ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարօրինակ բարդ ճարտարապետ․ Մեսչյանի երկու տարվա խոստումներն ու իրականությունը

20:13, 21 Օգս, 2020

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն օգոստոսի 4-ին ազատվեց պաշտոնից: Վերջինս նշանակվել էր այդ պաշտոնին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ 2018-ի հոկտեմբերին։ Մեսչյանն այն ժամանակ նշել էր, որ պատրաստվում է պաշտոնավարել միայն երկու տարի: Վերջինս Երևանի գլխավոր ճարտարապետ էր եղել նաև 1996 թվականին՝ պաշտոնավարելով մեկ տարի:

Վերջին երկու տարվա պաշտոնավարման ողջ ընթացքում Մեսչյանն աչքի էր ընկնում քաղաքաշինության խնդիրների վերաբերյալ կտրուկ դիրքորոշումներով և երբեմն՝ իրար հակասող հայտարարություններով: «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է անդրադառնալ երկու տարիների ընթացքում Մեսչյանի արած հայտարարություններին, քաղաքում նախատեսած փոփոխություններին և դրանց արդյունքներին:

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը

Երևանում մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման անհրաժեշտությանը Մեսչյանը հաճախ է անդրադարձել: Նա բազմիցս հայտարարել էր, որ 2020-ի սկզբին արդեն պետք է սկսվեին «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները: Ըստ Մեսչյանի՝ կայարանի կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար ներդրողներ կային, որոնք պետք է նաև կայարանի տարածքում բնակելի տներ կամ առևտրի կենտրոն կառուցեին։ «Մետրոն դա միակ օբյեկտն ա, որը միշտ փող կճարի, որովհետև շատ կարևոր օբյեկտ ա: Էստեղ կլինեն ինվեստորներ, մենք հիմա աշխատում ենք իրենց հետ: Ինվեստորներին մենք, ըստ երևույթին, կմիացնենք նաև իրացման նոր բնակելի կառույցներ կառուցելու ծրագրի մեջ, որի որոշակի տոկոս կտան մետրոյին..»,- իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել էր Մեսչյանը:

Այս տարվա սկզբին «Փաստերի ստուգման հարթակը» որոշել էր պարզել, թե արդյո՞ք պահպանվում են քաղաքային իշխանությունների նշած ժամկետները և թե ինչ փուլում են ներդրողների հետ բանակցությունները: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ ներդրող ընկերությունը հայտնի է, իսկ աշխատանքները կմեկնարկեն գարնանը:

Երկու տարի անց 

Մինչ այս պահը, սակայն, մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները մեկնարկելու ուղղությամբ որևէ հստակ քայլ չի եղել: Բացի այդ, օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մետրոյի նոր կայարանը կառուցվելու է ոչ թե ներդրողների, այլ պետության միջոցներով: «Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», — ասաց նա։

Fip.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակը նշեց, որ ներկա պահին աշխատանքների սկսման ժամկետներն ասել չեն կարող: 

Նոր Նորքը Կենտրոնին կապող ճոպանուղին

2019 թ. մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանը հայտարարել էր, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածը Կենտրոնին կապող ճոպանուղու կառուցումը, ի տարբերություն մետրոյի, առավել մատչելի է և ավելի արագ կարելի է կառուցել: «Կապը լինելու է 2-րդ Մասիվից դեպի նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը: […] Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Նորք-քաղաքի կենտրոն կապն է»,- նշել էր քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Ճոպանուղու շինարարությունը ևս նախատեսվում էր սկսել 2020-ին: Ըստ Մեսչյանի՝ ճոպանուղու ֆինանսավորման համար բանակցություններ էին ընթանում չորս ընկերությունների հետ, որոնցից երկուսի հետ բանակցել սկսել էին դեռ քաղաքային նախորդ իշխանությունները: Մարտի 19-ին Մեսչյանը հայտարարեց, որ կա ներդրող ընկերություն և այն պատրաստ էր հենց այդ պահին սկսել ճոպանուղու շինարարությունը:

Երկու տարի անց 

Ճոպանուղու նախագծման և շինարարական աշխատանքները, փաստացի, գործնական փուլ չեն անցնել:

Վե՞րջ, ապօրինի շինարարությանը և հողազավթմանը

Գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մեսչյանը ակտիվորեն խոսում էր Երևանում ապօրինի շինարարության և հողազավթման արատավոր պրակտիկային վերջ տալու մասին։ Նա իր ելույթներում բավականին կտրուկ էր արտահայտվում և ապօրինի շինարարություն անողներին խոստանում էր, որ նրանք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն:

Մեսչյանը հայտարարում էր, որ ապօրինի շինարարությունը հողազավթման ամենակոպիտ ձևն է: «Հողազավթումը դա գողություն է երկրից, դա մեր բոլորիս ունեցվածքի գողություն է, հողազավթումը վերջացավ…։ Ոչ մի քառակուսի մետր հող մի զավթեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու, և եթե հույս ունեք, որ հետագայում կարող եք օրինականացնել, մոռացեք դրա մասին, դա չի լինելու»,- 2018 թ. նոյեմբերին հայտարարել էր Գլխավոր ճարտարապետը։ 

Երկու տարի անց 

Թեև Մեսչյանը սպառնում էր չօրինականացել ապօրինի շինարարությունն ու հողազավթումը, սակայն փաստերն այլ բան են ցույց տալիս։ Fip.am-ը վերջերս հոդված էր հրապարակել, թե ինչպես է քաղաքային նոր իշխանությունը օրինականացրել «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ մի քանի տարի շարունակ առանց թույլտվության իրականացվող շինարարությունը: Նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ՍՊԸ-ն անօրինական շինարարություն էր իրականացնում ոչ միայն իրեն պատկանող հողատարածքում, այլև համայնքի սեփականությունը հանդիսացող հողի վրա։ Արդյունքում՝ քաղաքային իշխանությունը համայնքային հողը վաճառել էր «Նարեկ» ՍՊԸ-ին։ 

Բարձրահարկ շենք «Ֆիզգորոդոկում»

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման դեմ համայնքի բնակիչները պայքարում են երկար ժամանակ: Համայնքի բնակիչների և Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ Մեսչյանը հավաստիացրել էր, որ «Ֆիզգորոդոկում» բարձրահարկ բնակելի շենք չի կառուցվելու: Սա հաստատել է նաև Լևոն Զաքարյանը. «Ես, որպես ավագանու անդամ, այդ տարածքի մի քանի բնակիչների հետ պարոն Մեսչյանի մոտ քննարկման եմ եղել ու ինքը, իմանալով որ 500-ից ավել ստորագրություններ կան, որոնք դեմ են շենքի կառուցմանը, ասաց, որ այդ տարածքում բարձրահարկ շենք չպետք է կառուցվի, չնայած շատ վիճահարույց թեմա է»:

Երկու տարի անց 

Հուլիսի 20-ին, սակայն, քաղաքապետարանը 12 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար «Ռատկո» ՍՊԸ-ին տվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

«Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի «հարցը լուծված» չէ

Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը 2018 թ. սեպտեմբերին հայտնվել էր փլուզման եզրին՝ հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով: Շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից։ 2018 թ. նոյեմբերին Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ Արամի 23-ը չի քանդվելու, սակայն անգործության հետևանքով 2019 թ. հունվարի 12-ին փլուզվել էին շենքի պատն ու տանիքը։

Հունվարի 23-ին գլխավոր ճարտարապետը հայտարարեց, որ Արամի 23-ի հարցը «լուծված է»: Ըստ Մեսչյանի՝ կնքվել էր եռակողմ պայմանագիր, որով կառուցապատողը 14 միլիոն դրամ պետք է վճարեր իտալացի ճարտարապետի՝ նախագծման աշխատանքների համար։

Երկու տարի անց 

Արդեն այս տարվա մայիսին Մեսչյանը հայտարարեց, որ Արամի 23-ի էսքիզը քաղաքապետարանը հաստատել է, իսկ հետագա ընթացքը քաղաքապետարանի իրավասություններից դուրս է: «Ես չեմ հասկանում էնտեղ ինչ ա կատարվում: 200 հազար եվրոյի ծրագիր էին մշակել… ու՞ր ա էդ 200 հազար եվրոն, ո՞վ պիտի տա…: Դա հարյուր տոկոսով Մշակույթի նախարարության.. գնդակը իրենց դաշտում ա»:

Այսօր Արամի 23 շենքի պատը դեռ փլուզված է, վերականգնման աշխատանքների մասին տեղեկություններ ևս չկան:

Երիտասարդական պալատի սեփականատերերի հետ հանդիպումները տեղի չունեցան

2018 թ. նոյեմբերին, անդրադառնալով 2006-ին քանդված Երիտասարդական պալատի հողատարածքին, Մեսչյանը նշել էր, որ ինքը նախատեսում է հանդիպել տարածքի սեփականատերերի հետ՝ տարածքի հարցը լուծելու համար: «..Որովհետև ես կարծում եմ, որ այդ հողատարածքը մի քիչ շատ երկար ժամանակ մնաց անմխիթար վիճակում»,- ասում էր Մեսչյանը:  

Այս հարցի վերաբերյալ Մեսչյանի հաջորդ՝ 2019-ի մայիսին արված հայտարարությունը հուսադրող չէր: «Ընդհանրապես ոչ մի հնարավորություն չկա հանդիպելու կառուցապատողի հետ: Ուղղակի զուտ ֆիզիկական հնարավորություն չկա հանդիպել և խոսել և հասկանալ, թե ծրագիրը ինչ ա լինելու: Եվ ընդհանրապես, ծրագիր լինելու ա թե ոչ»,- հայտարարեց Մեսչյանը:

Երկու տարի անց 

Հողատարածքը մինչ օրս շարունակում է մնալ անմխիթար վիճակում, իսկ տարածքում նախատեսվող աշխատանքների մասին որևէ տեղեկատվություն չկա։

Այսպիսով, ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանը, 2018-ին ստանձնելով Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, փաստացի, հանդես էր եկել խոստումներով և հայտարարություններով, որոնք երկու տարի անց կա՛մ չեն իրականացել, կա՛մ չեղարկվել են։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՄեսչյանԵրևանԵրևանի քաղաքապետարան

Հարակից հոդվածներ

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը
Առանց վճռի

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը

18:44, 30 Նյմ, 2020

Նոյեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարեց՝ նշելով, որ «251 վերելակ արդեն տեղադրված է, մյուսները սպասում են իրենց...

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում

19:20, 10 Սպտ, 2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ շուտով կսկսվեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և...

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»

15:42, 1 Սպտ, 2020

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 10 հասցեում՝ փողոցին կից հատվածի համայնքապատկան հողի վրա, այս տարվա գարնանից ապօրինի շինարարություն էր իրականացվում:...

Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշ չունի, սակայն մեկուսացվել է. Hraparak.am-ը սխալ է
Մեծամասամբ սխալ

Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշ չունի, սակայն մեկուսացվել է. Hraparak.am-ը սխալ է

16:51, 13 Մրտ, 2020

Hraparak.am-ը մարտի 13-ին հայտնել է, որ Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց:  Կայքը, մասնավորապես, գրել է....

Հարակից հոդվածներ

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը
Առանց վճռի

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը

18:44, 30 Նյմ, 2020

Նոյեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարեց՝ նշելով, որ «251 վերելակ արդեն տեղադրված է, մյուսները սպասում են իրենց...

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում

19:20, 10 Սպտ, 2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ շուտով կսկսվեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և...

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»

15:42, 1 Սպտ, 2020

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 10 հասցեում՝ փողոցին կից հատվածի համայնքապատկան հողի վրա, այս տարվա գարնանից ապօրինի շինարարություն էր իրականացվում:...

Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշ չունի, սակայն մեկուսացվել է. Hraparak.am-ը սխալ է
Մեծամասամբ սխալ

Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշ չունի, սակայն մեկուսացվել է. Hraparak.am-ը սխալ է

16:51, 13 Մրտ, 2020

Hraparak.am-ը մարտի 13-ին հայտնել է, որ Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց:  Կայքը, մասնավորապես, գրել է....

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×