ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Վահե Գրիգորյանն առաջխաղացման ցուցակում չի եղել․ Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրում է փաստերը

14:30, 18 Հնս, 2019

Ազգային ժողովում հունիսի 18-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ ծառայելուն զուգահեռ Արցախի զինվորական դատախազությունում աշխատելու վերաբերյալ։

«Ես, ճիշտն ասած, մի քիչ էլ հեռու գնացի ու փորձեցի Ձեր նշանակման փաստաթղթերը գտնել ու հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99 թ. Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված` դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ, հետաքրքրվեցի, դա, պարզվեց, հենց առաջխաղացման ցուցակն է, այսինքն՝ 99 թ. Դուք արդեն առաջխաղացում ունեցաք…»,— հայտարարեց Գորգիսյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ այդ նույն ցուցակում, բացի Վահե Գրիգորյանի անունից, կա Միշա Գրիգորյան անունով անձ։

«Եթե չեմ սխալվում, Միշա Գրիգորյանը Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր` այս համակարգում լինելը նաև օգնել է Ձեզ այս բացառիկ ձեռքբերումներում»,- հարցը եզրափակեց Գորգիսյանը։

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ իր հայրը բանվոր մարդ է եղել, իսկ մայրը հաշվապահ է։

«Այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի… Ես չգիտեմ Դուք ինչ ցուցակ եք ասում, ես ընդհանրապես որևէ դատախազների առաջխաղացման ցուցակում չեմ կարող լինել»,— հայտարարեց Գրիգորյանը։

Fip.am-ը որոշեց ուսումնասիրել Գորգիսյանի նշած փաստաթղթերը և պարզեց, որ պատգամավորը մանիպուլյացիաներ է իրականացրել։

Arlis.am իրավական տեղեկատվական համակարգում որոնելով՝ գտանք 1999 թ. հունվարի 11-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված երկու հրամանագիր, առաջինը՝ դատախազների պիտանիության 1999 թ. ցուցակը հաստատելու, երկրորդը՝ դատախազների ծառայողական առաջխաղացման 1999 թ. ցուցակը հաստատելու մասին։

Գորգիսյանն իր խոսքում մեջբերում է պիտանիության ցուցակը, որտեղ, իսկապես, կա Վահե Միշայի Գրիգորյանի անունը՝ 103-րդ համարը։ Սակայն այս ցուցակը որևէ կապ չունի դատախազների առաջխաղացման ցուցակի հետ, ինչպես պնդում է Գորգիսյանը։ Արդեն նշել ենք, որ նույն օրը նախագահը ստորագրել է դատախազների առաջխաղացման մասին առանձին ցուցակ, որտեղ Վահե Միշայի Գրիգորյան անունը չկա։ Եվ Գևորգ Գորգիսյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հոր՝ Միշա Գրիգորյանի անվան առկայությանն այդ ցուցակում, ապա սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Ցուցակում նշված Միշա Գրիգորյանի հայրանունը Գարեգին է, սակայն Վահե Գրիգորյանի հոր հայրանունը Սերգեյ է։

Հատկանշական է, որ քիչ առաջ Aysor.am կայքը հրապարակել է  Գևորգ Գորգիսյանի մեջբերած փաստաթուղթը՝ նյութում գրելով. «Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումնասիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ դատախազների առաջմղման ցուցակի 103-րդ համարը հենց ՍԴ դատավորի ներկայիս թեկնածու Վահե Գրիգորյանն է»,- կայքը ևս մանիպուլյացիա է իրականացրել՝ պիտանիության ցուցակը ներկայացնելով որպես առաջխաղացման ցուցակ։

Ավելի ուշ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ իր հարցադրմանը՝ նշելով, որ ինքը ոչ մի որակում չի տվել, ընդամենը ցանկացել է պարզաբանում ստանալ։ «Ինչ վերաբերում է Դատախազների պիտանիության ցուցակին, ես այն այդպես էլ անվանել եմ՝ նշելով, որ այն ժամանակին դիտարկվել է որպես առաջխաղացման ցուցակի հիմք»,- մասնավորապես, գրել է Գորգիսյանը։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով
Առանց վճռի

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով

18:25, 31 Հնվ, 2023

2022 թվականի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան փլուզված հատվածի վերականգնմանը և խոստացան սեղմ ժամկետներում...

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից
Մանիպուլյատիվ

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից

16:33, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի...

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման
Տվյալների լրագրություն

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման

16:15, 31 Հնվ, 2023

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ վատթարացրել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens