ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ է ում «քցել» կամ դավաճանել՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն, թե՞ հակառակը․ Քոչարյանի հայտարարության հետքերով

12:28, 21 Փտր, 2025

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս մամուլի ասուլիսում մեղադրել էր Հայաստանին, թե վերջինս «ճակատագրական պահին քցել է Ռուսաստանին»։ «Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայենք Ռուսաստանի աչքերով․ իսկ Ռուսաստանից տեսնում ես մի բան՝ դու կարող ես կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ, բայց ուժային միջամտություն ո՞ւմ համար, Հայաստանի համա՞ր, որը ճակատագրական պահին քեզ քցել է, որը անցել է քո թշնամիների ճամբարը։ Ձեզանից որևէ մեկը իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞»,- հարցով դիմելով լրագրողների խմբին՝ ասել է Քոչարյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հայ-ռուսական հարաբերությունների առանձին դրվագներ, երբ ռուսական կողմը չի կատարել պայմանավորվածությունները և երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ 

Ռուսաստանին դավաճանելու մասին Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները սկիզբ առան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո՝ Հայաստանի նկատմամբ 2021 և 2022 թվականներին ադրբեջանական հարձակումների ժամանակ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատշաճ արձագանք չցուցաբերեցին՝ պաշտպանելու Հայաստանի սահմաններն ադրբեջանական հարձակումից։

44-օրյա պատերազմում պաշտոնական Մոսկվայի որդեգրած դիրքորոշումն էր պատճառը, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքներով, Ռուսաստանի վարկանիշն անկում ապրեց հայաստանցիների շրջանում։ Այսպես, եթե 2018 թ. հուլիս-օգոստոսին հայաստանցիների 87 տոկոսն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ գնահատում, 11 տոկոսը՝ վատ, ապա 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թ․ ապրիլի-մայիսին անցկացված հարցման համաձայն, հայաստանցիների միայն 70 տոկոսն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել շատ լավ կամ լավ, իսկ 15 տոկոսը՝ վատ կամ շատ վատ։

Ի դեպ, ռուսական աղբյուրներն իրենց հերթին էին պնդում, թե Հայաստանում կարծում են, որ «Ռուսաստանն իրենց դավաճանել է» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Նույն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո հօդս ցնդեց հայ-ռուսական թերևս ամենախոշոր պայմանավորվածությունը․ Հայաստանը Ռուսաստանից այդպես էլ չստացավ 400 միլիոն դոլարի զենքը, որի համար վճարել էր նախապես՝ 44-օրյա պատերազմից հետո: Ռուսաստանի այս քայլից հետո միայն Հայաստանը սկսեց այլ աղբյուրներ որոնել սպառազինվելու համար։ 

Իսկ պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահների առաքելության գոտում ադրբեջանական բազմաթիվ հարձակումների, տարածքների գրավման ու խաղաղ բնակիչների սպանության մասին փաստերին FIP.am-ը բազմիցս անդրադարձել է։ (1, 2, 3):

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հատկապես 2022 թվականից սկսած, երբ ՀԱՊԿ-ն և, մասնավորապես, Ռուսաստանը անտեսեցին ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու մասին Հայաստանի խնդրանքներն ու դիմումները։ Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի ժամանակ Հայաստանը դիմել է և՛ ՌԴ-ին , և՛ ՀԱՊԿ-ին։ 

2021 թ․ մայիսի 14-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, Հայաստանը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Իսկ երկրորդ անգամ Ռուսաստանին Հայաստանը դիմել էր 2022 թ․ սեպտեմբերի 14-ին։ ՀԱՊԿ-ին ևս Հայաստանը պաշտոնապես դիմել է 2 անգամ՝ 2021 թ․ մայիսի 14-ին և 2022 թ․ սեպտեմբերին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Այս անգամ ևս ՀԱՊԿ-ն չարձագանքեց Հայաստանի պաշտոնական դիմումին՝ բավարարվելով միայն հայտարարությամբ։ 

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերոնշյալ ոտնձգությունների ու ՀՀ տարածքից 200 քառ․ կմ․ օկուպացնելու պարագայում 2024 թ․ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։ 

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել

«Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն»,- արձագանքելով Պուտինին՝ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում, արդեն մեկ տարուց ավելի է Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը (1, 2, 3)։

Եվ միայն Ռուսաստանի այս վարքագծից հետո Հայաստանը սկսեց վերանայել իր արտաքին քաղաքական վեկտորը և խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ: 

Հիշեցնենք՝ նախկինում, անկախացումից ի վեր, Հայաստանը բազմաթիվ զիջումներ է արել հօգուտ Ռուսաստանի: Մասնավորապես, ի հեճուկս իր շահերի, Հայաստանը առաջնահերթություն չի համարել Եվրոպական միության հետ սերտացումը՝ անդամակցելով Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը, և Ռուսաստանին է փոխանցել սեփական էներգետիկ ոլորտի վերահսկողությունը: Բացի այդ, Հայաստանը տարիներ շարունակ բոլոր միջազգային կառույցներում ելույթներով և քվեով աջակցել է Ռուսաստանին և զերծ մնացել որևէ այլ երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելուց:

Ավելին, արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019 թվականին, Հայաստանը խաղաղապահ առաքելությամբ հայ զինվորականներ էր ուղարկել Սիրիա, ինչը Փաշինյանը որակել էր «հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ձեռնարկ»։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens