ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկներ են․ ավելի քան 40 Deepfake տեսանյութ է տարածվել

Նանե Մանասյան Նանե Մանասյան
17:25, 19 Փտր, 2026
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը՝ BBC Verify-ը, պարզել է, որ Կրեմլի ամենախոշոր ապատեղեկատվական «Մատրյոշկա» ցանցը արհեստական ​​բանականությամբ գեներացված տեսանյութերի միջոցով լայնածավալ վարկաբեկման արշավ է սկսել՝ Իտալիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկների դեմ։ 

Հիշեցնենք, որ նախորդ 2025 թվականից Կրեմլին պատկանող այս ցանցը սկսել է ակտիվորեն թիրախավորել նաև Հայաստանը․ մասնավորապես՝ մտացածին պատմություններ տարածելով ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ 

Ուսումնասիրվել է հունվարի 30-ից հրապարակված կեղծ, մտացածին պատմությունների վրա հիմնված ավելի քան 40 տեսանյութ՝ գեներացված ԱԲ միջոցով․ դրանց հիմնական թիրախն է եղել Արևմտյան երկրների լսարանը, որի ապատեղեկատվական ցանցը հակաուկրաինական տրամադրություններ հրահրելու փորձ է արել։  

Համաձայն այդ պատմությունների՝ ուկրաինացի մարզիկներն ու նրանց երկրպագուները ագրեսիվ ու ոչ պատշաճ վարք են դրսևորում Օլիմպիական խաղերի ընթացքում՝ հայտնվելով տարաբնույթ խնդրահարույց իրավիճակներում, և իբրև թե, արժանանալով Օլիմպիական խաղերի մյուս մասնակիցների ու կազմակերպիչների դժգոհությանը, անգամ հայտնվելով ԵՄ երկրների իրավապահների թիրախում: 

Պատմություններից մեկի համաձայն էլ խաղերի դեմքերից մեկը հանդիսացող ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը իբրև թե հրաժարվել է ուկրաինացի մարզիկների հետ լուսանկարվելուց։

Տեսանյութերում հիմնականում օգտագործվել են իրական լրատվամիջոցների կադրեր, ինչպես նաև հայտնի անձանց ԱԲ-ի կողմից նմանակող ձայները, որոնց միջոցով էլ հնչեցվել են կեղծ պնդումները՝ լսարանի շրջանում անհեթեթ ստերն ավելի հավաստի դարձնելու նպատակով։ 

Մասնավորապես, BBC լրագրողների կողմից ուսումնասիրված տեսանյութերից մեկը սկզբում ցույց է տալիս Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրսթի Քովենթրիի կողմից Euronews-ում տված իրական մամուլի ասուլիսը։ Սակայն, մի քանի վայրկյան անց, իրական Քովենթրիի ձայնը փոխարինվում է նրա՝ «արհեստական ​​բանականությամբ» ստեղծված ձայնով։

Այդ կեղծ դրվագում, ՄՕԿ-ի նախագահը իբրև թե վրդովված է, որ ուկրաինացի մարզիկները Իտալիա են եկել «խելագար քաղաքական PR արշավի մասնակցելու» նպատակով, ինչպես նաև մեղադրում է նրանց ագրեսիվ ու վնասակար պահվածքի մեջ։

Մինչդեռ իրական մամուլի ասուլիսի կադրերը ցույց են տալիս, որ Քովենթրին երբեք նման բան չի ասել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от BBC News (@bbcnews)

BBC Verify-ը նաև պարզել է, որ նմանատիպ մարտավարություն է կիրառվել ուկրաինացի մարզիկներին վարկաբեկելու համար՝ Ձմեռային խաղերում ամերիկացի մեկնաբանի կեղծ մեկնաբանություն ստեղծելով: Ավելին, կանադական CBC հեռարձակողը հաղորդել է իր լրագրողներից մեկի մասնակցությամբ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված տեսանյութի մասին։

«Մատրյոշկա» և Storm-1516․ Հայաստանի դեմ ապատեղեկատվություն տարածող ցանցեր

2025 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ Հայաստանն առաջին անգամ թիրախավորվել է հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» և Storm-1516 անունով կրեմլյան ցանցերի կողմից։ 

Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած հենց «Մատրյոշկա» ցանցի բոտերն էին մեկնարկել Փաշինյանի դեմ արշավ՝ սուր քննադատական և կեղծ պնդումներով։ Նման արշավներ՝ թե՛ ԱԲ-ով գեներացված նյութերի, և թե’ նմանակ կայքերում հրապարակված հոդվածների տարածման միջոցով այս ցանցերն ավելի ուշ ևս իրականացրել են։ 

«Բոտը» (անգլերեն robot բառից) ծրագիր է, որն ինքնաշխատ կերպով կատարում է որոշակի գործողություններ մարդու փոխարեն կամ մարդու նման։ Այս պարագայում խոսքը սոցիալական ցանցերում լայն տարածված՝ ապատեղեկատվություն տարածող բոտերի մասին է, որոնք հրապարակումներ են անում ինքնաշխատ կերպով։

Ինչպես են գործում այս ցանցերը․ ապատեղեկատվական արշավներ կազմակերպող ու իրականացնող ռուսաստանյան «Մատրյոշկան» և Storm 1516-ը Կրեմլի կողմից համակարգվող ամենամեծ և ամենահմուտ քարոզչական ցանցերից են։ 

Այս արշավներն ուղղված են Արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում արևմտյան երկրների հետ գործակցող իշխանությունների նկատմամբ վստահության թուլացմանը և վարկաբեկմանը։ Դրանք գործում են հիմնականում սոցիալական հարթակներում (X, TikTok և այլն) և բոտերի միջոցով տարածում տեսանյութեր ու հոդվածներ, որոնք քողարկվում են իրական լրատվամիջոցների (օրինակ՝ Deutsche Welle, E! News, USA Today և այլն) անվան տակ:

Տեսանյութեր պատրաստելիս օգտագործվում են Deepfake գեներացնող արհեստական բանականությամբ տեխնոլոգիաներ, կեղծ վերնագրեր ու նյութեր։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ռուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

«Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

15:53, 9 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը»։...

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր    
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր   

16:26, 16 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական...

Կեղծ փաստեր ստուգողներից մինչև Doppelganger․ ՀՀ ընտրություններին միջամտող ռուսական կազմակերպությունները՝ պատժամիջոցների տակ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կեղծ փաստեր ստուգողներից մինչև Doppelganger․ ՀՀ ընտրություններին միջամտող ռուսական կազմակերպությունները՝ պատժամիջոցների տակ

17:44, 12 Մյս, 2026

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության համար ռուսաստանյան երկու կազմակերպության՝ АНО Диалог-ի և Սոցիալական նախագծման գործակալության (SDA)...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens