ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է նախատեսվում 1997 թ․ հայ-ռուսական պայմանագրով, և ինչ է գրված ռուս-ադրբեջանական պայմանագրում

18:49, 16 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

Նշենք, որ նոյեմբերի 14-ից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է: Արդեն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը։ Այս հրապարակման պատրաստման պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը՝ հասկանալու, թե ինչ պարտավորություններ է այն դնում կողմերի վրա:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել էր դեռևս մայիսին

Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը մտել էին Սյունիքի մարզի Սև լճի տարածք։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հիմքով Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ։ 

FIP.am-ն այն ժամանակ գրել էր, թե ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում:

Այսուհանդերձ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, որը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ, սահմանային միջադեպ է և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։

Արդյունքում՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակեցին մնալ Սև լճի տարածքում, իսկ արդեն նոյեմբերի 14-ին սկսվեց ընթացիկ էսկալացիան: 

Ինչ է նախատեսում 1997 թվականին ստորագրված պայմանագիրը

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականին և ուժի մեջ է մտել 1998-ին: Այն ստորագրել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռուսաստանի այդ պահին գործող նախագահ Բորիս Ելցինը:

Պայմանագիրը կնքվել է քսանհինգ տարի ժամկետով՝ երկարաձգվելու հնարավորությամբ:

Փաստաթուղթն անդրադառնում էր անվտանգության, տնտեսության, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությանը: Երկրորդ և երրորդ հոդվածներում անդրադարձ է կատարվում միմյանց տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցին: Նշվում է, որ կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի և Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: 

«Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով»,- նշվում է պայմանագրում՝ հավելելով, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերեն կողմերը:

Կողմերը պարտավորվում են նաև համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` նրանց դեմ ցանկացած պետության ձեռնարկած ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական:

4-րդ հոդվածում արդեն՝ զինված ուժերի փոխգործակցության համատեքստում, նշվում է, որ կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով:

Նշենք, որ փաստաթղթի տեքստում կողմերի՝ միմյանց դիմելու ընթացակարգի վերաբերյալ ոչինչ նշված չէ: 

Նմանատիպ պայմանագիր Ռուսաստանն ունի նաև Ադրբեջանի հետ

Հատկանշական է, որ նմանատիպ պայմանագիր Ռուսաստանը 1997 թվականին  ստորագրել է նաև Ադրբեջանի հետ:

«Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրով կողմերը պայմանավորվում են համագործակցել  խաղաղության հաստատման, կայունության և անվտանգության բարձրացման նպատակով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարցերում:

Կողմերը ջանքեր են ներդնելու տարածաշրջանային կոնֆլիկտները լուծելու  ուղղությամբ միջազգային համընդհանուր իրավունքի՝ առաջին հերթին  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա:

Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են համագործակցել  և աջակցել փոխադարձ ջանքերը տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար: Ընդգծվում է, որ նրանք չեն ճանաչում միջազգայնորեն ճանաչված սահմանների՝ բռնի ուժով փոփոխությունը:

«Այն դեպքում, երբ կողմերից մեկի կարծիքով, վտանգ է սպառնում խաղաղությանը կամ խախտվում են նրա անվտանգության էական շահերը, Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Կողմին շտապ խորհրդակցությունների խնդրանքով: Երկու երկրները կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն և կձգտեն համաձայնության գալ իրավիճակը հաղթահարելու համար համապատասխան միջոցների շուրջ»,- գրված է ռուս-ադրբեջանական պայմանագրի 4-րդ հոդվածում:

Առանձին կետով կողմերը դատապարտում են անջատողականությունն իր բոլոր դրսևորումներով։ 

Բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չմասնակցել միմյանց դեմ ռազմական, ֆինանսական, տնտեսական բնույթի որևէ գործողության կամ միջոցառման՝ ներառյալ երրորդ երկրների միջոցով, ինչպես նաև թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի մյուս կողմի դեմ ուղղված ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների համար։

Պայմանագրով կողմերից յուրաքանչյուրը ճանաչում և հարգում է մյուս կողմի՝ իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման իրավունքը:

Այսպիսով, 1997 թվականի հայ-ռուսական պայմանագիրն իրոք նախատեսում է կողմերից մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում համագործակցության ու օգնության վերաբերյալ դրույթներ, սակայն նմանատիպ պայմանագիր Ռուսաստանն ունի նաև Ադրբեջանի հետ՝ ստորագրված նույն 1997 թվականին:

Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական պայմանագրում չկան մանրամասներ միմյանց օգնության դիմելու ընթացակարգի վերաբերյալ:

Լուսինե Ոսկանյան

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն Գրիգորյանհայ-ռուսական պայմանագիրհայ֊ռուսական հարաբերություններՀՀ ԱԽՍյունիք

Հարակից հոդվածներ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից

15:35, 20 Հնվ, 2022

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է...

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը
Առանց վճռի

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը

15:33, 24 Դկտ, 2021

Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող...

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է
Սխալ

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է

18:44, 23 Դկտ, 2021

Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին...

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում
Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens