ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կեղծ փաստեր ստուգողներից մինչև Doppelganger․ ՀՀ ընտրություններին միջամտող ռուսական կազմակերպությունները՝ պատժամիջոցների տակ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
17:44, 12 Մյս, 2026

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության համար ռուսաստանյան երկու կազմակերպության՝ АНО Диалог-ի և Սոցիալական նախագծման գործակալության (SDA) դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում գործող SDA-ը «արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն և իշխանափոխությունն է հօգուտ ռուսամետ գործիչների»։

Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված մյուս ռուսաստանյան АНО Диалог կազմակերպությունը, ըստ Միացյալ Թագավորության կառավարության, «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ»։

Նշվում է, որ կազմակերպությունը հանձնարարություններ է ստացել Ռուսաստանի նախագահի վարչակազմի կողմից:  

Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Լոնդոնում «անհեթեթ» է որակել այդ երկրի կառավարության հայտարարությունը. «Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն իսկ հանգեցրել է Կիևում պետական հեղաշրջման, այժմ էլ թիրախավորել է Հայաստանը»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և ուշագրավ տեղեկություններ է ամփոփել այս ընկերությունների վերաբերյալ։ 

Կեղծ փաստեր ստուգողը՝ АНО Диалог-ի անդամ

Այսպես, ըստ կազմակերպության պաշտոնական էջի՝ АНО Диалог-ը հիմնադրվել է 2019 թվականին՝ «հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար»։ Նշվում է կազմակերպության հիմնադիրը պետությունն է, սակայն այն «ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է»։

Նշենք, որ այս կազմակերպությունն ավելի վաղ էլ հայտնվել է Եվրոպական Միության պատժամիջոցների ցանկում։ 

Կազմակերպության գործադիր տնօրենն է Վլադիմիր Տաբակը․ նրա պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ եղել է ՌԴ նախագահի աշխատակազմից։ 

Արտապատկերումը՝ АНО Диалог-ի կայքից։

Տաբակն անձամբ հայտնվել է Միացյալ Թագավարության պատժամիջոցների ցանկում։  

Արտապատկերումը՝ ցանկից, АНО Диалог-ի կայքից։

FIP.am-ը նկատել է, որ ի թիվս այլոց, կազմակերպությունից բրիտանական պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Կրեմլի համար «փաստեր ստուգող» աշխատող Տիմոֆեյ Վին (իրական ազգանունը՝ Բելով)։ Վերջինը կայքում ներկայացվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ։ 

Արտապատկերումը՝ ցանկից և АНО Диалог-ի կայքից։

FIP.am-ը նախկինում գրել էր, որ Տիմոֆեյ Վին ռուսաստանցի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի «Սոլովյով․Live» նախագծի «հերոսներից» է․ այստեղ նա հաճախ ներկայանում է որպես հակաճգնաժամային հաղորդակցման փորձագետ և վարում է «Ֆեյք-կոնտրոլ» (Фейк-контроль) շարքը՝ ամփոփելով իր «ստուգած ու կեղծ լուրերը»։ 

Վերջինը նաև ռուսական առաջին ալիքի մշտական փորձագետն է։  

Լուսանկարում՝ Տիմոֆեյ Վին։

SDA-ը՝ Doppelganger տեխնոլոգիայի հետևում

Պատժամիջոցների տակ հայտնված հաջորդ կազմակերպության մասին FIP.am-ն ավելի վաղ ևս գրել էր։ 

Մասնավորապես, Գերմանիայի փաստեր ստուգման CORRECTIV հարթակում բազմաթիվ են հրապարակումները, որոնք բացահայտել են գործակալության իրականացրած ապատեղեկատվական արշավները։  

Կարդացեք նաև՝ Ռուսական քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարի դասերը․ ինչ կարող է սովորել Հայաստանը Գերմանիայից ու Մոլդովայից

Այս գործակալության համակարգմամբ ռուսական ապատեղեկատվական արշավը հատուկ անվանում ունի՝ Doppelganger, որն օգտագործում է բազմաթիվ արժանահավատ ու հեղինակավոր լրատվական միջոցների կլոնավորված, կրկնօրինակ տարբերակը և դրա միջոցով տարածում ապատեղեկատվություն։  

Հատկանշական է, որ ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտել էր՝  առաջին անգամ հայալեզու լսարանը թիրախավորվում է Doppelgänger հիբրիդային գործիքի միջոցով․ այն վերջին տարիներին ապատեղեկատվական արշավների և անգամ մեդիագրագետ ընթերցողներին ու մասնագետներին նմանակ, նորաբաց կայքերի միջոցով մոլորեցնելու ամենատարածված ձևերից է։ 

Կարդացեք նաև՝ Կեղծ լուրերը մնում են, դրանց աղբյուրներն անհետանում․ ուր են կորում ՀՀ մասին սկանդալային լուրերի կայքերը

EU Disinfo Lab-ի զեկույցի համաձայն՝ այս գործակալության համակարգած ապատեղեկատվական արշավների նպատակն է եղել օգնել գերմանական AfD քաղաքական ուժին ընտրություններում հասնել ձայների առնվազն 20%-ին։

Այսպիսով, ԵՄ տարբեր երկրներում ապատեղեկատվական արշավների համակարգմամբ  հայտնի ընկերությունները, համաձայն ՄԹ կառավարության, զբաղված են նաև հայաստանյան ընտրություններին միջամտությամբ։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIընտրություններ 2026ռուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններից առաջ ավելի քան 112 հազար քաղաքացու տվյալ չի ընդգրկվել ընտրացուցակներում․ ի՞նչ են ցույց տալիս ՆԳՆ տվյալները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՏԻՄ ընտրություններից առաջ ավելի քան 112 հազար քաղաքացու տվյալ չի ընդգրկվել ընտրացուցակներում․ ի՞նչ են ցույց տալիս ՆԳՆ տվյալները

15:34, 27 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ ընտրացուցակներից դուրս են մնացել ավելի քան...

«Երաշխավորված ընտրյալները»․ ինչպես կարող են քաղաքական ուժերը մանդատ ստանալ՝ չհաղթահարելով ընտրական շեմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Երաշխավորված ընտրյալները»․ ինչպես կարող են քաղաքական ուժերը մանդատ ստանալ՝ չհաղթահարելով ընտրական շեմը

13:27, 27 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվեցին համամասնական, իսկ երկուսում՝...

Դեպի Գորիս՝ անվճար․ ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը «Համերաշխություն» դաշինքի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դեպի Գորիս՝ անվճար․ ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը «Համերաշխություն» դաշինքի հետ

16:33, 26 Հկտ, 2026

Հոկտեմբերի 25-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգել էր, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Երևան-Գորիս №607 երթուղով Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ...

Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով
Բացատրական

Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով

14:06, 22 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև Հայաստանի վեց մարզկենտրոն ներառող համայնքներում՝  Հրազդանում, Եղեգնաձորում,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens