ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Տարածաշրջանում իրավիճակը կայուն չէր դեռևս մինչ «այլ խաղացողների ներգրավումը». Զախարովայի պնդման հետքերով

14:55, 14 Ապր, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ապրիլի 12-ին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղում արձանագրված լարվածությանը՝ նշելով, որ այլ խաղացողների ներգրավումը լրացուցիչ ապակայունացում է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտությունում:

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ ընթացիկ լարվածության պատճառը արևմտյան երկրների ակտիվացումն է Հարավային Կովկասում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ իրենք այդ մասին նախկինում էլ են խոսել և կիսվել ոչ թե ենթադրություններով, այլ վերլուծությամբ. «Մենք կիսվել ենք մեր վերլուծությամբ, որ  այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը, որոնք երբեք չեն զբաղվել այս հնացած հակամարտության կարգավորմամբ, չի ունենա այդ հավելյալ արժեքը և ընդհանրապես չի ունենա խաղաղության հասնելու ազդեցություն, այլ, ցավոք, կամ կօգտագործվի, կամ կհանգեցնի սրումներին և ապակայունացմանը, կհեռացնի նախանշված խաղաղ կարգավորման ձեռքբերումից»: 

Զախարովան հավելել է, որ տարբեր արտահայտումներ կան այն բանի, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք երբեք հնարավորություն չեն ունեցել դրսևորելու իրենց կառուցողական տեսանկյունից, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում:

Զախարովան չի նշել, թե արևմտյան կոնկրետ որ երկրների կամ կառույցների մասին է խոսքը: Սակայն հաշվի առնելով, որ 2020 թ. պատերազմից հետո արևմտյան ամենաակտիվ ներգրավվածությունը հակամարտությունում բանակցությունների տեսանկյունից Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափն է, իսկ տեղում նաև՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների ներգրավվածությունը, «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է դրանց ներգրավումից առաջ և հետո տեղ գտած միջադեպերը Հայաստանի և Արցախի հանրապետություններում:

2021 թվական

2021 թ.-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: 

Ադրբեջանական բանակը նախ մայիսի 12-ին առաջ եկավ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում` խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 

Մայիսի 13-ին դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցիները մոտ 3-3.5 կմ խորացել են ՀՀ տարածքում և դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա:

Նույն օրը վարչապետի այդ օրերին պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Հետագայում, սակայն, ՀԱՊԿ-ն որևէ գործուն քայլ չիրականացրեց խնդրի լուծման համար:

Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը Հայաստանի պետական սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ։ 

Մայիսի 16-ին Սյունիքում բանակցություններին մասնակցեում էր Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Դրանից հետո որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել: 

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ  ադրբեջանցի մոտ 30 զինվորներ հատել են սահմանը և ներխուժել Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի տարածք:

Մայիսի 27-ին Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարեցին:

2021-ի նոյեմբերին Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Հայկական կողմից զոհվեց 15 անձ, ևս 7 զինծառայող գերեվարվեց: 

Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ 40-45 քառ. կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: 

2022 թ. մայիսին  «Հետքը» գրեց, որ  2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար: «Հետքի»՝ հուլիսին հրապարակած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Սև լճի հատվածում Ադրբեջանը վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք:

 2022 թվական

2021 թ. նոյեմբերյան բախումներից մեկ ամիս անց Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ  տեղի ունեցավ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը։ Դրանից հետո այս ձևաչափը դարձավ շարունակական, և մի քանի անգամ ղեկավարները կրկին հանդիպեցին: 

Միաժամանակ, շարունակվում էին բանակցությունները ՌԴ միջնորդությամբ: 

Տարվա ընթացքում ՀՀ տարածքում ամենամասշտաբային հարձակումը Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ սեպտեմբերի 13-14-ին: Ադրբեջանի զինուժի հարձակման հետևանքով հայկական կողմից 224 անձ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին: Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառակուսի կիլոմետր:

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին և ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: ՀԱՊԿ-ը կրկին որևէ էական աջակցություն չցուցաբերեց Հայաստանին: Ավելին՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։

Հոկտեմբերի 7-ին Պրահայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Հանդիպման արդյունքում տրածված հայտարարությունում ասվում էր. «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

ԵՄ 40 անձինց բաղկացած քաղաքացիական առաքելությունը ավարտեց գործունեությունը դեկտեմբերին: 2023 թ.-ին Եվրամիությունը դիտորդական նոր առաքելություն ուղարկեց Հայաստան՝  արդեն 2 տարով:

Միջադեպերը Լեռնային Ղարաբաղում 

44-օրյա պատերազմից հետո եռակողմ հայտարարության հիմքով Լեռնային Ղարաբաղում հաստատվեց ռուսական խաղաղապահ զորախումբը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, գրանցվեցին հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք ուղեկցվեցին Ադրբեջանի կողմից տարածքային նվաճումներով և երկուստք մարդկային կորուստներով, մասնավորապես ԼՂՀ քաղաքացիական անձանց սպանություններով: Այդպես, 2020 թ. դեկտեմբերի 11-ին ադրբեջանցիները գրավեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը:

2022 թ. մարտին ադրբեջանցիները գրավեցին Փառուխ գյուղը և հաստատվեցին Քարագլուխի բարձունքում: Արցախի Հանրապետությունն ունեցավ 3 զոհ:

Արցախում հերթական լարվածությունը գրանցվեց օգոստոսի 1-ին, որի հետևանքով ՊԲ երկու զինծառայող զոհվեց: Բաքուն ռուսաստանցի խաղաղապահների միջոցով պահանջում էր փոխել ԼՂ-ն ու Հայաստանը կապող երթուղին: Օգոստոսի 25-ին Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեպի Ստեփանակերտ երթուղին փոխվեց: 

2022 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված, «էկոակտիվիստ» ներկայացող անձինք փակած են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: 

Այսպիսով, թեև Մարիա Զախարովան պնդում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում իրավիճակը ապակայունացել է «այլ խաղացողների» ներգրավումից հետո, սակայն 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած բախումները՝ տարածքային և մարդկային կորուստները թե՛ Արցախի, թե Հայաստանի Հանրապետությունների տրածքում վկայում են, որ մինչև այդ էլ իրավիճակի ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը մանիպուլացնում է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայ-ադրբեջանական հակամարտությունՄարիա Զախարովա

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Արդյոք Երևանը խնդրել է, որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա և ՀՀ-ԻԻՀ սահմաններին. ԱԽՔ-ը հերքում է Կրեմլին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Երևանը խնդրել է, որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա և ՀՀ-ԻԻՀ սահմաններին. ԱԽՔ-ը հերքում է Կրեմլին

13:04, 20 Մյս, 2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 8-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայտարարել էր, թե հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները...

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները
Սխալ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները

15:41, 16 Մյս, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ պնդել է, թե «արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens