ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայ-ադրբեջանական բախումները Հայաստանի տարածքում են եղել

20:15, 23 Հլս, 2020

Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադինի) շրջանում հուլիսից 12-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների առաջին օրերին լուրեր տարածվեցին, որ հայկական կողմը գրավել է ադրբեջանական դիրք(եր)։ Այս լուրն այդպես էլ պաշտոնապես ո՛չ հաստատվեց, ո՛չ էլ հերքվեց։ Խոսակցություններ տարածվեցին նաև, որ հայկական կողմը բարձունք է գրավել։ Հուլիսի 17-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական զինված ուժերը բարձունք չեն գրավել։ Նա որևէ հստակ բան չասաց դիրք գրավելու մասին։ 

Nagorno Karabakh Observer անկախ հետազոտական կայքը դեռ հուլիսի 14-ին տեղորոշել էր այն դիրքը, որից հայկական կողմը նկարահանել էր ադրբեջանական ՈւԱԶ-ի հայտնի տեսանյութը։ Ըստ կայքի՝ այդ դիրքը գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում։ 

Իսկ արդեն հուլիսի 16-ին, երբ Պաշտպանության նախարարությունը հրապարակեց ադրբեջանական զինվորների դիերի հեռացման տեսանյութը և լուսանկարները, Nagorno Karabakh Observer-ը նշեց, որ այդ տարածքում գտնվող դիրքն է գրավել հայկական կողմը։ Դիրքը գտնվում է Ղարադաշ կամ Սև(ա)քար անունով հայտնի բարձունքի վրա։ Պաշտպանության նախարարության կողմից այն ստացել է «Անվախ» անվանումը և գտնվում է հետևյալ աշխարհագրական կոորդինատներում՝ 40.904468, 45.527870։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում է գտնվում այդ նոր («Անվախ») դիրքը: Ընդհանրապես, Տավուշի մարզում հայ-ադրբեջանական դե ֆակտո սահմանը որոշ հատվածներում էապես տարբերվում է դե յուրե ճանաչված սահմաններից։ Ըստ 1932 թվականին Խաչատուր Ավդալբեգյանի կողմից կազմված Խորհրդային Հայաստանի քարտեզի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը Մովսես գյուղի հատվածում անցնում է Քարաբաշ կամ Քարաբաղ գագաթով, որը նույն Ղարադաշ բարձունքն է։

Google Earth և Google Maps ծրագրերում հայ-ադրբեջանական պետական սահմանը մոտավոր է նշված (բայց հիմնականում շատ մոտ է նշված քարտեզին) և հիմնականում անցնում է բարձունքների վրայով։ Այստեղ հստակ երևում է, որ հայկական կողմի գրաված «Անվախ» դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում։

Դիրքը գտնվում է լեռնաշղթայի հարավ-արևմտյան կողմում և, այդպիսով, նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում է, որի սահմաններն էլ համարվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Ընդ որում, ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի տարածքում կահավորված այդ դիրքը նաև էական վտանգներ էր ստեղծում հայկական Մովսես գյուղի խաղաղ բնակչության համար, ինչը, ենթադրաբար, լրացուցիչ մոտիվացիա էր հայկական բանակի համար այդ դիրքը վերցնելու համար:

Իսկ Ղարադաշ բարձունքի վրա ադրբեջանական վերահսկողության տակ մնացած դիրքը գտնվում է հենց սահմանի վրա։ Նոր դիրքի գրավմամբ հայկական կողմը զգալիորեն դժվարացրել է Ադրբեջանի կողմից Ղարադաշի դիրքի արդյունավետ օգտագործումը, քանի որ դեպի այն տանող ճանապարհն ամբողջությամբ հայտնվել է հայկական զինուժի վերահսկողության տակ։ 

Ադրբեջանական այդ բավականին մեծ դիրքը պատկերված է լուսանկարում: Պետական սահմանը անցնում է ուղիղ այդ դիրքի մեջտեղով: Այլ կերպ ասած՝ նույնիսկ այդ դիրքը կիսով չափ Հայաստանում է:

Ինչո՞վ է սա կարևոր

Նոր դիրքի՝ Հայաստանի տարածում գտնվելը կարևոր է հատկապես երրորդ երկրների դիրքորոշումների համատեքստում։

Այսպես, Տավուշում բախումների ժամանակ Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ էին տարածել, որոնցում աջակցություն էին հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այնինչ, մարտերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Բերդի շրջանում հենց Ադրբեջանն է, որ դիրքեր է կառուցել Հայաստանի տարածում։ Սա ակնհայտ երևում է նաև PAN.am-ի կողմից պատրաստված հետևյալ քարտեզում։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էսկալացիաՏավուշ

Հարակից հոդվածներ

Որոշում կա՞, թե՞ ոչ․ Տավուշից սահմանազատում սկսելու մասին պաշտոնյաների հակասական պնդումները
Մանիպուլյատիվ

Որոշում կա՞, թե՞ ոչ․ Տավուշից սահմանազատում սկսելու մասին պաշտոնյաների հակասական պնդումները

19:04, 4 Ապր, 2024

Ապրիլի 3-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանի ցանկությամբ է սահմանազատումը սկսվելու Տավուշի...

Սովետական քարտեզի ու իրական պատկերի տարբերությունները. անկլավներն ու այլ տարածքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սովետական քարտեզի ու իրական պատկերի տարբերությունները. անկլավներն ու այլ տարածքները

11:16, 23 Մյս, 2021

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու հարցը: Թեմայի շուրջ մի շարք...

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին

16:28, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք...

Ի՞նչ հանգամանքներում են զոհվել հայ զինծառայողները հուլիսյան մարտերի ժամանակ
Ճիշտ

Ի՞նչ հանգամանքներում են զոհվել հայ զինծառայողները հուլիսյան մարտերի ժամանակ

14:55, 17 Սպտ, 2020

Օգոստոսի 28-ին՝ Սարդարապատում հուլիսյան մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղի ունեցած մարտական գործողություններին և հայտարարել,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens