ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ստեր հայ-ռուսական համատեղ զորախմբի հրամանատարից

15:43, 8 Մյս, 2017

Մայիսի 6-ին Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իրականությանը չհամապատսխանող մի շարք հայտարարություններ արեց՝ համատեղ զորախմբի հետ կապված:

Մասնավորապես, ըստ Մակարյանի հայ-ռուսական համատեղ զորախումբը գործում է «միայն ու միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարի հրամանով»:

Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյո՞ք պատերազմի դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել զորամիավորմանը զերծ մնալ ռազմական գործողություններին մասնակցելուց՝ հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարը հավաստիացրեց․ «Չի կարող ասել, որովհետև արդեն Հայաստանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան որոշումներով մենք պատրաստ ենք գործողությունների դիմել: Առանց ասելու»:

Այս հարցը, սակայն, կարգավորված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող դրա հավելված կանոնակարգով: Մասնավորապես, կանոնակարգի 3-րդ («Միացյալ խմբավորման կառավարումը») բաժինը հստակ սահմանում է, որ խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ կամ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին, կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարին՝ կախված ստեղծված իրավիճակից:

Նույն բաժինը նաև սահմանում է, որ համատեղ զորախումբը առաջնորդվում է երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբերի պետերի հրամաններին:

Ավելին, կանոնակարգի 4-րդ բաժնում հստակ ամրագրված է, որ  Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն Հայաստանի և Ռուսաստաանի գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ: Այլ կերպ ասած, եթե երկու երկրների ղեկավարներից որևէ մեկը դեմ լինի համատեղ զորքերի կիրառամանը, ապա դրանք չեն կիրառվի՝ անկախ նախապես ընդունված կարգերի:

Այլ կերպ ասած, հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստել է, երբ ասել է, որ ենթարկվում է միմիայն Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններին և որ Ռուսաստանի նախագահը չի կարող հրամայել զորամիավորմանը զերծ մնալ ռազմական գործողություններին մասնակցելուց:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 2016. In particularAndranik MakaryanArmenia and Russiajoint group of forcesPutinRA Armed ForcesRussianRussian Armed ForceswarАндраник Макарянармяно-российская группировкаармяно-российская объединенная группировка войскВладимир Путинвооруженные силы РАвооруженные силы РФРоссияզինված ուժերԶՈՒհամատեղ զորքերհայ-ռուսական զորախումբհայ-ռուսական զորքերմիացյալ զորախումբՊուտինՌԴՌուսաստան

Հարակից հոդվածներ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 

13:19, 29 Օգս, 2024

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզը, որը սահմանակից է Ուկրաինային, շարունակում է հարձակման ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից և արդեն շուրջ 20...

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է

10:59, 23 Օգս, 2024

Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն...

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը

19:52, 13 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի...

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել
Սխալ

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել

17:44, 12 Օգս, 2024

Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens