ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Արմնյուզի» հեռարձակած «հակասոռոսական» տեսանյութի մանիպուլյատիվ երանգները

16:38, 10 Հնվ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«ՎԵՏՕ» նախաձեռնությունը հունվարի 7-ին հրապարակել է «Սորոսականները՝ ՀՀ իշխանությունում» խորագրով տեսանյութ՝ անդրադառնալով ներկայում պետական պաշտոններ զբաղեցնող այն անձանց, որոնք այս կամ այն կերպ առնչվել են «Բաց հասարակության հիմնադրամներին» (ԲՀՀ):

Ըստ նյութի՝  Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված անձինք տիրապետում են իշխանական լծակների։ «Սորոսականները բավականին մեծ ներկայացվածություն ունեն գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններում, ինչպես նաև իրավապահ մարմիններում»,- ասվում է տեսանյութում:

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ տեսանյութը հագեցած է կեղծ և փաստերը խեղաթյուրող, ինչպես նաև՝ ապակողմնորոշող տեղեկություններով: 

Հատկանշական է, որ անճշտություններ պարունակող տեսանյութը հեռարձակվել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ:

«Բաց հասարակության հիմնադրամներից» ֆինանսավորում ստացած անձանց և կազմակերպությունների մասին

Տեսանյութում «որպես սորոսական» են ներկայացվում բոլոր այն կազմակերպությունները, որոնք գոնե մեկ անգամ ստացել են դրամաշնորհ ԲՀՀ-ից՝ անկախ այն հանգամանքից, որ նրանցից շատերը ֆինանսավորում ստացել են նաև այլ հիմնադրամներից և երբեմն միաժամանակ մի քանի այլ դոնոր են ունեցել (օրինակ՝ «Հույսի կամուրջ», «Թրանսփերենսի ինթերնեյշնլ», Imagine կենտրոն և այլն ):

Ընդ որում, տեսանյութի հեղինակն այս կազմակերպությունների ստացած գումարները վերագրում է կոնկրետ անձանց (օրինակ, Արևիկ Անափիոսյան, Մարիաննա Գրիգորյան, Զարուհի Բաթոյան)՝ անկախ այդ կազմակերպությունում նրանց ունեցած դերից: Սա տարօրինակ մոտեցում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ կազմակերպություններում տասնյակ աշխատողներ կան: 

Բացի այդ, տեսանյութի հեղինակը թերի տեղեկություն է ներկայացնում՝ չհաղորդելով, թե ինչ նպատակով են տրամադրվել այդ դրամաշնորհները: Օրինակ, Մարիաննա Գրիգորյանը, որի անունը տեսանյութում նշվում է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի քույրը լինելու հիմքով, «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի ղեկավարն է: Ցանցի մեջ են մտնում MediaLab.am կայքը և «Դափնե» նախագիծը: Դրամաշնորհի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը տրամադրվում է լրատվամիջոցների միջոցով մեդիայում հասարակության վրա ծանր ազդեցություն ունեցող խտրական դիսկուրսը կոտրելու և գոյություն ունեցող կարծրատիպերին մարտահրավեր ուղարկելու համար:

Տեսանյութում ոչ մեկ անգամ հիշատակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ որպես «Հույսի կամուրջ» կազմակերպության անդամ: Բաթոյանը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ ՀԿ-ում աշխատել է 1999-2017 թվականներին: Կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել, օրինակ, Հայաստանում ներառական կրթությունը հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով երեխաների համար հասանելի դարձնելուն ուղղված ծրագրի իրականացման համար: 

Հաջորդիվ, որպես սորոսական, ներկայացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, որը 2013-2019 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Բուն TV-ն առաջին հայկական գիտամասնագիտական առցանց հեռուստատեսությունն է: Դրա առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը: Այն տարբեր տարիների դրամաշնորհներ է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից» թեմատիկ դասախոսությունների անցկացման համար: Օրինակ, 2015 թվականին դրամաշնորհի նպատակը 20 օնլայն դասախոսություն/տեսանյութ ստեղծելն էր կրթության զարգացման թեմայով: 

Հետաքրքիր է, որ հեղինակները սխալվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյան՝ ԲՀՀ-ից ստացած գումարները հաշվարկելիս և ավելի փոքր թիվ են ներկայացել՝ 108,000 դոլար: Ըստ ԲՀՀ-ի պաշտոնական կայքի՝ 2014-2018 թվականներին Անափիոսյանի համահիմնադրած կազմակերպությունը՝ Հանրային քաղաքականության ինստիտուտը, ստացել է 213,120 դոլարի չափով դրամաշնորհ: Գումարը տրամադրվել է երեք ուղղությամբ կազմակերպությունը զարգացնելու համար, այդ թվում՝ ավելի զորեղ փորձագիտական ռեսուրսային կենտրոն ստեղծելու և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնելու համար: 

Տեսանյութում շեշտվում է, որ իշխանության անդամներից շատերն աշխատել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: 

«Հատկանշական է, որ սորոսականների ճնշող մեծամասնությունը տարբեր ժամանակահատվածներում աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից հիմնադրված և անմիջական ֆինանսավորվող «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կենտրոնում»,- ասվում է նյութում:

Ուշագրավ է, սակայն, որ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կենտրոնը չի հիմնադրվել «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից: Ըստ կենտրոնի պաշտոնական կայքի՝ 2000 թվականին հիմնադրված «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2001 թվականին հավատարմագրվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից՝ որպես ազգային մասնաճյուղ: Թե՛ մայր կազմակերպության, թե՛ հայաստանյան գրասենյակի դեպքում «Բաց հասարակության հիմնադրամները» միակ ֆինանսավորողը չէ: Օրինակ՝ հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակին, բացի ԲՀՀ-ից, ֆինանսավորում է ևս 30 կազմակերպություն: 

«Բաց հասարակության հիմնադրամների» օրակարգային հարցերի մասին

Տեսանյութի վերջին մասում անդրադարձ է կատարվում պետության կողմից «Հուզանք ու զանգ» ներկայացման և «Մել» ֆիլմի ֆինանսավորումներին:  

«Ստացվում է, որ սորոսական նախարարը (նկատի ունի Արայիկ Հարությունյանին- խմբ.) խանդավառությամբ ֆինանսավորում է անհասկանալի բովանդակությամբ, ինչ-որ առումով այլասերություն քարոզող ներկայացում և ֆիլմ, սակայն հրաժարվում է ֆինանսավորել, օրինակ, Վարազդատ թագավորի մասին պատմող ֆիլմը», — եզրակացնում է հեղինակը: 

Սակայն հայտնի է, որ «Մել» ֆիլմի համաֆինանսավորումը հաստատվել է 2019 թվականի մայիսի 25-ին, երբ մշակույթի նախարարի պաշտոնակատար էր Նազենի Ղարիբյանը, իսկ Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար հունիսի 1-ին:

Ինչ վերաբերում է Վարազդատ թագավորի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորման դադարեցմանը, ապա այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ: 2014-2018 թվականների ընթացքում միայն «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ստեղծման համար «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն պետությունից ստացել է 234,205,000 դրամ: Սակայն ֆիլմն այդպես էլ ավարտուն վիճակի չի հասցվել: 2019 թվականին մուլտֆիլմն Ազգային կինոկենտրոնի մրցույթի չի դրվել, քանի որ կանոնակարգի համաձայն՝  արտադրական փուլի նկարահանումները սկսած նախագծերը արտադրական փուլի մրցույթին մասնակցել չեն կարող (ավելի մանրամասն՝ Fip.am-ի հետաքննությունում): 

Տեսանյութում պնդում է կատարվում, որ «սորոսականների՝ իշխանության գալուց հետո Հայ-առաքելական եկեղեցու դեմ ակտիվ հակաքարոզչություն և բացահայտ պայքար սկսվեց»: Սակայն հայտնի է, որ Հայ-առաքելական եկեղեցին ևս դրամաշնորհ է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից»: Մասնավորապես, դեռևս 2010 թվականին Արմավիրի թեմը 25,000 դոլար դրամաշնորհ էր ստացել 130 սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու համար։

Տեսանյութի հեղինակը նաև պնդում է, որ հեղափոխությունից հետո Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար եղան սադրանքներ ԼԳԲՏ անձանց կողմից, այդ թվում՝ Շուռնուխի դեպքերը, «Իմ մարմինը իմ անձնականն է» գրքի քննարկումը և այլն։ «Այս ամենին հաջորդեցին լրագրող Լյուսի Քոչարյանի հրապարակած բռնաբարությունների մասին հարյուրավոր անանուն, կեղծ նամակները՝ ստեղծելով միֆ, թե մենք ապրում ենք բռնարարների միջավայրում: Այստեղ ուշագրավ է այն փաստը, որ այս ամենն արվում էր Ստամբուլյան կոնվենցիան սահուն օրակարգ բերելու համար և ամբողջ սորոսական հանրույթը լծվեց  կոնվենցիայի քարոզին»,- ասվում է տեսանյութում:

Նշենք, որ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել էր դեռևս նախորդ՝ Հանրապետական իշխանությունների օրոք, այսինքն՝ դրա քննարկումը չի կարող համարվել միայն այս իշխանությունների նախաձեռնություն:

Ինչ վերաբերում է Լյուսի Քոչարյանի հրապարակած նամակներին, ապա դրանք միանշանակ կեղծ համարել հնարավոր չէ: Առաջին անգամ չէ, որ «ՎԵՏՕ» նախաձեռնությունից նման թեզ է առաջ քաշվում: Մասնավորապես, նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը հաճախ նշում է, որ նամակները սուտ էին, քանի որ ոստիկանությունը այդպես էլ գործ չհարուցեց: Իրականում Լյուսի Քոչարյանի կողմից հրապարակված նամակներն անանուն էին, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու հիմք չէ: Որպես հանցագործության մասին հաղորդում՝ ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Այսպիսով, ոստիկանությունը չէր կարող քրեական գործեր հարուցել անանուն նամակների հիման վրա։

Ի՞նչ ծրագրեր է ֆինանսավորել «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում

Հաղորդավարը վերջում անդրադառնում է նաև «Բաց հասարակության հիմնադրամների» գաղափարախոսությանը:

«Հարկ է նշել, որ սորոսականների նպատակն այնպիսի հասարակություն ստեղծելն է, որտեղ պետության դերը նվազեցված է, որտեղ չկան ավանդույթներ, արժեքներ, ազգային ինքնության պահպանման տարրեր»,- ասում է հաղորդավարը եզրափակիչ խոսքում:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե ինչ ծրագրեր է ֆինանսավորել «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում: 

Դրամաշնորհ ստացած կառույցների ցանկում են Շիրակի, Երևանի, Վանաձորի պետականական համալսարանները, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամը՝ կրթության և գիտության զարգացման նպատակներով։

2017 թվականին դրամաշնորհ է ստացել Հանրապետական գիտաբժշկական գրադարանը՝ իր գործունեությունն ակտիվացնելու, տեխնիկական վերազինման և ավելի շատ այցելուներ ընդունելու նպատակով: 

Նույն թվականին դրամաշնորհ է ստացել Երևանի պետական բժշկական համալսարանը պալիատիվ խնամքի վերաբերյալ դասընթաց կազմակերպելու համար: 

Տարբեր տարիներին Երևանի պետական համալսարանը դրամաշնորհ է ստացել ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը զարգացնելու համար:

Բազմաթիվ դպրոցներ ԲՀՀ-ից ֆինանսավորում են ստացել համակարգչային կենտրոններ ստեղծելու համար, այդ թվում՝ Գր. Զոհրապի անվան դպրոցը, Վահան Տերյանի անվան դպրոցը և այլն: 

Այս տարիներին ֆինանսավորվել են նաև մշակութային կենտրոններ: Օրինակ՝ 2000 թվականին ԲՀՀ-ն դրամաշնորհ է տրամադրել Էրեբունի թանգարանին՝ Կարմիր բլուրի լուսանկարչական նյութերը թվայնացնելու և հրապարակելու համար: 

Դրամաշնորհ է ստացել նաև Ազգային գրադարանը՝ էլեկտրոնային համահավաք գրացուցակ ստեղծելու համար: 

Այսպիսով, «ՎԵՏՕ» նախաձեռնության հեղինակած տեսանյութը, որը հեռարձակվել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունով, լի է անճշտություններով և մանիպուլյատիվ ձևակերպումներով, որոնք մոլորեցնում են դիտողին:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens