ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը

15:33, 24 Դկտ, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրականացվի մաքսային հսկողություն։ Սակայն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ վերջնականապես ավարտվել են Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման աշխատանքները։ 

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբից հաստատել են, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կնքվել է պայմանագիր։ Թեև պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվել, պատգամավորի պնդմամբ՝ դրանով հայկական զինուժը հետ է քաշվել Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածներից, որոնք 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կնքման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ 

Այս փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները մինչև վերջերս ոչ մի մեկնաբանություն չէին տվել և նույնիսկ չէին հիշատակել փաստաթղթի գոյության փաստը, սակայն երբ դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է հանրությունից թաքցվել փաստաթղթի գոյությունը, որով վերջիններս պարտավորվել են զորքերը հետ քաշել զբաղեցրած տարածքներից, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց, որ փաստաթուղթը զորքերի հետքաշման մասին չէր։ «Այդ փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը (Գորիս-Կապան- խմբ․) օգտագործել՝ մինչև այլընտրանքային ճանապարհը ունենալը»,- հայտարարեց Գրիգորյանը։

Վերջինս ասում է, որ փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհը պետք է շահագործվեր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այսինքն, կառավարությունը նախապես գիտեր, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի հիմնանորոգման ավարտին պես Ադրբեջանը փակելու է Գորիս-Կապան ճանապարհը։ Սրա հետևանքով Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ գրեթե անհնարին էր դառնալու, քանի որ վերջիններս գործնականում մնալու էին դաշտամիջյան ճանապարհների հույսին, որոնք մարդատար մեքենաների համար անանցանելի են։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է ԱԽ քարտուղարի այն պնդմանը, թե փաստաթղթի գոյությունն ու բովանդակությունը գաղտնի չեն եղել, և ցույց է տվել, որ դրա մասին հանրությունն իմացել է միայն ընդդիմության հայտարարությունից հետո։ Սակայն Գրիգորյանի հայտարարության մեջ կա մեկ այլ կարևոր դրվագ։

Խնդիրը լուծելու համար կառավարությունն ուներ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում հիմնանորոգեց միայն M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը, և միայն նոյեմբերի 11-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու, անցակետեր տեղադրելու և մաքսային հսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց որոշվեց հրատապ կարգով սկսել գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղեր տանող ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։ 

Այդ որոշմամբ կառավարությունը Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար 33 մլն դրամ հատկացրեց  «Մոդուլ» ՍՊԸ-ին, Քաշունի-Բարձրավան ճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 34 մլն դրամ «Սուֆետ» ՍՊԸ-ին, իսկ Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 39 մլն դրամ նույն «Սուֆետ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ որոշմանը զուգահեռ ճանապարհի որոշ հատվածներում արդեն ակտիվ աշխատանքներ էին ընթանում։

Ինչ վերաբերում է շրջանցիկ հիմնական՝ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս սեպտեմբերին գրել էր այդ մասին՝ ցույց տալով, որ աշխատանքները սկսվել էին ոչ թե պատերազմի ավարտից անմիջապես հետո, այլ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այդ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար, որը թույլ կտար պնդել, որ կառավարությունը դրսևորել է ոչ թե անփութություն, այլ անգործություն։

Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ժամանակ են ստացել Գորիս-Կապան մայրուղին շրջանցող մեկ այլ ճանապարհ կառուցելու համար, սակայն դրա հիմնանորոգման աշխատանքները սկսել են փաստաթուղթը ստորագրելուց կես տարի անց միայն, իսկ ճանապարհի փակվելուց հետո գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղերը արտաքին աշխարհին կապելու համար ոչինչ չեն ձեռնարկել՝ չնայած ճանապարհներ կառուցելու համար ունեցել են մեկ տարի ժամանակ։

Այսպիսով՝ եթե ճիշտ է Արմեն Գրիգորյանի պնդումը, թե փաստաթուղթը ճանապարհների օգտագործման մասին է, ապա կառավարությունը, իմանալով այլընտրանքային ուղիներ գտնելու ժամկետների մասին, կես տարի անգործություն է ցուցաբերել M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման և մեկ տարի՝ Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը արտաքին աշխարհին կապելու գործում։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԳրիգորյանԳորիս-Կապան ճանապարհՀՀ ԱԽ

Հարակից հոդվածներ

Գորիս-Կապան ճանապարհի հարցում իշխանությունը շարունակում է շահարկել օրենքը
Սխալ

Գորիս-Կապան ճանապարհի հարցում իշխանությունը շարունակում է շահարկել օրենքը

16:02, 11 Հկտ, 2022

Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է, թե՞...

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է
Սխալ

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է

18:44, 23 Դկտ, 2021

Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին...

Ինչպես հայկական մեդիան Պատրուշևի նկարին «վերագրեց» Գրիգորյանի հայտարարությունը
Սխալ

Ինչպես հայկական մեդիան Պատրուշևի նկարին «վերագրեց» Գրիգորյանի հայտարարությունը

16:11, 17 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերն ակտիվ գործողություններ էին սկսել Սյունիքում, Առաջին ալիքին տված հարցազրույցում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը...

Ինչ է նախատեսվում 1997 թ․ հայ-ռուսական պայմանագրով, և ինչ է գրված ռուս-ադրբեջանական պայմանագրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է նախատեսվում 1997 թ․ հայ-ռուսական պայմանագրով, և ինչ է գրված ռուս-ադրբեջանական պայմանագրում

18:49, 16 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին Հայաստանի Հանրապետության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens