ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

14:30, 22 Մյս, 2018

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝ միջազգային ձևակերպմանը համապատասխան»։  Սակայն այդպիսի միջազգային կառույց ոչ միայն կա, այլև այն քաղբանտարկյալի մասին նամակ է հղել գլխավոր դատախազին:

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 8-ին աշխարհահռչակ իրավապաշտպան կազմապերություն Human Rights Watch-ը նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝  կոչ անելով դատախազությանը քայլեր ձեռնարկել Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Իրավապաշտպան կառույցը մատնանշել է Սաֆարյանի կալանքի չհիմնավորվածությունը և նրա նկատմամբ անհիմն հետապնդումների անընդունելիությունը:

Ինչու՞ է լռում ԵՄ-ն

Սակայն, ինչպես հայտնի է, Եվրոպական Միությունը, որը տարածաշրջանում ժողովրդավարության տարածման հիմնական օջախն է, երբեք հրապարակավ չի հայտարարել Հայաստանում քաղբանտարկյալների մասին (ի տարբերություն Ադրբեջանի, Ուկրաինայի և Ռուսաստանի):

Բանն այն է, որ Եվրոպական Միությանը, այս կամ այն անձին քաղբանտարկյալ համարելու համար անհրաժեշտ է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումը՝ տվյալ անձին քաղբանտարկյալ ճանաչելու մասին: Այդ որոշումն, իր հերթին, ըստ էության կայանում է ՄԻԵԴ-ի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումն արձանագրելու մեջ:

ՄԻԵԴ-ի պատմության մեջ ընդամենը 5 անգամ է արձանագրվել 18-րդ հոդվածով իրավունքի խախտումը՝ Տիմեշենկոն և Լուցենկոն Ուկրաինայում, Գուսինսկին Ռուսաստանում, Չեբոտարին Մոլդովայում և Մամեդովը Ադրբեջանում: Հայաստանից Անդրեաս Ղուկասյանի գործով ՄԻԵԴ-ը 2018 թվականի ապրիլին վարույթ էր ընդունել 18-րդ հոդվածով դիմումը, սակայն դրանով դեռևս որոշում չի կայացվել (իսկ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել):

ՄԻԵԴ-ը բավականին դանդաղ գործող կառույց է և այդտեղ սովորաբար գործերը քննվում են միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Դա երբեմն տևում է 10 տարուց ավել:

Եվ հենց սա է պատճառը, որ եվրոպական կառույցները դեռևս լռում են քաղբանտարկյալների մասով, ինչը գլխավոր դատախազի և նախկին իշխանությունների կողմից հաճախ մեկնաբանվում էր որպես «ԵՄ-ի կողմից Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հերքում» — ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ քաղբանտարկյալների մասին չխոսելը բնավ չի նշանակում նրանց առկայությունը հերքել:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Human Rights WatchАртур ДавтянЛуценкополитзаключённыйполитические заключенныеполитический заключенныйТимошенкоԱնդրիաս ՂուկասյանԱրթուր ԴավթյանԳևորգ ԿոստանյանԳևորգ Սաֆարյանմարդու իրավունքներՄԻԵԴքաղբանտարկյան

Հարակից հոդվածներ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները
Մանիպուլյատիվ

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները

17:34, 19 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման դեկտեմբերի 18-ի թողարկման ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մի շարք մանիպուլյատիվ և կեղծ...

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)

18:48, 12 Սպտ, 2022

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens