ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Խեղաթյուրող պնդումներ և հայտարարություններ՝ Վիտալի Բալասանյանի կողմից

12:00, 17 Հկտ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում մամուլի ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին, ՀՀ իշխանություններին և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Բալասանյանի որոշ հայտարարությունների իսկությունը։ 

Փաշինյանը և Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում համախոհնե՞ր

Բալասանյանն անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից Ղարաբաղյան հարցում վարվող քաղաքականությանը։ 

«Այսօրվա ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ վերաբերող Ղարաբաղյան հարցին, արդեն ես համոզվել եմ, որ շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության, որը հետևյալն է՝  «Սերգո ջան, լավ չենք ապրելու մինչև Ղարաբաղը չհանձնենք»: Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը այն է՝ Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարության ստատուս Ադրբեջանի կազմում (29:45)»,- հայտարարեց Բալասանյանը։ 

Բալասանյանի այս հայտարարությունը, սակայն, անհիմն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի հայտնել տեսակետ, թե իբր Հայաստանը չի կարող զարգանալ առանց Արցախը «հանձնելու»։ Ավելին, անկախությունից ի վեր Փաշինյանը միակն է Հայաստանի առաջնորդներից, որը չի խոսել տարածքներ հանձնելու մասին։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը շարունակելուն, հարկավոր է հիշել դեռ 2016 և 2017 թթ. Փաշինյանի խիստ քննադատական խոսքերը Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցի շուրջ մոտեցման վերաբերյալ։  

Բացի այդ, Տեր-Պետրոսյանը երբեք չի առաջարկել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարության կարգավիճակ տալ։ Իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը հետևյալ կերպ է ներկայացրել իր տարբերակը. «Բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո»: Խոսք չի գնացել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմի մեջ լինելու մասին, այլ կարգավորման փուլային տարբերակի մասին, իսկ Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր մինչև դրա իրագործումը։

«Ադամ Ֆիշի» մասին

Բալասանյանը հայտարարում է, որ վարչապետ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպել է «Ադամ Ֆիշի» հետ, և իր դժգոհությունը հայտնում դրա շուրջ։ «Ո՞վ է Ադամ Ֆիշը։ Մենք տեղյակ ենք, որ Ադամ Ֆիշը այն խմբի ղեկավարն է, որ Ամերիկայի Միացյալ Նախագահի իմպիչմենտի արդեն գործողություն է սկսել։ Սա՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը»,- ասել է Բալասանյանը (36:20)։ 

Բալասանյանի նշած «Ադամ Ֆիշը», ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն (Adam Schiff) է, որը Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարն է։ Նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի ջատագով լինելուց բացի, Շիֆն առնվազն Հայաստանում և հայկական շրջանակներում հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ։ Դեռ 2001-ին նա այցելել է Հայաստան և հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա բազմիցս նախաձեռնել և աջակցել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներ և հրապարակայնորեն հայտարարել դրա կարևորության մասին։ Դրանից բացի, Շիֆը բազմիցս հանդիպել է Արցախի ներկայացուցիչների հետ և Արցախին աջակցող հայտարարություններ արել։ 

Բոլթոնի, Հունան Պողոսյանի և Իրանի սահմանի փակման մասին

Բալասանյանը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը արվել է «Ջոն Բոլթոնի ծրագիրը իրագործելու համար»։ Ըստ Բալասանյանի՝ ծրագիրը նախատեսում է «րոպե առաջ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, այս դեպքում՝ ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը արցախա-իրանական սահմանին»։ Բալասանյանը, որպես ապացույց, բերում է Փաշինյանի այն հայտարարությունը, որում վարչապետը չէր բացառում, որ Իրանի հետ ՀՀ սահմանը կարող է փակվել (52:50)։

Ջոն Բոլթոնը, որը 2018-ի ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, ազատվել է այդ պաշտոնից մեկ ամիս առաջ՝ 2019-ի սեպտեմբերին 10-ին։ Անհասկանալի է, թե ի՞նչ ծրագիր կարող է Բոլթոնն իրականացնել հիմա, երբ որևէ պաշտոն չունի։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա 2018-ի նոյեմբերին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «հայ-իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով»։ Այս հայտարարությունն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակեցրել էր և նշել, որ դա մարտահրավերների, այլ ոչ թե մտադրության մասին է։ «Մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ մտադրության՝ որևէ կողմից սահման բացելու կամ փակելու: Խոսքը վերաբերում էր մարտահրավերների խորությանը, տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեզ ազգային շահերի վրա»,- նշել էր Մնացականյանը։ Այսինքն, Փաշինյանը հրապարակային մտահոգություն էր հայտնել հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայ-իրանական սահմանի դե ֆակտո փակման մասին։

Մարտի մեկի փաստահավաք խմբի մասին

Բալասանյանն ասուլիսի ժամանակ պնդել է, որ Մարտի մեկի փաստահավաք խումբը գործել է տասը տարի, և նշել, որ այդքան ժամանակ պետությունը ֆինանսական միջոցներ է ծախսել այդ խմբի աշխատանքների վրա (2:08:10)։

Իրականում, սակայն, «Մարտի 1, 2-ի իրադարձությունները քննող փաստահավաք խումբը» ստեղծվել էր 2008-ի հոկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով և լուծարվել 2009-ի հունիսի 6-ի հրամանով։ Այսինքն, խումբը լուծարվել է ավելի քան տասը տարի առաջ և գործել է մոտ ութ ամիս, այլ ոչ թե տասը տարի ինչպես պնդում է Բալասանյանը։

ՀՀ-ից Արցախ ծանուցագրեր ուղարկելու մասին

Բալասանյանը հայտարարում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և գխավոր դատախազությունն իրավունք չունեն Արցախի Հանրապետությունում հաշվառված քաղաքացուն ծանուցագիր ուղարկել կամ բերման ենթարկել (2:12:30): 

Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածը սահմանում է, որ հարցաքննության կանչելու ծանուցագիրը կանչվող անձի ժամանակավոր բացակայության դեպքում «հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով»։ Սակայն նույն օրենսգրքում որևէ տեղ չի սահմանափակվում, որ ծանուցագիրը կարող է ուղարկվել միայն ՀՀ տարածքում։ 

Կրկնվող պնդումներ և հայտարարություններ

Բալասանյանը նաև մի քանի հայտարարություններ և պնդումներ է արել, որոնց Fip.am-ն արդեն անդրադարձել է նախկինում։  

Բալասանյանը, օրինակ, պնդում է, որ ՀՀ սահմանադրությունում չկա «գերագույն գլխավոր հրամանատար» եզրույթը (1:19:40)։ Իրականում՝ 155-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «վարչապետնը պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է»։

Երկրորդ կրկնվող պնդումը վերաբերում է 2018-ի աշնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, երբ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, և նախատեսվում էր, որ Ազգային ժողովը երկու անգամ պետք է նրան չընտրի վարչապետի պաշտոնում, և այդպիսով նոր ԱԺ ընտրություններ նշանակվեն։ Բալասանյանը պնդում է՝ քանի որ ԱԺ-ն Փաշինյանին երկու անգամ չէր ընտրել վարչապետի պաշտոնում, և նա շարունակում էր վարչապետի լիազորությունները կատարել, նա, այդպիսով, բռնազավթել էր իշխանությունը (1:52:00)։ Սահմանադրության 158-րդ հոդվածը, սակայն, հստակ նշում է, որ «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»: Այսինքն, Բալասանյանի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, սխալ է:

Բալասանյանը նաև նշում է, որ մայիսի 20-ին Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակումով սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել։ Այս հարցին «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է դեռևս մայիսին՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարաններն արգելափակելու կոչը սահմանադրական կարգի տապալում չի եղել։

Այսպիսով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շուրջ երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens