ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Չդասակարգված

#InterCheck. Գեբելսը, Պուտինը և վրաց սահմանապահները

18:18, 7 Հկտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է երկրի բժշկական կլինիկաներից մեկի ներկայացուցիչ Մալինա Բերեկաշվիլիի՝ Formula հեռուստաալիքում կատարած հայտարարությունը, թե «հեպատիտ C-ի բուժման ծրագրի արդյունքում Վրաստանում բազմաթիվ ուռուցքներ են առաջացել»։ Այս հայտարարությունը կեղծ պատմություն է։ Հեպատիտ C-ի վիրուսը առաջացնում է լյարդի ծանր վնաս, ինչպիսիք են ցիռոզը և քաղցկեղը: Հետևաբար, լյարդի քաղցկեղն ուղղակիորեն առաջանում է հենց հիվանդության և ոչ թե բուժման հետևանքով: Վրաստանցի փաստեր ստուգողներն ապացուցել են, որ այդ հայտարարությունը կեղծ է, քանի որ հակավիրուսային թերապիան քաղցկեղ չի առաջացնում, ընդհակառակը, հեպատիտ C-ի վիրուսով վարակված հիվանդների՝ ժամանակին բուժման դեպքում նվազում է լյարդի վնասման և քաղցկեղի վտանգը։

Ռուսական Проверено-ն ստուգել է, թե արդյոք նացիստական ​​քարոզիչ Յոզեֆ Գեբելսին վերագրվող «Որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի պատրաստակամորեն են հավատում դրան» խոսքն իսկապես Գեբելսն է ասել:

Հատկանշական է, որ այս արտահայտությունը մեջբերել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սեպտեմբերի 30-ին Պուտինը, ելույթ ունենալով ուկրաինական տարածքների բռնակցման առիթով, հերթական անգամ մեղադրեց Արևմուտքին Գեբելսի պատվիրաններին հետևելու մեջ։ «Ճշմարտությունը խեղդվեց առասպելների, պատրանքների և կեղծիքների օվկիանոսում՝ օգտագործելով արգելված ագրեսիվ քարոզչություն, անխոհեմ ստելով, ինչպես Գեբելսը: Ինչքան անհավանական լինի սուտը, այնքան ավելի արագ կհավատան դրան. այս սկզբունքով են գործում»,- ասել էր ՌԴ նախագահը։

Ռուսաստանի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում այս խոսքերի հեղինակը ոչ թե Գեբելսն է, այլ Ադոլֆ Հիտլերը: Բացի այդ, Հիտլերը ոչ թե կոչ էր անում այս սկզբունքով գործել, այլ իր «Իմ պայքարը» գրքում մեղադրում էր բրիտանացիներին, հրեաներին և կոմունիստներին նման գործելաոճ որդեգրելու համար:

Ղազախստանյան factcheck.kz կայքը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը Դոնեցկը ճանաչել է Ռուսաստանի մաս։ Որպես ապացույց՝ ներկայացվում էր ինքնաթիռում գտնվող ուղևորային մոնիտորի էկրանի լուսանկարը, որի վրա երևում է «Դոնեցկ» նշված քարտեզի մի մասը, իսկ աջ կողմում՝ քաղաքների ցանկը, որտեղ Դոնեցկը վերագրվում է Ռուսաստանին։

Ղազախստանցի փաստեր ստուգողները նշել են, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ հավանական է, որ լուսանկարն իրական է և իսկապես կարող էր արված լինել Turkish Airlines-ի ինքնաթիռում։ Սակայն ուկրաինական Դոնեցկ քաղաքը Ռուսաստանին վերագրելը, ամենայն հավանականությամբ, ծրագրային ապահովման մշակողների պատասխանատվությունն է: Տվյալ իրավիճակում թուրքական ավիաուղիների՝ Դոնեցկը Ռուսաստանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը բավարար ապացույցներով չի հիմնավորվում և մանիպուլյատիվ է։

Աշխարհ

Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցցանցերում շրջանառվող գրառումները, ըստ որոնց՝ Վրաստանը սեպտեմբերի 26-ի դրությամբ փակել է սահմանը զինապարտ տարիքի ռուսաստանցի տղամարդկանց համար: Բրիտանացի փաստեր ստուգողները պարզել են, որ սա ապատեղեկատվություն է: Ռուս-վրացական սահմանը բաց է մնում՝ համաձայն վրաց պաշտոնյաների հայտարարությունների և երկրի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տվյալների:

Ամերիկյան Politifact-ն ուսումնասիրել է ռուսական աղբյուրների տարածած տեսանյութը, որում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իբր ընդունել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է պատասխանատու «Հյուսիսային հոսք» գազատարի արտահոսքի համար: Իրականում «Հյուսիսային հոսքի» վնասվելու համատեքստում Բլինքենը տեսանյութում նշում է, որ «պետք է համոզվել, որ համաշխարհային շուկաներում բավականաչափ էներգետիկ ռեսուրս կա», ինչպես նաև պետք է նավթի գները ցածր պահել, էներգիայի պահանջարկը նվազեցնել և անցում կատարել վերականգնվող էներգիայի: Այնուհետև նա հավելում է, որ սա նաև հնարավորություն է, քանի որ «Հյուսիսային հոսքի» արտահոսքը հնարավորություն է տվել թուլացնելու եվրոպական երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից: Հետևաբար, ամերիկացի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տարածված տեսանյութը կեղծ է. Բլինքենը չի ասել, որ Բայդենն է պատասխանատու գազատարի վնասման համար:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Կիևում «այրիների երթ»  չի անցկացվել, իսկ Լեհաստանը զորք չի հավաքում Ուկրաինան գրավելու համար
Ֆեյք

#InterCheck. Կիևում «այրիների երթ» չի անցկացվել, իսկ Լեհաստանը զորք չի հավաքում Ուկրաինան գրավելու համար

18:14, 20 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է...

#InterCheck. Արդյո՞ք ուրբաթ 13-ն ավելի վտանգավոր օր է, քան մնացած բոլոր օրերը
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք ուրբաթ 13-ն ավելի վտանգավոր օր է, քան մնացած բոլոր օրերը

16:05, 13 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին
Ֆեյք

#InterCheck. Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին

14:40, 23 Դկտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens