ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Դավիթ Անանյանը սխալվում է կոռուպցիայի և կոկորդիլոսների հարցում

FIP.am-ի թիմը որոշեց համեմատականներ տանել Դավիթ Անանյանի հայտարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումների միջև

20:17, 29 Հնվ, 2019

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների խոշոր պարգևավճարները վերջին շրջանում բուռն քննարկումների թեմա են դարձել, սակայն պակաս ուշագրավ չեն այս կապակցությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությունները։

Այսպես, հունվարի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո”վ է պայմանավորված պարգևատրումների մեծությունը, նշեց, որ ՊԵԿ-ում մեծ են կոռուպցիայի և կաշառակերության ռիսկերը։ «ՊԵԿ-ը պետական այլ կառույցներից տարբերվում է նրանով, որ այստեղ պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է, որովհետև ավելի մեծ են կոռուպցիայի ու կաշառակերության ռիսկերը։ Ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը արժանապատիվ և մոտիվացիոն համակարգերի ստեղծումն է»,- մասնավորապես, հայտարարեց ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ-ը պարգևավճարների թեմայի վերաբերյալ հանդես էր եկել  նաև պաշտոնական հայտարարությամբ, որում նշել էր, որ «կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

FIP.am-ի թիմը, սակայն, որոշեց համեմատականներ տանել Դավիթ Անանյանի հայտարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումների միջև։

Այսպես, գոյություն ունի 2013 թվականին ընդունված «Կուալա Լումպուրի հայտարարություն», որն ուրվագծում է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ուղենիշները՝ անդրադառնալով ռազմավարությունների ընդունման գործընթացներին, փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման հարցերին: Այս փաստաթուղթն ընդունել են Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն պետական մարմինների և պլանավորման ազգային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներ ամբողջ աշխարհից:

Եվ ուրեմն, ըստ «Կուալա Լումպուրի հայտարարության», կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնել բազմաբնույթ միջոցների կիրառմամբ, դրանից են՝ քաղաքական կամքը, բաց և թափանցիկ գործընթացը, գործընթացի կայունությունը և ինստիտուցիոնալացումը, ռեսուրսների հատկացումը և մոբիլիզացումը, հանրության հետ հաղորդակցումը և ներգրավումը։

Ինչպես տեսնում ենք, հեղինակավոր փաստաթղթի համաձայն, հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հիմնվեն ընդգրկուն-ամբողջական մոտեցման վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտներին բնորոշ կարիքները, մինչդեռ ՊԵԿ-ը շեշտը դրել է ընդամենը մեկ եղանակի վրա:

Բացի սա, ինչպես նշված է վերևում, կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցներից է նաև բաց և թափանցիկ գործընթացը, այնինչ ՊԵԿ-ը ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն չի ներկայացնում՝ պարզաբանելով, որ դրանով խախտվում են անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմերը:

Ուշագրավ է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ հունվարի 29-ին, հանդես եկավ ևս մեկ, մեղմ ասած, ոչ ճշգրիտ հայտարարությամբ՝ նշելով, որ ՊԵԿ-ում որոշել են կոկորդիլոսներին դասակարգել որպես երկկենցաղ։

Թեև պետական եկամուտների հավաքագրումը հեռու է կենդանաբանությունից, և Հայաստանում կոկորդիլոսաբուծությունը իրոք խնդրահարույց է ձևակերպումների առումով, այնուամենայնիվ արձանագրենք, որ ի հեճուկս ցանկացած մաքսային դասակարգման՝ կոկորդիլոսը չի կարող լինել երկկենցաղ։ Կոկորդիլոսները քորդավոր կենդանիներ են, դասվում են սողունների խմբին և քիչ առնչություն ունեն երկկենցաղների, օրինակ՝ գորտերի հետ։

  • Total: 143
  • 143
  • 0

Հարակից հոդվածներ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին
Մանիպուլյատիվ

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին

13:58, 26 Մյս, 2025

Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից...

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens