ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հանրակրթությունը աշխարհիկ կրոնական է

13:43, 27 Փտր, 2017

Հայաստանում օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11 դասարաններում։

Հայաստանի Հանրապետությում կրթության ոլորտի պետական պատասխանատուները հայտարարում են, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի հակասում օրենսդրությանը և կրոնական քարոզ չի իրականացնում:

ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը այս հարցում առավել առաջ էր գնացել և այս խնդրի մասին խոսողներին անվանել էր դրսից ֆինանսավորվողներ. «Մենք զեկույցի պատրաստման փուլում աշխատել ենք իրենց փորձագետների հետ: Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այդ «միտքը» հայտնվել է այդ զեկույցում Հայաստանի քաղաքացի, հասարակության մաս երևակայող, հայկական արմատներ ունեցող, բայց արևմտյան «մոդայիկ» տենդենցներից մեջ ֆինանսավորվող մարդկանց և կազմակերպությունների կողմից», — հայտարարել էր նախկին նախարարը՝ անդրադարձ կատարելով ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի  զեկույցին:

Այն, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան աշխարհիկ բնույթ չի կրում ապացուցում են ԿԳՆ կողմից հաստատված չափորոշիչները: Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, որը նախատեսված է առարկան դասավանդող ուսուցիչների համար և նրանց հիմնական ուղեցույցն է հերքում է կրթության ոլորտի պատասխանատուների հավաստիացումները:

Օրինակ, վերը հիշատակված ծրագրի 30-րդ էջում ասվում է, որ ավագ դպրոցն ավարտող աշակերտը պետք է կարողանա մասնակցել ազգային-եկեղեցական արարողություններին, բացատրել դրանց իմաստն ու նշանակությունը:

Հետաքրքիր է հասկանալ, թե օրինակ ավագ դպրոցի մահմեդկանության, եզիդիզմի հետևորդ կամ աթեիստ երեխան ինչպե՞ս և ինչու՞ պետք է մասնակցի Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծեսերին:

Նույն ծրագրի 31-րդ էջում պահանջվում է, որ ավագ դպրոց ավարտող աշակերտը պետք է գիտակցի Աստվածաշնչի դերը իր կյանքում: Նույն հարցն այստեղ է առաջանում․ թե ոչ քրիստոնյա աշակերտը ինչպե՞ս է իր կյանքում պատկերացնելու Աստվածաշնչի դերը:

Նմանատիպ շատ փաստեր կան նշված ծրագրում, որոնք գալիս են ապացուցելու, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան աշխարհիկ բնույթ չի կրում և հակասում է հանրակրության աշխարհիկ լինելու օրենսդրական պահանջին:

Սակայն, ինչպես տեսնում ենք ՀՀ ԿԳՆ-ին այս ամենը չի հետաքրքրում, ավելին մշակվում է նոր ծրագիր, որը կրոնական քարոզը դպրոցներում առավել պետք է խորացնի: Պետական 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական դաստիարակություն» առարկան՝ որպես Կրթության նախարարության պիլոտային ծրագիր:

Հավանական է, որ շատ շուտով մենք այս առարկան ևս կտեսնենք բոլոր դպրոցներում և սրան ևս ստիպված կլինեն մասնակցել այլ կրոնական խմբերին պատկանող երեխաները:

Բորիս Մուրազի

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armen AshotyanHistory of the Armenian ChurchHistory of the Armenian Church / Christian UpbringingMinistry of Education and Sciencereligious propagandaschoolАрмен АшотянИстория Армянской церквиИстория Армянской церкви/христианское воспитаниеМинистерство образования Арменииминистерство образования и наукишкольная программаԱրմեն ԱշոտյանդպրոցԿԳՆԿրթության և գիտության նախարարությունկրոնական դասընթացկրոնական կրթությունկրոնական քարոզչությունՀայոց եկեղեցու պատմությունՀայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական դաստիարակությունհանրակրթական դպրոցներհոգևոր դաստիարակությունքարոզչությունքրիստոնեական դաստիարակությունՔրիստոնեական դաստիարակչության կենտրոն

Հարակից հոդվածներ

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է
Մեծամասամբ ճիշտ

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է

15:17, 21 Հլս, 2021

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին...

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին
Մանիպուլյատիվ

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին

18:25, 16 Մրտ, 2021

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30...

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին
Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens