ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

12:10, 15 Փտր, 2018

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։

SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից:

Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր):

Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը):

Դժվար է որոշել, թե երբ է սկսվել պոչամբարից արտահոսքը: 2016 թվականի մայիսի 25-ի արբանյակային նկարներում հստակ երևում է, որ Դեբեդի գույնն այդ հատվածում չի փոխվում: Իսկ դրանց հաջորդ՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի արբանյակային նկարներում արդեն հստակ երևում է առվակի լցվելն ու այդտեղից Դեբեդի «գունափոխումը»:

previous arrow
next arrow
Slider

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլև խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետևանքների) պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:

Հավելենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորների ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատեց, որ գետի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ։ Սակայն այսօր մեզ հետ զրույցում Պեպանյանը հայտնեց, որ խնդիրը վերացվել է, պոչանքը այլևս գետը չի լցվում. «Այժմ շարունակվում են ստուգումներ, կազմվելու է համապատասխան ակտ, որը սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը։ Ընկերությունը կամ կընդունի խախտումը, կամ առարկություններ կներկայացնի», — ասաց մամուլի քարտուղարը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` AkhtalaDebedEcologyNatureNature ProtectionАхталинский горно-обогатительный комбинатДебетМец Айрумминистерство охраны природыприродарудникхвостэкологияԱխթալաբնապահպանության նախարարությունբնապահպանությունբնությունԴեբեդԴեբեդ գետԹեղուտհանքարդյունաբերությունՄեծ ԱյրումՇնողպոչամբար

Հարակից հոդվածներ

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն
Մանիպուլյատիվ

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն

12:40, 8 Հլս, 2024

Ադրբեջանական կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ները, փորձագետներն ու բնապահպանները հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում շարունակաբար բարձրաձայնում են Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական...

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)

14:53, 1 Հնս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հոդվածում՝ «Կառավարությունը որպես բաժնետեր․ նոր պղնձաձուլարանին սպասելիս» ենթավերնագրի տակ, 06․06․2022թ․ թարմացում է արվել։ Թարմացված հատվածը սկսվում է աստղանիշով (*) և ավարտվում է...

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են

11:51, 30 Նյմ, 2021

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ բաժնում նշված է, որ առաջիկա 5 տարիներին առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է...

Հրազդանում օդի փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է. ցեմենտի գործարանը տուգանվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հրազդանում օդի փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է. ցեմենտի գործարանը տուգանվել է

12:10, 10 Նյմ, 2021

Բնապահպան ակտիվիստները օգոստոսի 31-ին ահազանգել էին, որ Հրազդանի ցեմենտի գործարանի գործունեության արդյունքում օդի աղտոտվածությունը բարձրացել է ոչ միայն այդ քաղաքում,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens