ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Հավասարությունը ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում ըստ Տիգրան Սարգսյանի

14:04, 3 Մյս, 2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասարությամբ: «Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին, մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից», — նշել էր ՀՀ նախկին վարչապետը:

Որպեսզի հասկանանք երկու միությունների «սկզբունքային տարբերությունը»  ըստ Սարգսյանի եկեք քննարկենք, թե ինչպես են որոշումներ կայացվում այս երկու միություններում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում որոշումները կայացվում են բոլոր հինգ երկրների նախագահների կողմից` կոնսենսուսով: Սակայն, նույնը կարելի է ասել նաև ԵՄ անդամ երկրների նախագահներից կազմված Եվրոպական խորհրդի մասին՝ այստեղ ևս ներկայացված են բոլոր անդամ երկրների ղեկավարները և կարևոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Որոշ երկրորդական կարևորության հարցերի դեպքում այս մարմնում կարող են ձայների մեծամասնությամբ կայացվել որոշումներ, սակայն այդ հարցերը սահմանափակ են և ունեն երկրորդական նշանակություն:

Կարևորությամբ երկրորդ ԵՄ մարմինը՝ Եվրամիության խորհուրդը ևս կազմված է բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներից հավասար թվով և հավասարապես քվեարկելու իրավունքով: Թեև, այս մարմնում որոշումները կայացվում են բացարձակ մեծամասնությամբ, սակայն կան հատուկ մշակված մեխանիզմներ անդամ երկրների հավասարությունը ապահովելու համար: Կա այսպես կոչված որակավորված մեծամասնության քվեարկություն, որը հնարավորություն է տալիս  փոքր անդամ պետություններին միավորվել ու դեմ հանդես գալ մեծ անդամ պետությունների որոշումներին՝ փաստացի ապահովելով հավասարություն:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն չունի անդամ երկիր, որը կարող է ունենալ միանձնյա ճնշում մյուս անդամ երկրների վրա, ինչպես, օրինակ, ՌԴ-ն ԵԱՏՄ-ում: Եթե համեմատենք Գերմանիան, որը ԵՄ առաջատարն է, ապա նա չի կարող միանձնյա որոշումներ պարտադրել մյուս ԵՄ անդամներին, քանի որ կա, օրինակ, Ֆրանսիան, որի գոյությունը միությունում հավասարակշռություն է ստեղծում:

Բացի այդ ԵՄ անդամ դառնալու համար պետությունները տարիներով ռեֆորմներ են կատարում, ստորագրում պայմանագրեր, անցկացնում անդամակցության ցանկության մասին հանրաքվեներ և ինքնակամ որոշում միանալ Եվրամիությանը թե ոչ: Ցանկության դեպքում նրանք անգամ կարող են լքել միությունը, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան: Նույնը չի կարելի ասել ԵԱՏՄ մասին: ԵԱՏՄ անդամակցությունը առնվազն Հայաստանի դեպքում Մոսկվայից պարտադրված քայլ էր, այլ ոչ թե ինքնակամ որոշում՝ արագ ընդունված, և նախապես հանրության հետ չքննարկված:

Հետևաբար, Տիգրան Սարգսյանի հնչեցրած սկզբունքային տարբերությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև չի համապատասխանում իրականությանը։ Անգամ ավելին, հարց է, թե ԵԱՏՄ ղեկավար մարմիններում անդամ երկրներից հավասար ներկայացուցիչների թիվն ու քվեարկելու իրավունքն ինչքանով է հավասարություն ապահովում: Թղթի վրա գրված հավասարությունը իրական կյանքում դեռևս հավասարություն չի նշանակում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` EAEUEUEurasian Economic CommissionTigran Sargsyanвнешняя политикаЕАЭСЕвразийский экономической союзЕвропейский союзЕСТигран Саркисянարտաքին քաղաքականությունԵԱՏՄԵՄԵվրամիության խորհուրդԵվրամիությունԵվրասիական միությունԵվրասիական տնտեսական միությունԵվրոպական խորհուրդՏիգրան Սարգսյան

Հարակից հոդվածներ

Գնել Սարգսյանի «ազատ շփումը» փաստերի հետ․ 2 հաղորդում, 3 մանիպուլյացիա
Մանիպուլյատիվ

Գնել Սարգսյանի «ազատ շփումը» փաստերի հետ․ 2 հաղորդում, 3 մանիպուլյացիա

12:53, 14 Փտր, 2022

Մայրաքաղաքային սփռումով եթեր հեռարձակվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության եթերում դերասան Գնել Սարգսյանը վարում է «Ազատ շփում» անվանմամբ հաղորդում, որի ժամանակ շոշափում է...

Թուրքական ապրանքների այլընտրանքը. փոխարինվում են, բայց ոչ եվրասիականի ու չինականի հաշվին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թուրքական ապրանքների այլընտրանքը. փոխարինվում են, բայց ոչ եվրասիականի ու չինականի հաշվին

16:53, 6 Մյս, 2021

2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական...

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Պաշտոնական

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

16:14, 15 Փտր, 2018

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի...

Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին
Պաշտոնական

Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին

17:35, 21 Դկտ, 2017

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների» լքման պայմանով։...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens