ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

13:59, 9 Ապր, 2018

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով:

Բրիտանական անձնագիրը

Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականներին եղել է Բրիտանիայի ընտրողների ռեգիստրում: Այսինքն, Սարգսյանը դադարել է լինել Բրիտանիայի քաղաքացի ոչ շուտ, քան 2012 թվականը: Իսկ ՀԵՏՔ-ը հրապարակեց 2014 թվականի փաստաթղթեր, որոնցում Արմեն Սարգսյանի անվան դիմաց նշված է «քաղաքացիությունը՝ բրիտանական»:

Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվել ՀՀ նախագահ, պետք է վերջին 6 տարում հանդիսանար միայն ՀՀ քաղաքացի, այլ կերպ ասած՝ նա պետք է առնվազն մինչ 2012 թվականի մարտի 2-ը դադարեր լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Ու թեև Արմեն Սարգսյանը պնդում էր, որ դեռևս 2011 թվականին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից, սակայն ի հեճուկս ընդդիմությանը տրված խոստումներին՝ Արմեն Սարգսյանը այդպես էլ չներկայացրեց որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորեր, որ նա իրոք 6 տարուց ավել չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Տեղեկանքը

Նախագահ առաջադրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր «վերջին 6 տարին միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին» տեղեկանք, որը նա ստացել է ՀՀ ԿԱ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունից: Վարչությունն իր հերթին առաջնորդվել է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով, իսկ ռեգիստրում Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիության մասին տեղեկություններ կարող էին հայտնվել միայն եթե ինքը՝ Արմեն Սարգսյանը հայտներ այդ մասին:

Արմեն Սագսյանը, խախտելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ՀՀ ԿԱ Ոստիկանությանը չի հայտնել իր օտարերկրյա քաղաքացիության մասին։  Արդյունքում, քանի որ անձնագրային և վիզաների վարչությունը ոչ հարցումներ է ուղարկել Մեծ Բրիտանիա, ոչ էլ որևէ այլ կերպ փորձել ստուգել վերջին 6 տարում Արմեն Սարգսյանի արտերկրյա քաղաքացիություն ունենալու և դա թաքցնելու փաստը, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն ստացել է «վերջին 6 տարին միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին» տեղեկանքը:

Համաժողովրդական քվեարկությամբ

Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց 2018 թվականի մարտի 2-ին՝ Ազգային ժողովի կողմից:

Համաձայն 2015 թվականի Սահմանադրության 5-րդ գլխի 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Այնինչ, Սահմանադրության 209-րդ հոդվածը ամրագրում է, որ «Սահմանադրության … 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»։

Իսկ 2005 թվականի Սահմանադրության 50-րդ հոդվածն ամրագրում է, որ «Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից»: Այլ կերպ ասած, 2018 թվականի ապրիլի 9-ից նախագահը պետք է ընտրվեր ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ինչպես նախկինում:

Անբողոքարկելի

Նկարագարվածը, անշուշտ, լրջագույն հիմք է ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար:

Համաձայն Սահմանադրության 7-րդ գլխի 169-րդ հոդվածի, Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Ազգային ժողովի խմբակցությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան: Սակայն Սահմանադրության այդ դրույթները, համաձայն նույն Սահմանադրության 209-րդ հոդվածի, ուժի մեջ են մտնում «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:»:

Այսինքն, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել մյուս թեկնածուների կողմից (ինչպես նախատեսված է 2005 թվականի Սահմանադրությամբ): Ու քանի որ այս ընտրություններին ընդդիմությունը չկարողացավ թեկնածու առաջադրել և Արմեն Սարգսյանը մնաց միակ թեկնածուն, նրա ընտրվելը դարձավ անվիճարկելի՝ անկախ ընտրություններում արձանագրված խախտումների քանակից ու էությունից:

Հ.Գ. Հավելենք, որ Արմեն Սարգսյանը նախկինում խախտել է նաև ՀՀ Սահամանդրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը, որոնք մինչև 2005 և 2007 թվականները համապատասխանաբար արգելում էին Հայաստանի քաղաքացիներին ունենալ օտարերկրյա քաղաքացիություն, իսկ Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի է առնվազն 2003 թվականից:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Армен СаркисянКонституция РАԱրմեն ՍարգսյանՀՀ 4-րդ նախագահՀՀ Սահմանադրություն

Հարակից հոդվածներ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի
Պաշտոնական

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

20:46, 18 Ապր, 2018

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր...

Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի

18:58, 10 Ապր, 2018

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել...

Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար
Պաշտոնական

Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

18:50, 26 Փտր, 2018

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens