ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ ամսում շուրջ 100 թռիչք դեպի Ադրբեջան․ օդային ճանապարհով ռազմական օգնությունը շարունակվում է

16:20, 27 Հկտ, 2020

Արցախում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Թուրքիայից և մի շարք այլ երկրներից օդային ճանապարհով շարունակաբար ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում Ադրբեջան: Չնայած Բաքուն լայնամասշտաբ ռազմական գործողություններին պատրաստվում էր վաղուց, պատերազմի ողջ ընթացքում Ադրեբջանին զինտեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ մատակարարող ինքնաթիռների թիվը գնալով աճում է:

Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն այս օրերին զինամթերք է ստանում Թուրքիայից, Իսրայելից և Բելառուսից, իսկ Սիրիայից պատերազմական գոտի հիմնականում տեղափոխվում են վարձկան զինյալներ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» այս անգամ հավաքել է սեպտեմբերի 27-ից ի վեր դեպի Ադրբեջան օդային բեռնափոխադրում իրականացրած երկրների և բեռնափոխադրումների հաճախակիության մասին տեղեկությունները: Աղբյուրը շվեդական Flightradar24.com կայքն է, որը թույլ է տալիս հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ թռիչքների, դրանց ուղղությունների և թռիչքն իրականացնող ինքնաթիռների մասին։

Իրավիճակ

Պատերազմի առաջին շրջանում թուրքական և ադրբեջանական աղբյուրները հերքում էին Թուրքիայի՝ Ադրբեջանին ուղիղ աջակցություն ցույց տալու մասին լուրերը։ Հոկտեմբերի 21-ին, սակայն, Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը դիմի, իրենք զորք կուղարկեն Լեռնային Ղարաբաղ։ Հոկտեմբերի 23-ին ռադարները ֆիքսել են թուրքական օդուժին պատկանող Airbus A400M-180 ինքնաթիռը՝ Վրաստանի երկնքով Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս։ Հոկտեմբերի 24-ին նույն ուղղությամբ թռիչքներ է իրականացրել արդեն Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ինքնաթիռը։

Թուրքիայի օդուժին պատկանող A400M-180 ինքնաթիռը Վրաստանի երկնքում՝ Ադրբեջանից Թուրքիա ճանապարհին

Պատերազմի ընթացքում Իսրայելից Ադրբեջան զենքեր տեղափոխելու մասին լուրերը մեծ աղմուկ բարձրացրեցին։ Իսրայելի գերագույն դատարանը հրաժարվեց դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իսրայելական զենքերի օգտագործման մասին «ապացույցների բացակայության պատճառով»։ Ադրբեջանը, իր հերթին, հերքում էր ռազմական գործողություններին զուգահեռ Իսրայելից զենք ստանալու մասին լուրերը։

Պատերազմի մեկնարկից առաջ և առաջին օրերին Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ կերպով էին իրականացնում ռազմատեխնիկայի տեղափոխությունը՝ օգտագործելով երկու երկրների ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները: Նման թռիչքներ իրականացվել էին ինչպես Թուրքիա—Ադրբեջան, այնպես էլ Իսրայել—Թուրքիա—Ադրբեջան ուղղություններով: Պատերազմին նախորդող շաբաթվա ընթացքում այս ինքնաթիռները շուրջ մեկ տասնյակ թռիչք են իրականացրել դեպի Ադրբեջան։

Ավելի ուշ փոխադրումներ սկսեցին արվել Ալիևներին պատկանող Silk Way և Silk Way West քույր-ընկերությունների «Իլյուշին» ինքնաթիռներով: Այնուհետև Թուրքիայից Ադրբեջան թռիչքներն ակտիվացան նաև քաղաքացիական բեռնափոխադրող «կարգո» ինքնաթիռներով։

«Փաստերի ստուգման հարթակի»՝ Ադրբեջանից և դեպի Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման մասին պատրաստած հրապարակումները կարող եք կարդալ՝ 

  • Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև
  • Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են
  • Թռիչքներ Իսրայելից Ադրբեջան․ միրգ-բանջարեղե՞ն, թե՞ զենք-զինամթերք
  • Թուրքական ռազմական օդուժի ակտիվությունը ՀՀ սահմանից դուրս և ներս
  • Ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև և հայ-թուրքական սահմանին

«Իլյուշինները» շարունակում են թռիչքները

Ադրբեջանական Silk Way-ն ունի Ilyushin 76 և Ilyushin 76TD տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռներ։ 

Այդ ընկերության առնվազն երկու Ilyushin-ներ վերջին ամիսներին ակտիվ թռիչքներ են իրականացնում Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում ակտիվ համագործակող Թուրքիա և Իսրայել։

Մեկ այլ Ilyushin՝ 4K-AZ101 հաշվառման համարով, չվերթներ իրականացնում է հիմնականում այլ (մեծամասամբ եվրոպական) երկրներ, երբեմն՝ Թուրքիա: 

Այսպես, 4K-AZ41 հաշվառման համարով ինքնաթիռը սեպտեմբերի 26-ին և 27-ին թռիչքներ էր իրականացրել Ուկրաինայից Ադրբեջան: Հոկտեմբերի 4-22-ը նույն  ինքնաթիռը մեկ տասնյակից ավելի թռիչք է իրականացրել՝ բոլորը Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Թեպետ թռիչքների մի մասի հետագծերը թաքնված են, սակայն առնվազն մեկ թռիչք եղել է Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Դալամանի օդանավակայանից, մի քանիսը՝ Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղից։ Այս օդանավակայանները օգտագործվում են և՛ քաղաքացիական, և՛ ռազմական թռիչքների համար։ Մոտակայքում նաև ռազմաբազաներ կան։ 

Մյուս Ilyushin-ը՝ 4K-AZ40 հաշվառման համարով, ևս Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ մեկ տասնյակից ավելի թռիչքներ է իրականացրել: Բացի այդ, հոկտեմբերի 7-ին ինքնաթիռը Բաքվից մեկնել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, ապա վերադարձել Բաքու: Սեպտեմբերի 29-ին ինքնաթիռը Բաքու—Թբիլիսի թռիչք է իրականացրել, թռիչքի հետագիծը, սակայն, արխիվում չի պահպանվել: Այս ընթացքում ինքնաթիռը մեկ թռիչք էլ իրականացրել է Հնդկաստան: Այս բորտի դեպքում ևս թռիչքների հետագծերը հնարավորինս թաքցված են։ Բորտի վերջին թռիչքը եղել է հոկտեմբերի 12-ին։

4K-AZ60 ինքնաթիռը ևս ակտիվ թռիչքներ է իրականացնում այս ուղղություններով, բայց Flightradar-ից թաքցված է թռիչքների պատմությունը։ Սակայն առկա հետագծերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց բացարձակ մեծամասնությունը սկսվել է Թուրքիայի տարածքից, ավարտվել՝ Ադրբեջանում:

«Բոինգ» ինքնաթիռները

Ալիևներին պատկանող Silk Group-ի մյուս՝ Silk Way West ավիաընկերությունը բեռնափոխադրումներ իրականացնում է հիմնականում Boeing ինքնաթիռներով: Պատերազմի մեկնարկից հետո այս ինքնաթիռները ևս սկսել են թռիչքներ իրականացնել հայտնի ուղղություններով: 

4k-sw008 հաշվառման համարով Boeing 747-4R7(F)-ը, եթե մինչև սեպտեմբերի վերջ դեպի Թուրքիա իրականացնում էր հաշված քանակով թռիչքներ, ապա հոկտեմբերի 6-23-ն ընկած հատվածում 10 թռիչք է իրականացրել Թուրքիայից Ադրբեջան: Թռիչքները եղել են Ստամբուլից և Թեքիրդաղից: Հոկտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 16-ին և 17-ին ինքնաթիռն իրականացրել է Թել Ավիվ—Բաքու և հակառակ ուղղությամբ թռիչքներ:

Vp-bcr հաշվառման համարով Boeing-ը սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 11-ին իրականացրել է Ստամբուլ-Բաքու ուղղությամբ թռիչքներ։ Հոկտեմբերի 9-ին ինքնաթիռը Բաքվից մեկնել էր Թել Ավիվ, հաջորդ օրը վերադարձել Բաքու:

Իսկ ահա հոկտեմբերի 15-ին այս բորտը չորս թռիչք էր իրականացրել: Նախ, այն Բաքվից մեկնել է Ստամբուլ, ապա վերադարձել Բաքու: Մի քանի ժամ անց ինքնաթիռն արդեն Կիևում էր (թե ինչպես էր հասել Կիև՝ ռադարները ցույց չեն տալիս), որտեղից ուղևորվել է Ստամբուլ, այնուհետև Ստամբուլից մեկնել Բաքու: Հոկտեմբերի 18-ին ևս Ստամբուլ-Բաքու ուղղությամբ թռիչք է իրականացվել։

Այլ մանրամասներ

Ուկրաինական Antonov Airlines-ի An-124 (UR-82072 հաշվառման համարով) բեռնատար ինքնաթիռը հոկտեմբերի 23-ին Աֆղանստանի Մազար-Ի-Շարիֆ քաղաքի օդանավակայանից ուղևորվել է Բաքու։ Նույն ուղղությամբ թռիչք եղել է նաև հոկտեմբերի 12-ին։ Այս օդանավակայանի հարևանությամբ է գտնվում Աֆղանստանում Գերմանիայի ռազմաբազան։

Նույն ավիաընկերության UR-82073 բորտը Կիև-Բաքու թռիչք է իրականացրել  հոկտեմբերի 17-ին։ 

Ուշագրավ է  նաև այն փաստը, որ ԱՄՆ զինված ուժերին պատկանող ինքնաթիռը մի քանի օր շարունակ անկանոն թռիչքներ էր իրականացնում Վրաստանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կից տարածքներում։ Այն, ամենայն հավանականությամբ, դիտարկում էր երկու երկրների սահմանային գոտիները։ 

Ամփոփելով նշենք, որ դեպի Ադրբեջան վերոնշյալ բոլոր թռիչքները իրականացվել են Վրաստանի օդային տարածքով՝ չնայած երկրի կառավարությունը որոշել էր արգելել ռազմական տեխնիկայի տեղափոխումն իր օդային տարածքով։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ինքնաթիռպատերազմ Արցախումռազմական բեռնափոխադրումներ

Հարակից հոդվածներ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել
Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Հարակից հոդվածներ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել
Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens