ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Քաղաքապետարանի պայքարն ապօրինի կառուցապատողների դեմ․ ապամոնտաժման ծավալները վերջին տարիներին

11:55, 24 Սպտ, 2021

Այս տարվա հունիսին Երևանի քաղաքային իշխանությունները «արշավ սկսեցին» ապօրինի կառույցների դեմ, որը է՛լ ավելի մեծ թափ առավ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ միայն մի քանի օրվա ընթացքում Աջափնյակ համայնքում ապամոնտաժվեցին տասնյակ ինքնակամ շինություններ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և ներկայացնում է Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման վերջին տարիների գործընթացը։ 

Ապօրինի շինությունների ապամոնտաժման տեմպերն աճել են

2018 թ. սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը քաղաքապետության առաջին իսկ օրերից ապօրինի շինարարության դեմ խիստ դիրքորոշում էր հայտնել և հայտարարել, որ «օր ու գիշեր» պայքարելու են քաղաքում օրինականությունը պահելու համար։

«Ես մեկ անգամ ասել էի, զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, և մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան։ Իրենց թվում էր, թե սա ասեցինք, ինչպես նախկինում ասվում էր՝ ուղղակի ասելու համար։ Ոչ, սա շատ լուրջ է, և մենք այս գիծը պահելու ենք։ […] Դա ես անելու եմ օր ու գիշեր, այնպես որ, այստեղ շեղումներ չեն լինելու»,- 2018 թ. նոյեմբերի 13-ին հայտարարել էր Մարությանը։

Այսպես, քաղաքային նոր իշխանությունների ղեկավարման երեք տարիների ընթացքում Երևանում ապամոնտաժվել է շուրջ 484 ինքնակամ կառույց։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կողմից FIP.am-ին տրամադրված տվյալներից։

2021 թվականի միայն առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, Երևանում ապամոնտաժվել է 116 ինքնակամ կառույց՝ ճիշտ այնքան, որքան նախորդ քաղաքային իշխանությունների կողմից երկու տարում՝ 2016 և 2017 թվականներին միասին վերցված։ 

Իսկ արդեն 8 ամսում՝ հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում, ապամոնտաժվել է 205 ապօրինի շինություն, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ տարի կամ մոտ 2․5 անգամ ավելի է, քան 2016-ին։

Հատկանշական է, որ 2021 թվականին ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքներն առավել շատ կատարվել են հունիս-հուլիս ամիսներին՝ նախընտրական և հետընտրական շրջանում։

Ապամոնտաժումները Աջափնյակում

2021 թվականից մինչ օրս առավել շատ ապօրինի կառույցներ քանդվել են Աջափնյակում․ այս վարչական շրջանի վրա է ընկնում քաղաքում ապամոնտաժված կառույցների ավելի քան 60 տոկոսը: Միայն այս տարի Աջափնյակում քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ջանքերով քանդվել է 78 ապօրինի կառույց։ Հատկանշական է, որ նախորդ 5 տարիներին նույն վարչական շրջանում քանդվել էր ընդամենը 45-ը, որից մեծ մասը՝ նախորդ տարի՝ 2020 թվականին։ 

Աջափնյակում եղած անօրինական կառուցապատման դեպքերի աճը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացատրել էր վարչական շրջանի տարածքում գործող «զինված բանդաների» գործունեությամբ։ Ըստ քաղաքապետի՝ դեպքեր են եղել, երբ ապօրինի կրպակներ են տեղադրվել գիշերով, նույնիսկ ոստիկանների և քաղաքապետարանի աշխատակիցների ներկայությամբ, որոնք չեն կարողացել միջամտել, քանի որ ապօրինի շինարարություն իրագործողները եղել են բազմամարդ և զինված։ 

Սակայն եթե այս տարի ապամոնտաժման աշխատանքները մեծամասամբ կատարվել են Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում, ապա նախորդ երկու տարիներին դրանք մեծ ծավալով արվել են Նոր Նորք, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

FIP.am-ն արդեն իսկ անդրադարձել է, թե ինչպես են ապօրինի կառուցապատողները, օգտագործելով օրենքի բացերը, դատարանների միջոցով խոչընդոտում քաղաքապետարանին՝ ապամոնտաժել ինքնակամ շինությունները։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վերջին տարիներին և մասնավորապես՝ արտահերթ ընտրություններից հետո Երևանում էականորեն աճել են քաղաքապետարանի կողմից ապօրինի կառույցների քանդման դեպքերը, ինչը առավելապես նկատելի է Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապօրինի շինարարությունԵրևանի քաղաքապետարան

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens