ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Շարմազանովը ստում է Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ

14:51, 24 Հկտ, 2017

Հոկտեմբերի 22-ին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակի ընթացքում Հայաստանում գրանցված առաջընթացից, նշել էր․«Հայաստանում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի վրա է․ բացեք բոլոր զեկույցները, հիշեք 2008 թվականը և այսօր: Հայաստանում խոսքի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում խղճի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում բանավեճը՝ նույն ընտրությունների գնահատականը․․․ ժողովրդավարության առումով էլ կան զարգացումներ»։

Այդուհանդերձ, 2008թ․ համեմատ Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը անկում է ապրել։ Այսինքն, Էդուարդ Շարմազանովը չի ստում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի լինելու մասին, սակայն ստում է դրա առաջընթացի մասին։

Բացենք նրա խորհրդով ցանկացած զեկույցներից մեկը՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ամենամյա «Ազգերը անցումային շրջանում» 2008թ․ զեկույցը, և կտեսնենք, որ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 7 բալանոց համակարգով 2008թ․ եղել է 5.21, որտեղ 1 բալանոց ցուցանիշ ունեն ամենաժողովրդավար երկրները, իսկ 7՝ ամենաավտոկրատները։ 2009թ․ այս ցուցանիշը դարձել է 5,39, որից հետո Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ընթացքում այն կայուն մնացել է 5,36-5,41 կտրվածքում։ Այսպես, օրինակ 2017թ․ եղել է 5,39, ինչպես և 2009-ին, այսինքն՝ ստաբիլ վատ։

Ավելին՝ 2015թ․ և դրանից առաջ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» աշխարհում ժողովրդավարության միտումների ամենամյա հետազոտությունը Հայաստանը որակավորում էր որպես «հիբրիդային ռեժիմ», այսինքն ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ: Ընդ որում, 2015-ին Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 116-րդն էր ժողովրդավարության ցուցանիշով՝ եզրափակելով հիբրիդ ռեժիմների ցուցակը:  Սակայն, 2016թ․-ից Հայաստանը, դասակարգվելով 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է, իսկ 167-րդ տեղում՝ ամենաավտորիտարը), որակավորվել է որպես «ավտորիտար ռեժիմ»:

Փաստորեն, երկու առաջատար համաշխարհային կազմակերպությունների զեկույցները ժողովրդավարության մասին վկայում են, որ Հայաստանը հետընթաց է ապրել։ Հետևաբար, հարց է ծագում, թե արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը ճիշտ է հասկանում «առաջընթաց» բառի իմաստը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` DemocracyEconomist Intelligence UnitEduard SharmazanovFreedom HouseNations in TransitSharmazanovдемократияШармазановЭдуард ШармазановԱզգերը անցումային շրջանումավտորիտար ռեժիմԷդուարդ ՇարմազանովԷկոնոմիստ Ինթելիջենս ՅունիթԺողովրդավարությունհիբրիդային ռեժիմՇարմազանով

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հավաքների ազատությունը սահմանափակելը ամենևին էլ անցյալում չէ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Հավաքների ազատությունը սահմանափակելը ամենևին էլ անցյալում չէ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

14:48, 1 Հլս, 2024

Այսօր՝ հուլիսի 1-ին անցկացվող Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀ-ում ժողովրդավարության...

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը
Սխալ

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը

16:07, 26 Հնս, 2024

Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան...

Freedom House-ի զեկույցն ու իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Freedom House-ի զեկույցն ու իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին

19:01, 16 Ապր, 2024

Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով  Freedom House-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, նշել է, որ Freedom...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens