ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կեղծ լուրերը մնում են, դրանց աղբյուրներն անհետանում․ ուր են կորում ՀՀ մասին սկանդալային լուրերի կայքերը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
10:37, 3 Փտր, 2026

2025 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ առաջին անգամ հայալեզու լսարանը թիրախավորվում է Doppelgänger հիբրիդային գործիքի միջոցով․ այն վերջին տարիներին ապատեղեկատվական արշավների և անգամ մեդիագրագետ ընթերցողներին ու մասնագետներին նմանակ, նորաբաց կայքերի միջոցով մոլորեցնելու ամենատարածված ձևերից է։ 

Կեղծ լուրեր տարածողները ստեղծում են իրական լրատվամիջոցներին՝ դրանց անվանումը, դոմեյնը նմանակող կեղծ կայքեր, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com կամ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com: Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։ 

Doppelgänger տիպի կայքերին բնորոշ ամենակարևոր առանձնահատկություններից է այն, որ դրանք անհետանում են համացանցից իրենց սև գործն անելուց կարճ ժամանակ անց։ Փաստացի, չնայած կայքերը կարճ կյանք են ունենում, դրանց տարածած սուտն ու մանիպուլյացիան շարունակում են ապրել հանրային հիշողության մեջ, շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Կեղծ տեղեկատվությունը տարածող կայքերի անհետացումը չի վերացնում իր թողած բացասական հետևանքները, դրանք, ասպարեզից հեռանալով, չեն կրում որևէ պատասխանատվություն, ինչի արդյունքում ապատեղեկատվությունը դառնում է անպատիժ գործիք՝ կրկնվելու, վերարտադրվելու և նոր թիրախներ գտնելու համար։

FIP.am-ը փորձել է պարզել՝ ի՞նչ են եղել հայաստանյան իրականության մասին կեղծիք տարածած այդ կայքերը, արդյոք շարունակում են գործել։

courrierfrance24.fr՝ Ֆրանսիայի միջուկային թափոնները ՀՀ-ում պահելու կեղծ լուրի հեղինակը

Նախորդ տարի ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» հոդվածը։ 

Դրան հավատացին անգամ հայաստանյան որոշակի հեղինակություն ունեցող լրատվամիջոցներ։ Լուրը հերքվեց, իսկ այդ դոմեյնով կայքն այսօր գոյություն չունի։ 

Լուսանկարում՝ անհետացած courrierfrance24.fr-ը։

EUleaks.eu․ դոմեյնը հանված է վաճառքի

EUleaks.eu կայքը տարածում էր լուր, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել՝ վատնելով 3.4 մլն դոլար քաղցկեղով տառապող երեխաների աջակցության «City of smile/Ժպիտների քաղաքը» հիմնադրամի միջոցներից»։ 

Լուսանկարում՝ վաճառքի հանված կեղծ կայքի դոմեյնը:

The Times of Canada․ Փաշինյանների՝ Օնտարիայում շքեղ առանձնատան կեղծ լուրը

Կանադայում գրանցված նորաբաց The Times of Canada-ն գրել էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։ FIP.am-ը բացահայտել էր՝ խնդրո առարկա առանձնատունն այլ մարդու է պատկանում։ 

Այս կայքը կեղծ լուրը տարածելուց հետո ևս փակվել է։ 

Արտապատկերումը՝ նմանակ կայքից:
Արտապատկերումը՝ կայքից։

infofrancaisedujour.fr․ Փաշինյանի առանձնատունն այս անգամ Մարսելում

Հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր նաև infofrancaisedujour.f-ի լուրը, համաձայն որի՝ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։ 

Հատկանշական է, որ այս լուրերը, որոնք վերահրապարակվել էին նաև հայաստանյան ԶԼՄ-ներում, շարունակում են պահպանված մնալ (1, 2, 3, 4)։

Չնայած տեղական ԶԼՄ-ների սկանադալային լուրերի աղբյուրները անհետացել են, այդուհանդերձ, դրանց որոշակի մասը չի հեռացրել իրենց վստահությանն արժանացած կեղծ կայքերի հրապարակումները։

Կարդացեք նաև Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

Նանե Մանասյան

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դոպելգանգերհիբրիդային պատերազմ

Հարակից հոդվածներ

Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին

13:58, 30 Ապր, 2026

Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա վարկանիշը, որում ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ զգալի՝ 16 հորիզոնականով, հետընթաց է ապրել։  Եթե...

Ֆրանսալեզու անհայտ «լրատվամիջոցը» թիրախավորել է Հայաստանը և ԵՄ սպասվող գագաթնաժողովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆրանսալեզու անհայտ «լրատվամիջոցը» թիրախավորել է Հայաստանը և ԵՄ սպասվող գագաթնաժողովը

11:23, 11 Փտր, 2026

X (Twitter) սոցիալական ցանցում բոտային որոշ հաշիվներ օրերս տարածել են տեսանյութեր, որոնք իբրև թե բացահայտում են Հայաստանի իշխանությունների կոռուպցիոն գործարքները։...

Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարո՞ւմ․ փաստերն ընդդեմ՝ ՔՊ-ական պատգամավորի
Սխալ

Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարո՞ւմ․ փաստերն ընդդեմ՝ ՔՊ-ական պատգամավորի

10:29, 10 Փտր, 2026

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի նկատմամբ վարվող հիբրիդային պատերազմին, պնդել է՝...

Հիբրիդային պատերազմի կառուցվածքը․ գործիքներ ու դերակատարներ, որ FIP.am-ը 2025-ին բացահայտեց հայկական լսարանի համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հիբրիդային պատերազմի կառուցվածքը․ գործիքներ ու դերակատարներ, որ FIP.am-ը 2025-ին բացահայտեց հայկական լսարանի համար

11:50, 23 Դկտ, 2025

Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին դերակատարները սկսել են կիրառել հայալեզու լսարանը թիրախավորող հիբրիդային պատերազմի այնպիսի գործիքներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens