ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Պարգևավճարները չեն ավելացել 18․5 միլիարդ դրամով

14:52, 11 Դկտ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը news.am լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ պետական ապարատում 2021 թվականին նախատեսվում է պարգևավճարները 18․5 միլիարդ դրամով ավելացնել։ 

Ըստ Մարգարյանի՝ 2021 թվականի բյուջեով պետական ապարատի պահպանման ծախսերը ավելացել են 8.8 տոկոսով, մինչդեռ ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1.3 տոկոսով։ Տնտեսագետը նաև պնդել է, որ ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16.2 տոկոս, պետական ապարատի պահպանման ծախսերը՝ շուրջ 360 մլրդ դրամ (մոտ 20%)։

Հոդվածը վերահրապարակվել է armday.am և lurerinfo.am կայքերի կողմից։

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ Մարգարյանի ներկայացրած թվերից որոշները չեն արտացոլում բյուջեի իրական թվերը։ 

Պետական մարմինների պահպանման ծախսեր

Ըստ 2021 թվականի բյուջեի նախագծի, որը դեկտեմբերի 10-ին հաստատեց Ազգային ժողովը, պետական մարմինների պահպանման ծախսերը 2020-ի համեմատ աճել են ոչ թե 8.8 տոկոսով, այլ ընդամենը 2 տոկոսով՝ 128.2 մլրդ դրամից դառնալով 130.8 մլրդ։ 

Անհասկանալի է, թե որտեղից է գալիս Մարգարյանի նշած շուրջ 360 մլրդ դրամը։

Ռազմական ծախսեր

2020-ի համեմատ 2021-ի բյուջեով ռազմական ծախսերը ավելացել են 1.1 տոկոսով, որը մոտ է Մարգարյանի նշած 1.3 տոկոսին։ Ընդհանուր պաշպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.4 տոկոսով՝ 308 մլրդ դրամից հասնելով 312 մլրդ դրամի։

Մարգարյանի պնդումը, որ ռազմական ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի մոտ 16.6 տոկոսը, մոտ է իրականությանը։ Բյուջեի ծախսերը 2021-ին, ըստ նախագծի, պետք է կազմեն 1,843.1 մլրդ դրամ, որում ռազմական ծախսերը (306.3 մլրդ դրամ) կազմում են մոտ 15.4 տոկոսը։ 2020-ին ռազմական ծախսերը (302.9 մլրդ) կազմում էին ընդհանուրի (1,855.7 մլրդ) մոտ 16.3 տոկոսը։

Պարգևավճարներ

Ըստ 2021-ի բյուջեի նախագծի, պարգևատրումները, դրամական խրախուսումները և հատուկ վճարները կազմելու են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը կազմել է 21.7 տոկոս և ավելացել է 3.36 մլրդ դրամով, այլ ոչ թե, ինչպես պնդում է Մարգարյանը, 18.5 մլրդ դրամով։ Այսինքն, Մարգարյանի նշած գումարը ոչ թե աճի քանակն է, այլ հենց պարգևավճարների ամբողջ գումարը։

Այսպիսով, Մարգարյանի պնդումները՝ պարգևավճարների աճի և պետական մարմինների պահպանման ծախսերի մասին, սխալ են, իսկ ռազմական ծախսերի մասին՝ ճիշտ։

Լրացում. Նյութի հրապարակումից հետո Fip.am-ի հետ կապվեց Ատոմ Մարգարյանը և նշեց. «News.am-ի լրագրողը տեքստը սղագրել է՝ խախտելով ճշգրտությունը, առանց համոզվելու, թե որ թիվը ինչին է վերաբերում։ Բնականաբար, այդ ամենը ուղղվել է ու հրապարակումը նոր խմբագրությամբ տեղադրված է իրենց կայքում»։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ատոմ Մարգարյանպարգևավճարներպետական բյուջե

Հարակից հոդվածներ

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում
Մանիպուլյատիվ

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում

16:27, 13 Ապր, 2022

Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին, որի ընթացքում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։...

Մամիջանյան-Պապոյան վիճակագրական բանավեճը․ ո՞վ էր ճիշտ իրականում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մամիջանյան-Պապոյան վիճակագրական բանավեճը․ ո՞վ էր ճիշտ իրականում

19:18, 1 Մրտ, 2022

Մարտի 1-ին Ազգային ժողովի նիստի քննարկումներից մեկի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին...

Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք

12:41, 11 Փտր, 2022

Անցած տարեվերջին Արտաքին գործերի նախարարությունն իր տոնական հանդիպում- ֆուրշետի համար ծախսել է 2․4 մլն դրամ։ Ըստ պետական գնումների պաշտոնական տեղեկագրի՝...

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով
Մանիպուլյատիվ

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով

19:32, 19 Նյմ, 2021

Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թ․ պետական բյուջեի մասին օրենքի...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens