ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

18:23, 17 Փտր, 2021

ՍԽԱԼ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակվողական գործողությունների վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չի հնչեցրել։

«Այստեղ բան չկա էլի զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողություններ վերսկսելը։ Հիշո՞ւմ եք, չէ՞, 16 թ․-ի ապրիլը, երբ որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակվողական գործողությունը»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչպես է միջազգային հանրությունը, այդ թվում՝ միջազգային կառույցները և երկրները, դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված երկու պատերազմները։

Ադրբեջանին հասցեական դատապարտելու կոչ ուղղել է միայն Կիպրոսը

Ինչպես 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020-ի պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները դատապարտելու կոչեր եղել են տարբեր երկրների ու կառույցների կողմից, սակայն պաշտոնական մակարդակով Ադրբեջանին դատապարտող հասցեական կոչով հանդես է եկել միայն Կիպրոսի Հանրապետությունը։

2016-ի ապրիլի 4-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հայտարարություն՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստները։ Մասնավորապես, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը մեղադրել էր Ադրբեջանի կառավարությանը հրադադարի ռեժիմի խախտման մեջ և նշել. «Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ»։ Միաժամանակ, Կիպրոսի ԱԳՆ-ն հորդորել էր Թուրքիային զերծ մնալ որևէ գործողություններից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը:

Նմանատիպ դատապարտող հայտարարություն 2020 թ․-ի արցախյան պատերազմին ևս եղել է Կիպրոսի կողմից։ Այդ երկրի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ին հաղորդագրություն տարածեց, որում խորը մտահոգություն էր հայտնում Արցախում լարվածության բարձրացմամբ և դատապարտում Ադրբեջանին՝ հրադադարը խախտելու համար։ Կիպրոսից բացի, միայն Ֆրանսիան է դատապարտող հայտարարություն արել։ 2020-ի սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր. «Քանի որ արդեն պարզվել է, որ հրետակոծությունն իրականացվել է Ադրբեջանի կողմից, ես պահանջեցի, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, և հստակորեն դատապարտեցի այդ քայլը»: 

Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին, նախատեսվում էր բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային հանրության լռության։ Ցույցի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում էր. «Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»։

Նշենք, որ միջազգային հանրության կոչերը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ 2020-ին, հիմնականում ուղղված են եղել երկու երկրներին՝ հաստատել հրադադար և երկխոսություն սկսել։ Մի քանի երկիր էլ աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանին։ Այսպիսով, նախկին նախագահի պնդումը, թե 2016-ին միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի գործողությունը, սխալ է։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմնյուզպատերազմ ԱրցախումՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել
Առանց վճռի

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել

19:04, 15 Ապր, 2021

Վերջին օրերին համացանցում քննարկվում է Արցախի Հադրութ քաղաքի գրավման հանգամանքները, հատկապես գրավելու ամսաթիվը: Մասնավորապես, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը...

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում
Մեծամասամբ սխալ

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում

19:42, 22 Մրտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին այցելել էր Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել էր...

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×