ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ: 

Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ և ԼՂՀ մի խումբ քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվում, խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այսինքն՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Նաև հաղորդվում է, որ այդ անձինք, նախնական համաձայնությամբ, «ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (ավելի քան 2300 ԱՄՆ դոլար) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների»:

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, անցել նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ: 

«Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։ Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, հանցագործությունը ավարտին չի հասցվել, և օպերատիվ գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Արբատի» մասին

«Արբատը» (Армянский батальон), որը բազմազգ «Պյատնաշկա» (Пятнашка) խմբավորման ստորաբաժանում է, հայկական արմատներ ունի և ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022-ին։ Դրա հիմնադիրը հայազգի Արմեն Սարգսյանն է՝ «Գորլովսկի» մականունով, որը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ 

«Արբատի» հրամանատարն արցախցի Հայկ Գասպարյանն է (մականունը Աբրեկ)՝ նախկին վագներական։ Վերջինը, ի դեպ, 7,3 տարվա ազատազրկման է դատապարտվել զինված ու բռնությամբ զուգորդված կողոպուտ իրականացնելու համար: 2023-ին The insider-ը գրել էր, որ նա ազատազրկումն անցկացրել է բանտի խիստ ռեժիմի պահման պայմաններում և 2022-ին հավաքագրվել է ու ուղարկվել Ուկրաինա պատերազմի:

Russia Today-ը գրում է, որ «Արբատը» մշտական տեղակայման վայր չունի, այն գրոհայինների խումբ է, որը հատուկ գործողությունների ժամանակ հայտնվում է դեպքի վայրում։  

Լուսանկարում ձախից Հայկ Գասպարյանն է՝ «Արբեկ» մականունով

RT-ի հետ զրույցում Հայկ Գասպարյանը հպարտացել է, որ ունի 9 մեդալ, որից մեկը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ «հատուկ ռազմական գործողության ժամանակ քաջություն դրսևորելու համար»։ 

Российская сторона заявила об освобождении двух сел, которые украинские войска даже не захватывали

2023-ի հունիսին այս ստորաբաժանումը պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից առաջ հանդիսավոր պայմաններում Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել դրա «ծնունդը»։ Հենց այդ ժամանակ էլ «Արբատը» ստացել է Հայ-առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը։ Վերջինս, նկատենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։

«Արբատի» օրհնությունը Եզրաս արքեպիսկոպոսի գլխավորությամբ

«Արբատում» միայն հայեր են։ «Այս ստորաբաժանումը ամբողջությամբ հայերից է կազմված լինելու՝ ԱՐԲԱՏ–Արմյանսկիյ Բատալյոն։ Մենք որոշեցինք ընդգծել և պատմությունը, և քաղաքականություն․․․ այդ պատճառով էլ ստորաբաժանումը կկռվի հայկական դրոշի ներքո»,- 2023 թ․ հուլիսին գրել էր «Պյատնաշկա» խմբավորման տելեգրամ ալիքը։

Այժմ «Արբատը» մասնակցում է Կուրսկի մարզի համար մղվող մարտերին։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Արբատ» ստորաբաժանումԼեռնային ՂարաբաղՀՀ ԱԱԾ

Հարակից հոդվածներ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է
Սխալ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է

17:08, 14 Սպտ, 2026

Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 12-ին երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղ։  Այցի ընթացքում Ադրբեջանի...

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ

11:18, 16 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։ «Փաստերի ստուգման հարթակը», Ազգային...

ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի
Տվյալների լրագրություն

ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի

11:37, 30 Ապր, 2026

«ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել է, որ «Արցախցիներին քաղաքացիություն չեն տրամադրում։ Շարունակում են ընդունել...

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

21:42, 1 Ապր, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens