ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

«Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

10:30, 27 Հլս, 2017

ԱՊՀ երկրների համար միջպետական նշանակություն ունեցող ռուսալեզու «Միր» հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը գոյանում է նաև ՀՀ հարկատուների հաշվին, կեղծ հեռուստառեպորտաժ է հեռարձակել Վրաստանի կոմունալ ծառայությունների առաջացրած խնդիրների մասին` խեղաթյուրելով իրականությունը:

Օգտագործելով համացանցում օրերս հայտնված փերֆորմանսային տեսանյութը, որտեղ մի վրացի երիտասարդ լոգանք է ընդունում Թբիլիսիի փողոցներից մեկում տեղադրված լոգարանում` «Միր» հեռուստաընկերության լրագրողները պատմել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերում օրեր շարունակ ջրամատակարարման և էլեկտրամատակարարման բացակայության մասին:

«Երիտասարդն անմիջապես Ռուսթավելիի պողոտայում լոգարան է տեղադրել` ջրով լցնելով այն մոտակա աղբյուրից և առանց ամոթի լոգանք է ընդունել անմիջապես անցորդների աչքի առջև: Պահվածքը բացատրել է շատ պարզ` կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այլընտրանք չեն թողել: Երրորդ օրն է նրա տանը ո՛չ ջուր կա, ո՛չ լույս», — ասվում է ռեպորտաժի մեկնաբանության մեջ` հայտնելով, որ երիտասարդը նման կերպ իր բողոքն է հայտնում:

«Շոգում եմ, տանը +35 աստիճան է, օդորակիչը չեմ կարող միացնել էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով», — հեռուստաընկերությունը ռուսերեն է թարգմանել երիտասարդի խոսքերը:

Մինչդեռ, իրականում, տեսանյութում վրացի երիտասարդը բոլորովին այլ բան է ասում: Ընդամենը մի քանի վայրկյան տևած լրագրողի և երիտասարդի երկխոսության իրական թարգմանության և «Միր»-ի ներկայացրած թարգմանության միջև դժվար է ընդհանուր բան գտնել.

-Փորձո՞ւմ եք հովանալ նման կերպ
-Ներողություն..
-Փորձո՞ւմ եք հովանալ
-Այո՛, լոգարանում ջուրն արդեն տաքացել է, պետք է սառն ավելացնեմ ու կրկին պառկեմ: Շնորհակալություն:

Ինչպես երևում է, որևէ խոսք էլեկտրաէներգիայի կամ նման կերպ իշխանություններին բողոք հայտնելու մասին այս տեսանյութում չկա: Փաստացի, ԱՊՀ երկրների համար և այդ երկրների հարկատուների հաշվին գոյացած միջոցներով հեռարձակվող այս հեռուստաընկերությունը ակնհայտ կեղծ լուրեր է տարածում այդ միավորման անդամ չհանդիսացող Վրաստանի մասին:

Ի դեպ, թեև «Միր»-ը հեռարձակվում է հետխորհրդային 13 երկրներում, սակայն այն պարտադիր համապետական հեռարձակում ունի միայն ԵԱՏՄ անդամ երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Ղրղզստանում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Միր» հեռուստաընկերությունГрузиядезинформациямирТбилисителекомпания «Мир»Թբիլիսիլրատվական սուտՄիրՌուսթավելիՎրաստան

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens