ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ են քարոզում իշխանամետ էջերը

15:05, 17 Մրտ, 2021

Վերջին տարիներին սոցիալական ցանցերում բավական ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքական ուժերին կամ գործիչներին սատարող կեղծ օգտահաշիվները՝ ֆեյքերը։ Հայաստանն այս առումով ևս բացառություն չէ, և «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ բացահայտել է երկու դեպք, երբ քաղաքական գործչի կամ կուսակցության շուրջ արհեստական դրական կարծիք ձևավորելու համար գործի են դրվում ֆեյքեր։ Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ 

  • Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը» կամ ընդդիմադիրի 160 ֆեյքերը
  • Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

Կեղծ օգտահաշիվներից զատ՝ Հայաստանում ակտիվորեն կիրառվում է խմբերի և էջերի միջոցով այս կամ այն քաղաքական ուժին գովազդելու, իսկ հակառակորդներին վատաբանելու գործելաոճը, որը հաճախ վերածվում է վիրավորանքի և ծաղրի։ 

Այս դեպքերում շատ հաճախ օգտագործվում են «սունկ» կայքերում տեղադրված «հոդվածներ», տեսանյութեր, ինչպես նաև հասարակությանը հայտնի կամ անհայտ, երբեմն նաև կեղծ օգտատերերի գրառումներ, որոնք կարճ ժամանակում հավաքում են հազարավոր դիտումներ, կիսումներ, հավանումներ և մեկնաբանություններ։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է գործող իշխանություններին Ֆեյսբուքում սատարող էջերը, ուսումնասիրել դրանց գործունեության հիմնական նմանություններն ու գործելաոճը։ 

Կեղծ էջեր

«Փաստերի ստուգման հարթակը» նաև փորձում է ուսումնասիրել իշխանություններին սատարող կեղծ օգտահաշիվները, ինչի համար նույնիսկ խնդրել էինք մեր ընթերցողներին օգնել մեզ այդ հարցում։ Մինչ այս պահը, սակայն, Fip.am-ին չի հաջողվել բացահայտել իշխանություններին սատարող մեծ խմբերի համակարգված աշխատանք։ Խոսքը ոչ թե ֆեյքերի բացակայության, այլ ֆեյքերի մեծ խմբերի ակնհայտ համակարգվածության, մեկ կամ մի քանի կենտրոններից կառավարվելու մասին է։ Փոխարենը, ներկայացնում ենք Ֆեյսբուքում իշխանություններին սատարող և տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող էջերի և խմբերի գործունեությունը։ 

Իշխանություններին սատարող էջերի տեսակները և թեզերը

Այսպես, ստորև ներկայացնում ենք Fip.am-ի կողմից դիտարկված 13 ֆեյսբուքյան էջերի ցանկը, դրանց ստեղծման ամսաթվերը և վարողների մասին հասանելի տեղեկությունները։ 

Անվանումը

Ստեղծվել է

Հավանումներ

(18.02.2021-ի դրությամբ)

Վարողներ (ադմիններ)

Հայերով Ինֆո 30.08.2018 115,234 4՝ Հայաստանից
Հայ Ժողովուրդ 07․11․2018 81,316 5՝ Հայաստանից
Հեղափոխական Հայաստան 17․11․2018 13,945 3՝ Հայաստանից
Անհերքելի Փաստեր 25.03.2019 7,370 1՝ Հայաստանից
Ֆեյսը խոսում է 11․08․2019 16,868 4՝ Հայաստանից
Հայ Քաղաքացի 21․01․2020 54,030 4՝ Հայաստանից
Հպարտ Հայորդի 07․04․2020 62,398 9՝ Հայաստանից
Զարմանալի Աշխարհ 07․05․2020 12,927 2՝ Հայաստանից, 1՝ Ռուսաստանից
AM Armenia 23․05․2020 79,947 4՝ Հայաստանից, 1՝ Ռուսաստանից
Ճիշտ լուրեր 12․06․2020 36,043 1՝ Հայաստանից
Ռազմարդյունաբերություն 17․11․2020 491 1՝ Հայաստանից
Հայաստանին սպառնացող ներկա վտանգը 29.11.2020 22 1՝ Հայաստանից
Հայաստան 01․12․2020 13,302 2՝ Հայաստանից

Ֆեյսբուքում իշխանամերձ էջերը տարատեսակ են, բայց դրանց միավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին գովաբանող կամ փառաբանող և նրա ընդդիմախոսներին քննադատող կամ վատաբանող հրապարակումները։

Էջերից «Ճիշտ լուրերը» առնվազն հինգ անգամ կիսվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջի հրապարակումներով (1, 2, 3, 4, 5)։

Որոշ էջերում խիստ քննադատության են արժանանում ընդդիմադիր հայացքներով նախկին բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Մովսես Հակոբյանը։ Մարտի 2-ին «Հայաստան» և «Զարմանալի Աշխարհ» էջերը 15 րոպեների ընթացքում հրապարակեցին «Օհանյանի դղյակի» մասին լուսանկարը՝ կից գրառումներով։

Էջերից որոշները ողողված են կեղծ և չհիմնավորված լուրերով։ Այս շարքում աչքի է ընկնում «Զարմանալի Աշխարհ» էջը, որն անհիմն կերպով պնդում է, թե իբր Փաշինյանի հրավիրած մարտի 1-ի ցույցին մասնակցել է «առնվազն 200 հազար մարդ», և իբր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը «5 մլն դոլարի դիմաց գործարքի է գնացել նախկինների հետ»։ «Հայ Քաղաքացի» էջն էլ տարածում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հանգուցյալ կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան մասին անհիմն դավադրության տեսություններ։

«Ճիշտ լուրերը» այս տարվա հունվարին կիսվել է Սամվել Բաբայանի՝ Փաշինյանին գովաբանող հայտարարությամբ, սակայն Բաբայանն այդ հայտարարությունը արել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի հունվարին, երբ էականորեն ուրիշ էր քաղաքական իրավիճակը։

Այս էջերում նաև հաճախ են հանդիպում վիրավորական կամ զրպարտող հրապարակումներ, այդ թվում՝ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և այլոց հասցեներին։

Իսկ «Հայերով Ինֆո» էջը, անհայտ օգտատերերի գրառումները մեջբերելով, փնովում է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին՝ Գոռ Գևորգյանին, Սոֆյա Հովսեփյանին, Աննա Գրիգորյանին։

Fip.am-ի կողմից ուսումնասիրված 13 իշխանամերձ էջերից վեցը հաճախ կամ ժամանակ առ ժամանակ կիսվում են այսպես կոչված «սունկ» կայքերի հրապարակումներով, որոնց միջոցով տարածվում են սենսացիոն վերնագրերով «լուրեր»։ «Սունկ» կայքերի առաջնային նպատակը, սակայն, հազարավոր «քլիքերի» միջոցով այցելություններ ապահովելն է, որն էլ, իր հերթին, կայքում գովազդի տեղադրման միջոցով բերում է ֆինանսական շահույթ դրա սեփականատիրոջ համար։ 

Այսպես, օրինակ, «Հայերով Ինֆո» էջը կիսվում է arm-info.com և nice-story.ru «սունկ» կայքերի հրապարակումներով։ Երկու իշխանամերձ էջեր՝ «Հայ Ժողովուրդ» և «AM Armenia», տարածքում են arm-news.ru «սունկ» կայքի հրապարակումները։ «Հայ Քաղաքացի» էջը կիսվում է fb-news.online կայքով, իսկ «Ֆեյսը խոսում է»-ն՝ dzayn.info-ով։ «Սունկ» կայքերի հրապարակումների տարածմամբ հատկանշական է «Հպարտ Հայորդի» էջը, որը կիսվել է մի շարք կայքերով՝ Timearmenia.com, Newsarmm.ru, media46news.com, jamanak.ru, Haynewstv.ru, cirannews.ru, norutyun.ru, newsforarm.ru և Newnewsam.ru։

Իշխանամետ էջերի շարքում կան մի քանի առանձնահատուկները։ Մասնավորապես, աչքի է ընկնում «Անհերքելի Փաստեր» էջը։ Այն հավանաբար վարում է իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող մեկը։ Այսպես, օրինակ, 2020-ի հունիսի 8-ին էջը տեղադրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ 1979-ին խմբակային բռնաբարության դատական գործի փաստաթղթերը, ինչից հետո արդեն այն տարածվեց այլ խմբերում, էջերում, ինչպես նաև լրատվականներում։ Ի դեպ՝ լրատվականներից առաջինն այս մասին գրեց Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը»։ Օրեր անց էջը տեղադրեց իրենց ձեռքում հայտնված «Ծառուկյանի հանձնարարությամբ  բաժանված ընտրակաշառքի հաշվետվության» փաստաթուղթը։ Ժամանակագրական առումով այս երկու դեպքերը համընկան իշխանությունների և Ծառուկյանի միջև լարված հարաբերությունների հետ․ հունիսի 15-ին ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց Ծառուկյանի տան խուզարկությունից, իսկ հաջորդ օրը նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Վերջին շրջանում «Անհերքելի Փաստեր» էջը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին անվանում է «դավաճան առնետներ», որոնք «դավաճանեցին ոչ միայն Նիկոլին, այլև ժողովրդին»։

Առանձին տեղ են զբաղեցնում 2020-ի նոյեմբերին՝ արցախյան պատերազմի ավարտից հետո ստեղծված երկու էջերը՝ «Ռազմարդյունաբերություն» և «Հայաստանին սպառնացող ներկա վտանգը»։ Այս էջերն ունեն սակավաթիվ հետևորդներ, սակայն այս էջերի չորս հրապարակումներն ունեն հազարավոր հավանումներ, քանի որ դրանք գովազդվել են Ֆեյսբուքում։ «Ռազմարդյունաբերություն» անունով էջը, որը, ի դեպ, ոչ մի առնչություն չունի ռազմարդյունաբերության հետ, հրապարակումների միջոցով փորձում է երկընտրության տպավորություն ստեղծել Փաշինյանի և Վազգեն Մանուկյանի միջև, որի հետևում, ըստ էջի, կանգնած են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Էջի առաջին հրապարակումը, որն ունի 20 հազարից ավել արձագանք, ստորագրված է Utaxi և մի քանի այլ ընկերությունների հիմնադիր Արշակ Սարգսյանի կողմից։ Նա Փաշինյանի հրաժարականը պահանջողներից պահանջում է ցույց տալ վարչապետի իրենց թեկնածուին։

Այս ուսումնասիրությունը պատրաստելիս Fip.am-ը նաև դիտարկում էր իշխանամերձ ազդեցիկ «հանրային անձանց» (influencer), մասնավորապես՝ «Ռեգինա Պրազյան» և «Մանե Էլբակյան» անուններով հանդես եկող օգտահաշիվները, որոնք ունեին ակնհայտ իշխանական ուղղվածություն։ Սակայն այս ընթացքում երկուսի էջերն էլ ջնջվեցին։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ֆեյքֆեյք էջ

Հարակից հոդվածներ

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում
Ֆեյք

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում

14:00, 15 Հնս, 2022

Այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակի հայկական տիրույթում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ տեղեկություն է տարածվել, թե նրանք պատրաստվում են 200...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը

19:00, 17 Հնս, 2021

Ավարտին է մոտենում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս քարոզարշավում իրենց ուրույն դերն ունեն սոցիալական ցանցերում գործող «ֆեյքային ֆաբրիկաները»,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

Հարակից հոդվածներ

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում
Ֆեյք

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում

14:00, 15 Հնս, 2022

Այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակի հայկական տիրույթում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ տեղեկություն է տարածվել, թե նրանք պատրաստվում են 200...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը

19:00, 17 Հնս, 2021

Ավարտին է մոտենում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս քարոզարշավում իրենց ուրույն դերն ունեն սոցիալական ցանցերում գործող «ֆեյքային ֆաբրիկաները»,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens