղել, իսկ ռուսական ծագման բիտումի մասնաբաժինը չի գերազանցել 2 տոկոսը։

Բիտումի ներմուծումը 2026-ին նվազել է

2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել շուրջ 68.3 հազար տոննա նավթային բիտում, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 59.5 հազար տոննա։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ներմուծման ծավալը նվազել է շուրջ 8.8 հազար տոննայով կամ 12.9%-ով։

Ընդ որում՝ տարվա առաջին ամիսներին պատկերը հակառակն էր։ 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստան էր ներմուծվել շուրջ 19.7 հազար տոննա բիտում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի մոտ 17.8 հազար տոննայի դիմաց։ Հետևաբար հունվար-սեպտեմբերի ընդհանուր անկումը ձևավորվել է հիմնականում հունիս-սեպտեմբեր ամիսներին։  

Նախորդ տարիների տարեկան տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2026 թվականը բիտումի ներմուծման ծավալները հիմնականում աճել կամ պահպանվել են բարձր մակարդակում։

2021 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 83.9 հազար, 2022-ին՝ 86.9 հազար տոննա։ 2023-ին ներմուծումը հասել է շուրջ 104.5 հազար տոննայի՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 20.1%-ով։

2024 թվականին ներմուծումը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով շուրջ 103.3 հազար տոննա կամ մոտ 1.1%-ով պակաս, իսկ 2025-ին գրեթե չի փոխվել՝ կազմելով շուրջ 103.8 հազար տոննա։

Այսպիսով, 2023-2025 թվականներին տարեկան ներմուծման ծավալը պահպանվել է շուրջ 103-104 հազար տոննայի մակարդակում։ 2026 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալները, սակայն, ցույց են տալիս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.9% անկում։

Հայաստանի բիտումի հիմնական մատակարարը Ռուսաստանը չի եղել

ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանի բիտումի հիմնական մատակարարը չի եղել։ Ըստ ապրանքի ծագման երկրի՝ ներմուծման գերակշռող մասը բաժին է ընկել Իրանին։

2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան ներմուծված 59.5 հազար տոննա նավթային բիտումն ամբողջությամբ եղել է Իրանի ծագման։ Ռուսաստանի ծագման բիտում այդ ժամանակահատվածում չի ներմուծվել։

Սակայն Ռուսաստանի փոքր մասնաբաժինը նոր երևույթ չէ։

2025 թվականին Հայաստան ներմուծված շուրջ 103.8 հազար տոննա բիտումից մոտ 102.7 հազար տոննան եղել է իրանական  ծագման, շուրջ 1.1 հազար տոննան՝ Իրաքի, իսկ 61.8 տոննան՝ Ռուսաստանի։ Այսինքն՝ Ռուսաստանի ծագման բիտումի մասնաբաժինը կազմել է մոտ 0.06%, իսկ Իրանի՝ շուրջ 98.9%։

2024 թվականին ներմուծվել է շուրջ 103.3 հազար տոննա բիտում, որից մոտ 102.2 հազար տոննան եղել է իրանական ծագման, շուրջ 1.1 հազար տոննան՝ Ռուսաստանի, իսկ 24 տոննան՝ Իրաքի։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 1.1%։

2023 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 104.5 հազար տոննա նավթային բիտում։ Դրանից մոտ 102.4 հազար տոննան եղել է իրանական ծագման, շուրջ 2 հազար տոննան՝ Ռուսաստանի, իսկ մոտ 96.5 տոննան՝ Իրաքի։ Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մոտ 1.9%-ն էր։

2022 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 86.9 հազար տոննա բիտում։ Դրանից մոտ 84.7 հազար տոննան եղել է Իրանի ծագման, շուրջ 1.9 հազար տոննան՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, մոտ 346 տոննան՝ Իրաքի, իսկ 20 տոննան՝ Ռուսաստանի։ Իրանի մասնաբաժինը կազմել է շուրջ 97.4%, իսկ Ռուսաստանինը՝ մոտ 0.02%։ 

2021 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 83.9 հազար տոննա նավթային բիտում։ Դրանից մոտ 82.2 հազար տոննան եղել է իրանական ծագման, շուրջ 1.13 հազար տոննան՝ իրաքյան, մոտ 578 տոննան՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ 21 տոննան՝ ռուսական ծագման։ Իրանի մասնաբաժինը կազմել է շուրջ 97.9%, իսկ Ռուսաստանի՝ մոտ 0.03%։

Այսպիսով, պաշտոնական տվյալները չեն հաստատում այն պնդումը, թե Հայաստանը նախկինում հիմնականում Ռուսաստանից էր բիտում ներկրում, և որ 2026 թվականին մատակարարման խնդիրները պայմանավորված են հայ-ռուսական հարաբերությունների սրմամբ։ 

Վերջին տարիներին Հայաստանի բիտումի հիմնական աղբյուրը եղել է Իրանը, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը՝ շատ փոքր։

Ի՞նչ են ցույց տալիս տվյալները բիտումի մատակարարման խնդիրների մասին

«Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը հոկտեմբերի 7-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ նախորդ մեկուկես ամսվա ընթացքում բիտումի ներմուծումը դարձել է խնդրահարույց։

Բեզոյանի խոսքով՝ այդ ընթացքում ընկերությունը կարողացել էր ձեռք բերել ընդամենը մոտ 100 տոննա բիտում, մինչդեռ ամսական պահանջը կազմում է 1000-2000 տոննա։ Այս հաշվարկով մեկուկես ամսվա պահանջը կազմում է մոտ 1500-3000 տոննա, իսկ ձեռք բերված 100 տոննան՝ դրա ընդամենը շուրջ 3-7%-ը։ Այսինքն՝ ընկերության մատակարարումը, ըստ Բեզոյանի ներկայացրած թվերի, պահանջվողից մոտ 93-97%-ով պակաս է եղել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հոկտեմբերի 8-ին NEWS.am-ին հայտնել էին, որ բիտումի ներկրման գործընթացում դժվարություններ չկան, իսկ ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են բնականոն կերպով։

ՊԵԿ-ի ամսական տվյալներով՝ 2025 թվականի հունիսին Հայաստան էր ներմուծվել շուրջ 11.3 հազար տոննա նավթային բիտում, իսկ 2026 թվականի նույն ամսին՝ շուրջ 4.2 հազար տոննա։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում հունիսյան ներմուծման ծավալը նվազել է շուրջ 62.8%-ով։

Հուլիսին տարբերությունը գրեթե վերացել է․ 2025 թվականի հուլիսին ներմուծվել էր շուրջ 10.8 հազար տոննա, իսկ 2026-ին՝ շուրջ 10.7 հազար տոննա։

Օգոստոսին ներմուծումը 14.7 հազար տոննայից նվազել է մինչև 12.3 հազար տոննա՝ շուրջ 16.8%-ով, իսկ սեպտեմբերին՝ 13.7 հազար տոննայից մինչև 12.7 հազար տոննա՝ մոտ 7%-ով։

Բեզոյանի ներկայացրած տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբերին «Ճանապարհ» ՍՊԸ-ի մատակարարման պակասը կազմել է շուրջ 93-97%։ Մինչդեռ ՊԵԿ-ի տվյալներով՝ նույն ամիսներին բիտումի ընդհանուր ներմուծումը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ նվազել է համապատասխանաբար 16.8%-ով և 7%-ով։

Այսպիսով, պաշտոնական տվյալները հաստատում են, որ օգոստոսին և սեպտեմբերին բիտումի ներմուծման նվազում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եղել է։

Բիտումը թանկացե՞լ է 

«Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը նույն հարցազրույցում ասել էր նաև, որ բիտումի մեկ տոննայի գինը մոտ 450 դոլարից հասել է շուրջ 600 դոլարի։

ՊԵԿ-ի տվյալները ևս ցույց են տալիս բիտումի թանկացման միտում, սակայն ոչ Բեզոյանի նշած չափով։

2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել շուրջ 68.3 հազար տոննա նավթային բիտում՝ մոտ 23.2 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։ Մեկ տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 339 դոլար։

2026 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է շուրջ 59.5 հազար տոննա բիտում՝ մոտ 23.5 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։ Մեկ տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 396 դոլար։

Այսինքն՝ մեկ տոննայի միջին մաքսային արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 16.6%-ով։

Սեպտեմբերին տարբերությունն ավելի մեծ է եղել․ 2025 թվականի սեպտեմբերին մեկ տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 348 դոլար, իսկ 2026 թվականի սեպտեմբերին՝ մոտ 432 դոլար՝ շուրջ 24%-ով ավելի։

Այսպիսով, պաշտոնական տվյալները հակասում են «Հրապարակի» պնդմանը, թե բիտումի մատակարարման ծավալների կրճատումը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով։ Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանի բիտումի հիմնական մատակարարը չի էլ եղել։ 

Ինչ վերաբերում է բիտումի ներմուծմանն ու դրա արժեքին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին բիտումի ներմուծումը նվազել է 12,9 տոկոսով, իսկ մեկ տոննայի միջին մաքսային արժեքն աճել է շուրջ 16,6 տոկոսով։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բիտումներմուծում

Հարակից հոդվածներ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը
Տվյալների լրագրություն

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը

15:20, 8 Հկտ, 2026

2026 թվականի մայիսի վերջից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ կիրառեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի 22-ից սահմանափակվեց ծաղիկների,...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա...

ՊԵԿ-ի բանանային սուտը
Պաշտոնական

ՊԵԿ-ի բանանային սուտը

14:04, 15 Դկտ, 2016

Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի...

Հարակից հոդվածներ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը
Տվյալների լրագրություն

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը

15:20, 8 Հկտ, 2026

2026 թվականի մայիսի վերջից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ կիրառեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի 22-ից սահմանափակվեց ծաղիկների,...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա...

ՊԵԿ-ի բանանային սուտը
Պաշտոնական

ՊԵԿ-ի բանանային սուտը

14:04, 15 Դկտ, 2016

Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens