ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կասկածելի սոցհարցումներ՝ ուկրաինական ընկերության կողմից

18:50, 10 Հնս, 2021

Վերջին շրջանում էականորեն ավելացել է սոցհարցումներ իրականացնող կազմակերպությունների թիվը։ 

Այսպես, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում հունիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինացի քաղաքագետ, վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովը  ներկայացրել էր ուկրաինական «Ինտեր ակցիա» հանրային զարգացման կենտրոնի կողմից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արված սոցհարցման արդյունքները։

Ներկայացնելով հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները՝ Սպիրիդոնովը հայտնել էր, որ քաղաքացիները շատ հիասթափված են անցյալ տարի տեղի ունեցած իրադարձություններից և այս տարվա մայիսին ստեղծված իրավիճակից: «Քաղաքացիներին դուր չի գալիս նաև տնտեսական իրավիճակը, մարդիկ իրենց ապահով չեն զգում, ուստի իշխանությունների վարկանիշը նվազել է, իսկ ընդդիմության վարկանիշը՝ բարձրացել»,- նշել էր քաղաքագետը։

Համաձայն զեկույցի՝ սոցհարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով, հունիսին, 1904 մարդկանց շրջանում, որից 704-ը՝ Երևանից, 1200-ը՝ մարզերից:

Այս զեկույցի մասին գրել էին Tart.am-ը, newspress.am-ը և hraparak.am-ը։ Հատկանշական է, որ Tert.am-ի այս հրապարակման տակ շուրջ երեք տասնյակ մեկնաբանություններ են թողել «Փաստերի ստուգման հարթակի» կողմից բացահայտված՝ Հանրապետական կուսակցությանը սատարող ֆեյքերը։ 

«Ինտեր ակցիան» և չհրապարակված հետազոտությունը

Նշենք, որ «Ինտեր ակցիան» առաջին անգամ է Հայաստանում սոցհարցում անում, ուստի «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց մանրամասն ուսումնասիրել կատարված հետազոտությունը և դրա մեթոդաբանությունը, սակայն ո՛չ «Ինտեր ակցիա» ՀԿ-ի կայքում, ո՛չ քաղաքագետի և ո՛չ էլ կազմակերպության ֆեյսբուքյան էջերում Հայաստանում կատարված սոցհարցման մասին որևէ հիշատակում չգտնվեց։

Ուսումնասիրելով «Ինտեր ակցիա» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջը՝ պարզ է դառնում, որ ընկերությունը զբաղվում լոբբիստական գործունեությամբ, իր ծառայություններն է առաջարկում վերլուծական, օրենսդրական կարգավորումների պատրաստման, իշխանությունների, կուսակցությունների և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության ոլորտներում։ Ընկերության կայքում ներկայացված նշանաբանն է՝ «Ազդեցությունը մերն է, արդյունքը ձերը»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց «Ինտեր ակցիա» ընկերության հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ հետազոտության մասին հրապարակում չեն պատրաստվում անել, իսկ հարցերին, թե ո՞վ է ընկերությանը հրավիրել Հայաստան՝ հարցումներ իրականացնելու, որո՞նք են հետազոտության ֆինանսավորման աղբյուրները՝ պատասխան ստացանք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է և ենթակա չէ հրապարակման։ Կազմակերպությունից մեզ հորդորեցին բոլոր հարցերն ուղղել Հայաստանում գործուղման մեջ գտնվող իրենց աշխատակցին՝ փորձագետ Նիկոլայ Սպիրիդոնովին։

Մեզ հաջողվեց կապ հաստատել քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովի հետ, որը, սակայն, իր հերթին, հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել հետազոտությունը, իսկ հարցին, թե որտե՞ղ կարելի է գտնել սոցհարցմանը վերաբերող հրապարակումը՝ տվյալներն ուսումնասիրելի համար, հայտնեց, որ նմանատիպ նյութեր կարելի է գտնել որոնողական համակարգերում իր անունը մուտքագրելով, ինչից հետո վայր դրեց հեռախոսը։ Սակայն, այնուամենայնիվ, մեզ չհաջողվեց գտնել այդ հետազոտությունը։ 

Սոցհարցումների մեթոդոլոգիան և թափանցիկությունը

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում «ՀՌԿԿ-Հայաստան» անկախ հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը նշեց, որ սոցիալական հետազոտությունները բարդ գործիքներ են, հավաստիության սկզբունքները շատ են, և կարևոր է պահպանել դրանք՝ սկսած հետազոտության նախագծման փուլից։ 

«Որպեսզի սոցհարցման հավաստիություն ապահովվի, հետազոտողը պետք է ամենասկզբից՝ պլանավորման փուլից հետևի համապատասխան հարցումների մեթոդաբանություններին։ Նախագծման փուլից այդ մեթոդաբանությունները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից՝ ինչ ընտրանք և ընտրանքի սխալի ինչ չափ է որոշարկվում, ինչպես է պլանավորվում իրականացնել հարցումները, հետևի, որ հարցումների ընթացքում պահպանվի նախորոշված մեթոդաբանությունը, որակի ապահովում իրականացվի, իսկ վերջում՝ վերլուծելիս և տվյալները հրապարկելիս, շատ հստակ ներկայացվի մեթոդաբանությունը, ընտրանքի ծավալը, սխալի չափը և այլն»,- նշեց Բալասանյանը։

Անդրադառնալով «Ինտեր ակցիա» կազմակերպության ներկայացված սոցհարցման արդյունքներին՝ Բալասանյանը հայտնեց, որ տեղյակ չէ կազմակերպությունից և հրապարակված տվյալներից, սակայն սոցհարցման տվյալներն առանց մեթոդաբանության հրապարակելը կապեց ավելի շատ բիզնես կանոնների հետ։

«Եթե խոսենք հետազոտական էթիկայից կամ նորմերից, բնականաբար ճիշտ է, որպեսզի հետազոտության մեթոդաբանությունը և ընտրանքը ներկայացվեն։ Պատվիրատուին գուցե չասեն, բայց գոնե այն, ինչը ընկած է թվերի ետևում որպես հետազոտության հիմքում ընկած հաշվարկ, կարծում եմ՝ անհրաժեշտ է։ 

Եթե, օրինակ, ես տեսնեմ թվերը ու չտեսնեմ մեթոդաբանությունը և ընտրանքը, ապա ինձ համար դրանք բոլորովին չեն կարող լինել հավաստի»,- հավելեց Բալասանյանը։

Հայաստանում սոցհարցումներ իրականացնող մեկ այլ կազմակերպություն է հանդիսանում Gallup International Аssociation-ը, որը որևէ կապ չունի միջազգայնորեն ճանաչված Gallup Inc.-ի հետ։ Կազմակերպությունը հունիսի 5-ին հրապարակել էր զեկույց մայիսի 31-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից կատարված սոցհարցումների վերաբերյալ։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ մի քանի անգամ անդրադարձել է այս կազմակերպության գործունեությանը։ 

Հայաստանում «Գելափ միջազգային ասոցիացիայի» գործընկեր «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի ղեկավար Արամ Նավասարդյանը Fip.am-ի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ ընտրությունների նախաշեմին կազմակերպության կողմից կատարվող սոցհարցումները իրագործվում են իրենց սեփական ուժերով, ինչի նպատակն է բիզնես-միջավայրում բարձր պահել ընկերության վարկանիշը հետագա տարիների ընթացքում։ Բացի այդ, Նավասարդյանի խոսքերով, Gallup-ը նաև շահույթ է ստանում իրենց կայքում տեղադրված սոցհարցումների արդյունքների վաճառքից։ 

Մայիսին հրապարակվեց նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) կողմից ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նմանատիպ հարցումը։ Այս դեպքում մանրամասնորեն ներկայացվել էին թե՛ մեթոդաբանությունը, թե՛ ընտրանքին  վերաբերող բոլոր տվյալները, ինչպես նաև հետազոտության ֆինանսավորման աղբյուրները։

Այսպիսով, փաստենք, որ «Ինտեր ակցիա» կենտրոնի կողմից ներկայացրած սոցհարցումը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս։ Հեղինակները չեն տրամադրում հետազոտությունը, անհայտ են ինչպես ֆինանսավորումը, այնպես էլ պատվիրատուները։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2021հարցումներՆիկոլայ Սպիրիդոնով

Հարակից հոդվածներ

Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Միրզոյանի հայտարարության արձագանքները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Միրզոյանի հայտարարության արձագանքները մանիպուլյատիվ են

19:06, 16 Մրտ, 2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝...

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ

18:00, 7 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական...

Դիվանագետների անվան տակ զինվորականները չեն քվեարկել. «Հրապարակը» մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Դիվանագետների անվան տակ զինվորականները չեն քվեարկել. «Հրապարակը» մանիպուլացնում է

12:11, 30 Հնս, 2021

«Հրապարակ» օրաթերթը երեկ՝ հուլիսի 28-ին, «Խաղաղապահներին ընդգրկել են դիվանագետների ցանկում» վերնագրով նյութ է հրապարակել և գրել, թե բացահայտել են էլեկտրոնային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens