ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ ասաց Կայա Կալլասը, և ինչ «լսեց» մեդիան

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:51, 8 Դկտ, 2025

Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը ընդամենը մի քանի րոպեում դարձավ ռուսական կամ պրոռուսական մեդիայի թիրախը։ 

Եվ եթե եվրոպական հարթակում խոսքը վերաբերում էր գործընկեր երկրների հետ արտաքին և անվտանգության քաղաքականությունների համապատասխանեցմանը, ապա ռուսական տեղեկատվական դաշտում այն վերածվեց «վտանգավոր նախազգուշացման», «պարտադրանքի» կամ «Արևմուտքի վերահսկողության» մասին մանիպուլյատիվ պատմությունների։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռուսական ու հայկական պրոռուսական մեդիայի հրապարակումները և ներկայացնում է՝ ինչ իրականում ասաց Կալլասը, և ինչպես այն աղավաղվեց տեղեկատվական դաշտում։

Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Բրյուսելում

Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրոպական Միության գլխադասային գրասենյակում «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ստորագրումից հետո կայացած ասուլիսում բանախոսները երեքն էին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, թեման՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված գործողությունները։

Ե՛վ Կալլասը, և՛ Կոսը ասուլիսում զգուշացրին, որ Հայաստանի ժողովրդավարական համակարգերը 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ սպառնալիքի տակ են։ Կալլասը, մասնավորապես, վկայակոչեց Մոլդովայի օրինակը և ասաց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանում ևս ապատեղեկատվական արշավներ են իրականացվում։ 

FIP.am-ը ռուսական (նաև՝ ադրբեջանական) ապատեղեկատվական արշավների մասին ունի հրապարակումներ, որոնցում ներկայացվել է դրանց տարածման մեխանիզմը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8)։ 

Նա հայտարարեց նաև 15 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որը նախատեսված է Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու, քաղաքացիական հասարակությանը և անկախ մեդիային աջակցելու, ինչպես նաև ապատեղեկատվությանը հակազդելու համար։

Հայաստանցի լրագրողը Կայա Կալլասից հետաքրքրվեց (տեսանյութում 12:12 րոպեից), թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը հնարավոր է առաջացնի ճնշումներ կամ նույնիսկ պատժամիջոցներ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ, այս պարագայում ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի ԵՄ-ն ՀՀ-ին աջակցելու հարցում։ 

Ի պատասխան Կալլասը շեշտեց, որ ԵՄ-ի համար կարևոր է գործընկեր երկրների քաղաքականությունն ավելի բարձր մակարդակով համապատասխանեցնել ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականությանը։ Նա նշեց, որ Հայաստանի համապատասխանեցման մակարդակը 37% է։ «Այո, Ռուսաստանի դեմ մեր կիրառած պատժամիջոցները դժվար են, բայց մենք նույնը խնդրել ենք նաև մեր գործընկեր երկրներից, որովհետև բոլորս ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի… Այդ պատճառով ենք մեր գործընկերներին խնդրում համահունչ լինել այդ քաղաքականությանը»,- շեշտեց Կալասը։

Կալլասի հայտարարությունը չի պարունակում ուղիղ պահանջ, որ Հայաստանը պետք է անհապաղ միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Միաժամանակ, նրա խոսքում հստակ շեշտվում է, որ ԵՄ-ի համար կարևոր է, որ գործընկեր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ավելի շատ համապատասխանեցնեն իրենց քաղաքականությունը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը։

Երբ փաստը դառնում է «վերջնագիր». ինչպես աղավաղվեց Կալլասի խոսքը

Ռուսական և Հայաստանում գործող պրոռուսական մեդիան, սակայն, Կալլասի խոսքում տեսավ ոչ թե գործընկերային հստակեցում, այլ՝ «Հայաստանին Ռուսաստանի դեմ սանկցիաների դրդելու», «Երևանի վրա Արևմուտքի ճնշման» և «Հայաստանին Ռուսաստանի դեմ վերադասավորելու» փորձ։

«Կալլասը կոչ է արել Հայաստանին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ»,- գրել էր «Սպուտնիկը», որը տարածել էին նաև այլ պրոռուսական աղբյուրներ (1, 2, 3, 4)

Արտապատկերումը՝ տելեգրամյան ալիքներից։

Հատկապես նյարդային է եղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, որը Կալլասին համեմատել էր «եվրոպական հրեշի» հետ և դեկտեմբերին 4-ին իր ասուլիսում նշել․ «Կարծում ենք ԵՄ-ի նման քայլերը միջամտություն են երկու սուվերեն երկրների ներքին գործերին, և դա անընդունելի է»։

ԵՄ ֆինանսական աջակցությունը այս տեղեկատվական հարթակներում դիտվում է որպես միջամտություն Հայաստանի ընտրություններին, որի նպատակն է պայքարել Ռուսաստանի դեմ։ Կան նաև ռեսուրսներ, որոնք ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը համարել են օգնություն կառավարող կուսակցությանը՝ ՔՊ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում (1)։ Իսկ Կալլասը տեղ-տեղ ներկայացվում է որպես «ռուսաֆոբ և նացիստ» (1): 

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունեցող «Երևան թըդեյի» տելեգրամյան ալիքը տարածել էր վերլուծություն՝ «Բրյուսելյան փողերը՝ Հայաստանում Ռուսաստանի դեմ պայքարին» թեմայով, իսկ նույնանուն կայքում եզրահանգել էին․ «Հակառուսականությունը նոր թափ կհավաքի. ԵՄ-ն 12 մլն եվրո է տալիս»։ 

Բացի տելեգրամյան հարթակից, նույն ապատեղեկատվական արշավը իրականացվել է նաև X (twitter) սոցիալական ցանցում, որտեղ ոչ իսկական հաշիվները (inauthentic accounts) համակարգված տարածել են կեղծ տեղեկություններ՝ Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի իբրև թե ճնշման, Փաշինյանին տված Կալլասի «վերջնագրի» մասին (1, 2, 3, 4)։ 

Արտապատկերումը՝ X-ի հաշիվներից։

Այս հաշիվներն իրենց տարածած տեսանյութերում օգտագործել են այնպիսի հայտնի աղբյուրների լոգոներ, ինչպիսիք են Deutsche Welle-ն, ֆրանսիական VIGINUM-ը ևն։ Դրանց մի մասը հարթակից հեռացվել են։

Արտապատկերումը՝ X-ում տարածված տեսանյութերից։

Ինչպես է աշխատում ռուսական ապատեղեկատվության մեքենան Հայաստանում

Ռուսական (նաև՝ ադրբեջանական) ապատեղեկատվական արշավին (FIMI), որի վերաբերյալ խոսել է Կայա Կալլասը, FIP.am-ը իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է։ Մենք ներկայացրել ենք՝ ինչպես են դրանք կազմակերպվում․ այդ արշավներն ունեն հստակ կրկնվող կառուցվածք, դերակատարներ և նպատակներ, որոնք ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը խորացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ։ Այժմ դրանք ակտիվ են, քանի որ աջևում նաև խորհրդարանական ընտրություններ են։ 

FIP.am-ի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ապատեղեկատվության հիմնական տարածողներն են՝ Հայաստանում գործող ռուսական տեղեկատվական միջոցները, ռուսական ազդեցության ուժերի ֆինանսավորմամբ գործող տեղական լրատվամիջոցները և վերջապես, կեղծ կամ անանուն էջեր X-ում, Facebook-ում և TikTok-ում։ Այս հարթակները փոխկապակցված են, հաճախ տարածում են միմյանց, ստեղծում «համակարգված տարածման» տպավորություն։

Նման արշավների նպատակն է, ըստ հետազոտությունների, ցույց տալ, թե առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյատևել, հանրության մոտ ձևավորել «վտանգավոր, արժեքներ չունեցող Արևմուտքի, Եվրոպայի» պատկեր։ Օրինակ՝ այս օրերին պրոռուսական տելեգրամյան ալիքներից մեկը տարածել էր ԼԳԲՏ համայնքի անձանց մասնակցությամբ մի մրցույթի տեսանյութ ու գրել, թե այսպիսի Եվրոպա են տանում Հայաստանը, որտեղ արժեքներ չկան։

Արտապատկերումը՝ տելեգրամյան ալիքից։

Ապատեղեկատվական արշավների նպատակն է նաև թուլացնել վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների, այս փուլում նաև՝ ընտրական գործընթացների նկատմամբ։

Այսպիսով, բրյուսելյան ասուլիսից հետո ռուսական և պրոռուսական տեղեկատվական դաշտում մի քանի ժամում ձևավորվեց ագրեսիվ խոսույթ, թե իբր ԵՄ-ն Հայաստանին «վերջնագիր» է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

Սակայն, Կայա Կալլասի որևէ խոսքում նման պահանջ չի հնչել։ Նա նշել է միայն, որ ԵՄ գործընկեր երկրները ցանկալի է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը ԵՄ ուղեգծին՝ միևնույն ժամանակ առաջարկելով աջակցություն և տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններ։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները
Տեսանյութեր

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

15:29, 17 Հլս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի...

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

12:54, 17 Հլս, 2026

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։...

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը
Սխալ

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

16:18, 16 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում
Uncategorized @hy

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում

18:27, 15 Հլս, 2026

Հայաստանը որոշ ռուսաստանցի քարոզիչների համար դարձել է սեզոնային «արտագնա աշխատանքի» ուղղություն։ Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մեր երկրում կարևոր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens