ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ագարակում, այնուամենայնիվ, փոխհրաձգություն չի եղել․ քաղաքապետն ու լրագրողը հերքում են

14:06, 15 Դկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Կանադացի լրագրող Նիլ Հաուերը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ զրույցից մի քանի մանրամասներ էր հրապարակել թվիթերյան իր էջում։ Ըստ Հաուերի՝ Փարսյանը իր հետ զրույցում հաստատել է, որ Կապանի շրջանի Ագարակ գյուղի շրջակայքում նոր ձևավորվող հայ-ադրբեջանական սահմանի մոտ նախորդ օրը փոխհրաձգություն է եղել։ 

«Մոտ 50 ադրբեջանցի շարժվել են հայկական դիրքերի ուղղությամբ, և վերջիններս օդ են կրակել, որից հետո ադրբեջանցիներ պատասխան կրակ են բացել՝ կրկին օդ։ Վիրավորներ և զոհեր չկան»,- գրել էր Հաուերը։ 

Եվ քանի որ Գևորգ Փարսյանը մինչ այդ լրատվամիջոցների հետ զրույցում, այդ թվում` Fip.am-ի, հերքել էր փոխհրաձգության մասին տարածվող տեղեկությունները, Հաուերի գրառումը զանազան շահարկումների առիթ դարձավ։   

Հաուերի թվիթը լայնորեն տարածեցին հայկական լրատվական կայքերը՝ tert.am, 24news.am, lragir.am, hraparak.am, yerevan.today և այլն։

Սակայն մոտ չորս ժամ անց Հաուերը լրացրել էլ իր գրառումը՝ նշելով, որ եղել է թարգմանական սխալ։ «Հայկական կողմը նախազգուշական կրակոցներ է արել օդ, երբ ադրբեջանցի զինվորները մոտեցել են, սակայն ադրբեջանցիները պատասխան կրակ չեն բացել։ Միևնույն ժամանակ, նրանք հայ զինվորներին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջով, որ լքեն դիրքերը, բայց այդ ուղղությամբ գործողություն չեն ձեռնարկել»,- հավելել էր Հաուերը։

CORRECTION: partial translation error, no Azeri gunfire. Armenian side fired warning shots into the air as Azeri soldiers approached, but Azeris did not return fire. They did however issue an ultimatum for Arm troops to leave positions, but have not acted on it.

— Neil Hauer (@NeilPHauer) December 14, 2020

Փաստորեն, Հաուերը ինքը, լրացնելով, հստակեցրել էր, որ չի եղել փոխհրաձգություն, այլ միայն հայկական կողմն է օդ կրակել։ 

Իրավիճակը պարզելու համար Fip.am-ը նորից կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Վերջինս կրկին պնդեց, որ փոխհրաձգություն չի եղել։ «Մերոնք են օդ կրակել, իրանց կողմից որևէ կրակ չի եղել, դա դարձա՞վ փոխհրաձգություն»,- ասաց Փարսյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանը դեռ դեկտեմբերի 13-ին հերքել էր լրատվամիջոցներով տարածվող այն տեղեկությունը, որ Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա  հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱգարակԿապանՆիլ Հաուեր

Հարակից հոդվածներ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին

11:30, 30 Սպտ, 2021

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ...

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը

20:38, 30 Օգս, 2021

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի...

Ինչո՞ւ էր Կապանի բնակչին «Յանդեքս» հավելվածն առաջարկել ադրբեջանական քարտեզ
Առանց վճռի

Ինչո՞ւ էր Կապանի բնակչին «Յանդեքս» հավելվածն առաջարկել ադրբեջանական քարտեզ

19:40, 12 Ապր, 2021

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 7-ին հրապարակած ռեպորտաժում հայտնել էր, որ Կապանի բնակիչներից մեկը, փորձելով օգտվել «Յանդեքս» տաքսի ծառայության հավելվածից, ստացել է պահանջ...

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին
Առանց վճռի

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

17:23, 15 Փտր, 2021

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens