ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Դասագրքում Սարյանի նկարն է, որում համբուրվողները ոչ թե կանայք են, այլ կին ու տղամարդ. Գրականագետը սխալվում է

16:13, 30 Նյմ, 2022

ՍԽԱԼ

Նոյեմբերի 30-ին Hraparak.am-ը հրապարակել է գրականագետ, դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանի հետ զրույցը, որում վերջինս պնդում է, թե «7-րդ դասարանի փորձարկվող դասագրքերից մեկում երկու աղջիկ համբուրվում են»։

«Սթափ մարդու հայացքով՝ այն ամենը, ինչ արվում է, աղետ է։ «Գրականություն» առարկայի 7-րդ դասարանի փորձարկվող դասագրքերից մեկում, որն ստեղծել է «Զանգակի» հեղինակային խումբը, 79-րդ էջում կա մի նկար, որտեղ երկու աղջիկ համբուրվում են, և դա մատուցվում է 7-րդ դասարանի աշակերտին՝  հասունացման շրջանում գտնվող 13 տարեկան երեխային»,- նշել է գրականագետը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք «Զանգակ» հրատարակչությունը փորձարկվող դասագրքում համբուրվող երկու կանանց նկար է տեղադրել։ 

FIP.am-ի հետ զրույցում hրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանը նշեց, որ նկարը Մարտիրոս Սարյանի ամենահայտնի նկարներից մեկն է։

«Փորձարկվող դասագրքի 79-րդ էջի նկարը Սարյանի ամենահայտնի նկարներից՝ «Հեքիաթներ ու երազներ» շարքի «Սեր: Հեքիաթ» նկարն է»,- ասաց նա։ 

«Սեր: Հեքիաթ» նկարի մասին համառոտ նկարագրություն կա նաև Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում․ նշվում է, որ այս նկարը Սարյանի «Հեքիաթներ և երազներ» (1903-1906) ջրանկարների շարքի գլուխգործոցն է։ 

«Տղամարդն ու կինը միաձուլվել են հավերժ համբույրով: Նրանց քնքշորեն փարվել է վիթը: Հեռվում ծովի ջրերը օրորում են նավակը: Ողջ կոմպոզիցիայի գունային լուծումները հիմնված են մուգ կապույտից երկնագույն և բաց երկնագույն երանգների անցումների վրա: «Սեր: Հեքիաթը» Մ. Սարյանի սիրելի աշխատանքներից է»,- նշված է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Նկարի մասին vnews.am-ին ծավալուն մեկնաբանություն է տվել նաև Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, նկարչի թոռնուհի Սոֆյա Սարյանը։ 

«Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այս երկու ֆիգուրները իրարից շատ են տարբերվում, տարբեր ուրվագիծ, տարբեր գունային բնութագիր ունեն: Օրինակ, եթե պարսկական գեղարվեստն ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդպիսի երիտասարդներ շատ կային՝ երկարամազ ու կրունկ ունեցող մակուպ կոշիկներով: Աջ ֆիգուրում կանացի գծերն ու էությունն ընդգծված են, նրան հառնում է գազելը, որ ավելի է նրբացնում այդ կերպարը, իսկ ահա ձախ ֆիգուրը բավական առնական է: Մանավանդ, եթե ուշադիր նայենք նկարում պատկերված թռչունին, որ գտնվում է ոսկե վանդակի մեջ, կարող ենք հիշել հեքիաթներից հայտնի հազարան բլբուլին, որը սիրո խորհրդանիշ էր և եթե գտնվեր այդ թռչունը, եթե տղան գտներ ու այն բերեր աղջկան, ապա աշխարհը կլցվեր ներդաշնակությամբ ու սիրով, չար ուժերը կպարտվեին, սերն ու միաբանությունը կհաղթեր: Հենց ասես այդ պահն է պատկերված այստեղ. տղան բերել ու աղջկան է տվել հազարան բլբուլը»,- լրատվամիջոցին ասել է Սարյանի թոռնուհին։

Այսպիսով, Hraparak.am-ի զրուցակցի պնդումը, թե փորձարկման ներկայացված «Գրականություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի 79-րդ էջի նկարում համբուրվող կանայք են պատկերված, սխալ է։ Նկարը Սարյանի «Սեր: Հեքիաթ» նկարն է, որում՝ ոչ թե երկու կնոջ, այլ կնոջ և տղամարդու համբույր է պատկերված։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` amHraparakդպրոցՄարտիրոս Սարյան

Հարակից հոդվածներ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից
Սխալ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից

14:26, 18 Հլս, 2022

Civic.am լրատվական կայքը, որը կապված է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քիչ առաջ լուսանկար է հրապարակել, որին կից տեքստում գրված...

Ուկրաինաբնակ հունգարացիների անկախությունից մինչև Կիևի «կապիտուլյացիա»․ մի ՖԲ էջի պատմություն
Սխալ

Ուկրաինաբնակ հունգարացիների անկախությունից մինչև Կիևի «կապիտուլյացիա»․ մի ՖԲ էջի պատմություն

17:59, 14 Մրտ, 2022

Հայկական լրատվամիջոցներն ակտիվ կերպով լուսաբանում են Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունները, սակայն դրան զուգահեռ լայնորեն տարածում են նաև օտարալեզու լրատվամիջոցներով...

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար
Սխալ

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար

19:02, 23 Սպտ, 2020

«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 18-ին գրել էր, որ RyanAir ավիաընկերությունը Հայաստանում մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել,...

Աբսուրդային հրամանից մինչև հակառուսական ինտրիգներ. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ
Մանիպուլյատիվ

Աբսուրդային հրամանից մինչև հակառուսական ինտրիգներ. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

19:14, 22 Սպտ, 2020

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։ «Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens