ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023
Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին.
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների, ինչպես նաև, որ իրենք չեն կռվել խաղաղ բնակիչների դեմ
  • Սակայն Ադրբեջանի ղեկավարը կեղծում է. հայկական և միջազգային մշտադիտարկող կազմակերպությունները հաստատել են, որ հայկական մշակութային կոթողները ոչնչացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: 
  • Պատերազմի ժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերը սպանել են հայ խաղաղ բնակիչների:

Շուշիում անցկացվող միջազգային մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի վնասել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը:

«Մենք չենք դիպչում հայ ժողովրդի պատմական ժառանգությանը: Շուշիում անգամ հայկական եկեղեցի կա: Յուրաքանչյուրը կարող է գնալ և տեսնել՝ անգամ մի քարի չենք դիպչել այնտեղ: Հակառակը՝ այն պաշտպանված է»,- ասել է Ալիևը: 

«Փաստերի ստուգման հարթակը» մի քանի անգամ անդրադարձել է Ադրբեջանի նմանատիպ պաշտոնական հայտարարություններին: Ոչ միայն հայկական, այլև միջազգային աղբյուրները թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո ահազանգում են, որ Ադրբեջանում և փաստացի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանները վտանգված են:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սա համարել էր հնարավոր պատերազմական հանցագործություն:

«Ըստ ամենայնի, կարևոր մշակութային նշանակություն ունեցող այս եկեղեցին մտածված կերպով էր որպես թիրախ ընտրվել, չնայած այն հանգամանքին, որ շինության՝ ռազմական նպատակներով օգտագործման որևէ ապացույց չկա»,— նշվել է կազմակերպության 2020 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում: 

Շուշիի գրավումից հետո Սբ. Ամենափրկիչ եկեղեցին պղծվել է: Ադրբեջանցի զինվորականները գրառումներ էին կատարել եկեղեցու պատերի վրա:

Պատերազմից ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները «վերականգնում են» եկեղեցին, իսկ եկեղեցու գմբեթը հեռացվել է:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ վերանորոգումը վերադարձնելու է եկեղեցուն «սկզբնական» տեսքը՝ նկատի ունենալով 1920 թվականին՝ Շուշիի հայ բնակչության կոտորածներից հետո Ղազանչեցոց եկեղեցու վիճակը, երբ վեղարաձև գմբեթը հեռացված էր: Սակայն մինչև 1920 թվականը եկեղեցին ունեցել է հենց վեղարաձև գմբեթ:

Ադրբեջանը համակարգված ձևով ոչնչացնում կամ ապահայկականացնում է հայկական մշակութային և կրոնական հուշարձանները 

Ադրբեջանը երկար տասնամյակներ ոչնչացնում է հայկական հուշարձաններն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: 

Այդպիսի ամենավառ օրինակների մեկը Նախիջևանում գտնվող Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր: 1990-ականներից մինչև 2005-2006 թթ. Ադրբեջանը համակարգային կերպով ոչնչացրել է մոտ 10 հազար հայկական խաչքար:

Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականն այս գործողությունը համարել է 21-րդ դարի մշակութային մեծագույն ցեղասպանությունը: 

2020 թ.-ի պատերազմից հետո Ադրբեջանը շարունակեց այս քաղաքականությունը: Պատերազմից հետո պարզվեց, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է, Հադրութի Կատարոյի վանքն օգտագործվում է որպես ռազմական պահեստ, ոչնչացվել են գերեզմաններ և այլ հուշարձաններ:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է, այլև ապահայկականացնում, աղվանականացնում է հայկական մշակույթը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Փաստերի ստուգման հարթակն» այս թեմային ևս անդրադարձել է նախորդ հրապարակումներում: Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում են, որ հայկական չեն Դադիվանքի վանական համալիրը և Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Այս պահին երկու հարթակներ՝ Monument Watch-ը և Caucasus Heritage Watch-ը մշտադիտարկում են հայկական մշակութային կոթողներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Նրանց կայքերում մանրամասն և թարմ տեղեկություններ կարելի է գտնել վտանգի տակ հայտնված հուշարձանների մասին: 

Քաղաքացիական զոհերը Արցախում

Ալիևը նույն ելույթում պնդել է նաև, որ իրենք երբեք խաղաղի բնակիչների դեմ չեն պայքարել. «Մենք մարտի դաշտում ենք մեր նահատակների արյան վրեժը լուծել: Մենք երբեք չենք կռվել խաղաղ բնակչության դեմ»:

Ալիևն առաջին անգամ չէ այդ կեղծ հայտարարությունն անում: FIP.am-ը 2022 թ. մարտին ստուգել էր նրա նմանատիպ հայտարարությունը:

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 80 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 42, իսկ գերեվարման մեջ՝ 38 քաղաքացիական անձ, ընդ որում՝ սպանվածներից 12-ը կանայք էին: 163 քաղաքացիական անձ վիրավորվել է:

«Հետքը» հատուկ շարքով ներկայացրել է ադրբեջանական գերության մեջ հայտնված և սպանված հայ քաղաքացիական անձանց պատմությունները և մահվան հանգամանքները: 

Այսպես, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանին գյուղը գրաված ադրբեջանցիները գլխատել են, իսկ տեսանյութը տեղադրել տելեգրամյան ալիքներից մեկում: Գլխատվել է նաև Մադաթաշեն գյուղի բնակիչ, 69-ամյա Գենադի Պետրոսյանը: Քարինտակ գյուղի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, 58-ամյա Ալվարդ Թովմասյանին ադրբեջանցիները սպանել են գյուղը գրավելուց հետո: Մարմինը հայտնաբերվել է պատերազմից հետո. այն մասնատված է եղել, կտրված են եղել ձեռքը, ականջը, ոտքը։

2022 թ. հրապարակած զեկույցում Human Rights Watch-ի իրավապաշտպանները հայտարարում են, որ ինչպես այլ կոնֆլիկտներում, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ծեր մարդիկ ռազմական գործողությունների ամենախոցելի խումբն էին։ 

«Պատերազմի վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում մնացածները, չնչին բացառություններով, տարեց մարդիկ էին։ Տարեց մի կին և նրա ամուսինը՝ Արեգան և Էդուարդը, երկուսն էլ 70-ն անց, մնացել են իրենց գյուղում՝ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար։ Հոկտեմբերին ադրբեջանցի զինվորները ամուսիններին գտել են տանը և ագրեսիվ կերպով կալանավորել՝ սկզբում պահելով լքված տներում՝ առանց սննդի և ջրի, այնուհետև տարել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կալանավայր։ Ադրբեջանցիները մերժել էին Արեգայի՝ արյան բարձր ճնշման համար դեղորայք ստանալու խնդրանքը: Էդուարդը մահացել է կալանավայրում: Արեգան տեսել է նրա մարմինը նրա մահից անմիջապես հետո և նկարագրել, որ ամուսնու դեմքը սև և կապույտ էր»,- գրված է HRW-ի զեկույցում:

Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2022 թ. Մայիսի զեկույցում, հղում անելով Արցախի ՄԻՊ-ին, նույնպես հայտնել է, որ առնվազն 30 տարեց մարդ է սպանվել ադրբեջանցի զինվորականների կողմից, և նշել, որ կազմակերպությանը հաջողվել է հաստատել այս մահերից շատերը. «Ադրբեջանցի զինվորականների բազմաթիվ գործողությունները՝ արտադատական մահապատիժները, խոշտանգումները, անդամահատումները և քաղաքացիական անձանց վրա հարձակումները, խախտում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի միջազգային պարտավորությունները և համարվում են ռազմական հանցագործություններ»,- նշված է զեկույցում։

Այսպիսով, Իլհամ Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունը, թե իրենք չեն դիպչում հայկական ժառանգությանը, կեղծ է: Մոլորեցնող է նաև նրա հայտարարությունը, թե իրենք չենք կռվում խաղաղ բնակչության դեմ: 

Լուսինե Ոսկանյան

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր «Ալիևը կեղծում է․ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները» հոդվածում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 44-օրյա պատերազմԱրցախԻլհամ ալիևՇուշի

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին
Մանիպուլյատիվ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին

13:20, 9 Սպտ, 2024

Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 3-ին Factor.am լրատվամիջոցին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։  Նա, մասնավորապես, անդրադառնալով...

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը

19:52, 13 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի...

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել
Սխալ

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել

17:44, 12 Օգս, 2024

Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens