ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է

16:09, 17 Դկտ, 2020

ՃԻՇՏ

Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է իջեցվել, որ վաղը մինչև 17։00 պետք է նահանջել էդ դիրքերից։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լուրեր տարածվեցին, որ Կապան քաղաքի շրջակայքի դիրքերը հանձնվում են Ադրբեջանին։

Սյունիքի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել՝ պահանջելով սահմանի անվտանգության երաշխիքներ։ Տարածվեցին նաև լուսանկարներ, որտեղ կամավորները և զինվորականները արդեն ապամոնտաժում էին դիրքերը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու։ Փարսյանը նշեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, քաղաքացիները շարունակում են ակցիաները, իսկ դիրքերը թողնելու հրամանն արդեն կա․ ինչ-որ բան փոխել հնարավոր չէ։ «Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է իջեցվել, որ վաղը մինչև 17։00 պետք է էդ դիրքերից․․․ նահանջենք։ Նահանջենք մինչև Կապանի վարչական սահմաններ»,- նշեց Փարսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ բարձունքները թողնելու պատճառով «անվտանգության հետ կապված շատ լուրջ խնդիրներ են առաջանալու»։ 

Սյունիքի մարզի տարբեր հատվածներում սահմանային խնդիրներ եղել են նաև նախորդող օրերին։ «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր դրանցից մի քանիսի վերաբերյալ լուրերին։ Ադրբեջանական վերահսկողության տակ է անցնելու նաև Կապանի հարակից Ագարակ գյուղին կապող ճանապարհի մի մասը։ Կապանի քաղաքապետը հայտնել է նաև, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներում, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, հերթապահելու են ռուս և հայ սահմանապահները:

Դեկտեմբերի 16-ին տեղեկությունների էին ստացվել նաև, որ Սյունիքի մարզի Որոտան համայնքում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Ավելի ուշ Սյունիքի մարզպետը հայտնեց, որ խաղաղապահներ տեղակայվելու են մարզի մի քանի բնակավայրերում ևս։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին պետք է որոշվեն Զանգելանի և Կուբաթլուի շրջանների սահմանները, որի պատճառով կարող է լարվածություն առաջանալ։ 

Խորհրդային տարիներին այս շրջանների տարածքում են եղել այժմ ՀՀ տարածքով անցնող մի շարք կարևոր նշանակության ճանապարհներ։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԿապանՍյունիքի մարզ

Հարակից հոդվածներ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները

20:20, 12 Ապր, 2023

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 12-ին հայտնեցին, որ ՌԴ անվտանգության դաշնային ուժերը դադարեցրել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Տեղ գյուղի ընդհարումը՝ հղում...

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին

11:30, 30 Սպտ, 2021

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ...

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը

20:38, 30 Օգս, 2021

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի...

Հայ և ադրբեջանցի զինվորների բախումը տեղի է ունեցել ոչ թե սահմանին, այլ սահմանից 2.4 կմ խորությամբ
Առանց վճռի

Հայ և ադրբեջանցի զինվորների բախումը տեղի է ունեցել ոչ թե սահմանին, այլ սահմանից 2.4 կմ խորությամբ

20:07, 26 Մյս, 2021

Մայիսի 25-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում, կրակոցներ են եղել, և հայկական կողմից վիրավորներ կան։ Ժամեր անց Պաշտպանության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens