ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:57, 25 Մյս, 2026

Երևանի թաղամասերից մեկում մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց էր ուղղել վարչապետ, ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին․ «Դուք գիտե՞ք՝ քանի բարձրաստիճան սպա ունենք բռնի անհետացած կամ անհայտ կորած»։

Ավելի ուշ պարզվել էր՝ հարցը հնչեցնողը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն էր, որի բարձրաստիճան զինվորական եղբայրը 44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում, և հարցն էլ տրվել էր հենց այդ համատեքստում։

Ի պատասխան՝ վարչապետն արձագանքել էր․ «197 անձ անհայտ կորած է։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197 է, ինձ համար բարձրաստիճան-ցածրաստիճան կապ չունի․․․»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը, ինչպես նաև վերջին շրջանում տարբեր հանրային գործիչների կողմից հնչեցված հայտարարություններն ու դրանցում ներկայացված թվային տվյալները։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 19-ը քաղաքացիական անձինք են, իսկ 172-ը՝ զինծառայողներ»։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովի մարտին կայացած նիստում, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասել էր․ «Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այս տարվա մայիսի 15-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի զոհերին, նշել էր․

«․․․44-օրյա պատերազմի քրեական գործերով զոհերի թիվը 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձ են, 3755-ը՝ զինվորական։ Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը՝ այն մոտավորապես 160-ի է հասնում․․․» (00։43-1։15րոպե)։

Այսպիսով, տարբեր պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների հրապարակած տվյալները տարբերվում են միմյանցից՝ շրջանառվում են 160, 191, 195 և 197 թվերը։

«Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորած անձանց հաշվառումը» 2024 թվականի զեկույցում նշվում է, որ հայկական կողմի տվյալներով՝ 2020 թվականի պատերազմից և հաջորդող էսկալացիաներից հետո անհայտ կորած է համարվում 195 անձ։ 

Ավելի վաղ՝ նախորդող տարիներին, տարբեր կառույցների ու հանրային գործիչների կողմից հնչել են նաև այլ թվային ցուցանիշներ։ Եվ եթե տարբեր տարիներին հնչեցված ցուցանիշների փոփոխությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով (տվյալների ճշգրտմամբ, նույնականացումներով  կամ այլ), ապա պարզ չէ, թե ինչով է պայմանավորված այս տարվա մարտ-մայիս ամիսներին հնչեցված հայտարարություններում ներկայացված թվային տարբերությունների և պաշտոնական վիճակագրության միջև առկա անհամապատասխանությունը։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 44-օրյա պատերազմանհայտ կորածներզինծառայողներ

Հարակից հոդվածներ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը
Նոթատետր

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

11:13, 17 Դկտ, 2025

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա...

44-օրյա պատերազմի զոհերի անունները չհրապարակելու իրավական հիմնավորումը սխալ է․ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետքերով
Սխալ

44-օրյա պատերազմի զոհերի անունները չհրապարակելու իրավական հիմնավորումը սխալ է․ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետքերով

17:03, 29 Նյմ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները, ասել...

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին
Մանիպուլյատիվ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին

13:20, 9 Սպտ, 2024

Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 3-ին Factor.am լրատվամիջոցին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։  Նա, մասնավորապես, անդրադառնալով...

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը

19:52, 13 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens