ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

18:38, 19 Սպտ, 2022

ՍԽԱԼ

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցին, հաղորդավարը և հյուրերը պնդել են, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումները տեղի են ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում:    

Հաղորդման ընթացքում տեղադրվել է Փելոսիի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ այն անվանելով «մահաբեր» և «անօրինական»։ 

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,— ասել էր Փելոսին։ 

Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը հաղորդման ընթացքում ուշադրություն է հրավիրում Փելոսիի վերոհիշյալ գնահատականների վրա և պնդում, որ դրանք «սխալ» և «չափազանցված են»։ 

«Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը հետևյալի վրա․ նա ասել է․ «Ադրբեջանի հարձակումը «մահաբեր» և «անօրինական» հարձակում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։ Ես կարծում եմ, որ սա ֆորմալ առումով ճիշտ չէ, ինչպես ես եմ հասկանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի վիճելի տարածքի մասին է, այդպես չէ՞, Վլա՛դ»,- ասել է հաղորդավարը՝ դիմելով ու խոսքը փոխանցելով թոքշուի հյուրերից ռազմական փորձագետ ներկայացող Վլադիսլավ Շուրիգինին։ 

Վերջինս, իր հերթին, նույնպես կրկնել է, որ հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում․ «Ակնհայտ է, որ բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, դեռ երկար պետք է ուսումնասիրվի՝ ով և ինչու է առաջինը հարձակվել»։ Մի քանի րոպե անց Անատոլի Կուզիչևը կրկնել է սխալը՝ նշելով, որ ՀԱՊԿ մոնիթորինգային շտաբը մեկնել է Արցախ:  Ավելի ուշ, հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի և հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում: 

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:  

ՀՀ անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստին ընդունված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Այսպիսով, ռուսական պետական «Առաջին ալիքի» եթերում հնչած պնդումը, թե հայ-ադրբեջանական վերջին բախումները եղել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, չի համապատասխանում իրականությանը։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նենսի Փելոսիպատերազմ Հայաստանումռուսական պրոպագանդա

Հարակից հոդվածներ

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)
Սխալ

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)

18:18, 20 Սպտ, 2022

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 17-ին հայտնել էր, որ Երասխից դեպի Տիգրանաշեն գնացող հատվածում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է հայկական բեռնատար...

Հայաստանը չի կարող լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառու
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը չի կարող լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառու

17:17, 20 Սպտ, 2022

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասուլիսը։...

Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը
Չդասակարգված

Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը

11:08, 20 Սպտ, 2022

Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագրի սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ...

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը
Սխալ

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը

00:31, 14 Սպտ, 2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens