ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Նախկինում գաղտնի չէր, այժմ գաղտնի է. Երևանի քաղաքապետարանում թափանցիկությունը նվազե՞լ է

Քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար, սակայն հարցը ավելի գլոբալ է։

17:47, 24 Հնվ, 2019

Օրերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ ստացան, սակայն այդ աշխատակիցների ցանկը գաղտնի է պահվում… Թեև Տարոն Մարգարյանի օրոք այն հրապարակվում էր:

Տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսել է քաղաքապետարանի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ ՝ մեկամսյա աշխատավարձի չափով։ Դրանից հետո ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել էր քաղաքապետին՝ տրամադրելու պարգևատրում ստացած աշխատողների անունները։ Նա նաև նշել էր, որ պատրաստ է վիճարկել քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը դատարանում։ Ըստ Խաժակյանի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը պահանջում է պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելված, որտեղ պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, սակայն, հակադարձել է՝ նշելով, որ «բացի քաղաքապետարանի աշխատող լինելը, մարդը նաև անհատ է, իր անձնական կյանքն ունի։ Անձնական կյանքի գաղտնիության և չհրապարակման իրավունք ունի իրեն վերապահված մնացած օրենսդրությամբ։ Մինչև մենք այդ օրենսդրության հետ չլինենք նույն համաձայնության և ալիքի վրա, մենք իրավունք չունենք այդ մարդու անձնական տվյալը տարածենք և հրապարակենք»: Նա նաև հավելել է, որ դիմել են Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք անհատական տվյալներով պարգևատրման գումարները անվանական հրապարակելը չի հանգեցնի անհատականության և գաղտնիության իրավունքի խախտմանը։

Թե որքանո՞վ է իրավաչափ Դավիթ Խաժակյանի դիտարկումը, թե քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում, փորձեցինք ստուգել օրենսդրության քննարկմամբ։

Ըստ այդմ, հարկ է նշել 2013 թվականին ««Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի» դատական հայցը, որով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պահանջում էր պարտավորեցնել ԱԺ-ին տրամադրել տեղեկատվություն ԱԺ նախագահի մի քանի կարգադրությունների վերաբերյալ, որոնք հարցումով ԱԺ աշխատակազմից չէին տրամադրել։

Պատասխանող կողմը նշել էր, որ տեղեկատվությունը չտրամադրելը պայմանավորված է եղել նրանով, որ այն պարունակել է աշխատողների անձնական տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և Աշխատանքային օրենսգրքին։

Այդ գործով դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն՝ նշելով, որ այն կարգադրությունները, որոնք պարունակում էին աշխատողների դրույքաչափերի, խրախուսանքի միջոցներ կիրառելու, վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև աշխատավարձին հավելավճար սահմանելու մասին տեղեկություններ, ենթակա չեն տրամադրման։

Իսկ այժմ հասկանանք, թե ինչ աղերսներ ունի նշված նախադեպը քաղաքապետարանի աշխատողների ստացած պարգևավճարները հրապարակայնացնելու հետ։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը»։ Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «…աշխատավարձի մեջ են ներառվում աշխատանքի վարձատրության բոլոր տեuակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից»։

Օրենքի այս դրույթներից հասկանում ենք, որ պարգևատրումը աշխատավարձի կազմում ընդգրկվող լրացուցիչ վարձատրություն է, այսինքն՝ աշխատավարձին հավասարեցված վճարում, ըստ այդմ՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի, համարվում է անձնական տվյալ։

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, «տեղեկատվություն տնoրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։ Իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածն ասում է․ «աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության…»:

Այս առումով ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ «․․․օրենսգիրքը չի սահմանում միմիայն աշխատողի գրավոր համաձայնությամբ նրա անձնական տվյալները հրապարակելու իմպերատիվ կանոն, այլ թույլ է տալիս բացառություն, այն է՝ առանց աշխատողի համաձայնության նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով և հակառակը՝ եթե որևէ օրենքով սահմանված չէ աշխատողի անձնական տվյալների հրապարակումը, ապա պետք է առաջնորդվել նրա համաձայնությամբ»:

Այսինքն, քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար: Սակայն հարցը ավելի գլոբալ է, քանի որ օրենսդրության մեկնաբանման արդյունքում քաղաքացիները չեն կարողանում տեղեկանալ, թե իրենց վճարած հարկերից ովքե՞ր են ստացել պարգևավճարներ՝  մի բան, որը հակասում է պետական ու համայնքային միջոցների ծախսման թափանցիկության սկզբունքին:

Այս առումով նշենք, որ Fip.am-ը գրել էր նաև մարզպետների պարգևատրումների և դրանցում եղած օրենքի խախտումների մասին։ Հատկանշական է, որ, օրինակ, Կոտայքի մարզպետը  հրապարակել էր պարգևավճարների չափը և պարգևատրված անձանց անունները։ Երևանի քաղաքապետարանի կայքում էլ  առկա են դեռևս նախորդ տարիներին Տարոն Մարգարյանի ղեկավարության ներքո արված պարգևատրումները՝ հաստիքացուցակներով և գումարի չափով։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 622
  • 622
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens