ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ո՞վ է ստում տանկերի վառելիքի մասին

12:23, 21 Մրտ, 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», — մասնավորապես, ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից:

Նույն կարծիքը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն արել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ մարտի 13-ին:

«Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում», — ասել էր վարչապետը:

Կարեն Կարապետյանի այս հայտարարությունները, սակայն, ըստ այլ գերատեսչությունների չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, մարտի 14-ին ՊՆ-ն պաշտոնապես հերքել է բանակում անորակ վառելիքի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ վառելիքը ենթարկվում է ստուգումների, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեխնիկայի խափանման դեպքեր չեն արձանագրվել:

«2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել», — իր հերթին, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը մարտի 17-ին:

Այս տեսակետը, փաստացի, հաստատում է նաև պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, ով շաբաթներ առաջ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի որակի խնդիր չի եղել:

Այսպիսով, ստացվում է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նման իրավիճակում ակնհայտ է, որ կողմերից մեկն ակնհայտորեն ստում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկավ զեկույցով, ուր նաև նշվում էր, որ մարտական տեխնիկան չի կարողացել հասնել դիրքեր մարտկոցների և վառելիքի հետ կապված խնդրիների պատճառով:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` fuel for tanksKaren KarapetyanMinistry of Defenseапрельская войнаКарен КарапетянСейран Оганянтанкитопливоանորակ վառելիքապրիլյան պատերազմԿարեն ԿարապետյանՊՆՍեյրան Օհանյանվառելիքտանկեր

Հարակից հոդվածներ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին

12:54, 7 Օգս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին

14:35, 18 Հնս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» սկսում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերն ու նրանց եկամուտների մասին տվյալները։  Այս հրապարակմամբ...

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens