ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարվա հետաքննությունները` մի քանի բառով

15:30, 5 Հնվ, 2020

«Փաստերի ստուգման հարթակը», ամփոփելով 2019 թվականը, առանձնացրել է անցնող տարում թիմի իրականացրած հետաքննությունները, որոնք իրենց ծավալով և խորությամբ հանրային մեծ հնչեղություն ստացան։ Որոշ դեպքերում մեր հետաքննությունների հիման վրա հարուցվեցին քրեական գործեր։ 

Մեր բացահայտումների թիրախում են հայտնվել ինչպես նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ներկայում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող գործիչներ: 

Տարվա մեծածավալ հետաքննություններից մեկը վերաբերում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների բիզնեսներին։ Պարզեցինք, որ նախկին նախագահի եղբայրներն ու նրանց զավակները, ըստ պաշտոնական փաստաթղերի, 40-ից ավել ընկերություններում հիմնադիր կամ բաժնետեր են։ Ընդ որում, նրանք իրենց բիզնես գործունեությունը մեծ մասամբ սկսել են Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալուց հետո։ Այդ ընկերությունների գործունեությունը տարբեր է. ՀԷԿ-եր, հյուրանոցային բիզնես, գազալցակայաններ, բանջարեղենի ներկրում, շինարարություն և այլն։ 

Հաջողակ պաշտոնյա-բիզնեսմենների շարքում իր ուրույն տեղն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Հայրապետյանի՝ ֆեդերացիան ղեկավարելու տարիներին, ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն բավականին խոշոր գումար են տրամադրել Հայաստանում ֆուտբոլի ակադեմիաներ կառուցելու համար։ Սակայն զարմանալի զուգադիպությամբ բոլոր չորս ակադեմիաների կառուցապատողը եղել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն, որի բաժնեմասերի միանձնյա տնօրինողը հենց Ռուբեն Հայրապետյանն է։ 

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործերը պաշտոնը լքելուց հետո լավացել են։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Աբրահամյանի գրանցված անշարժ գույքը երեք տարում հնգապատկվել է։ Նախկին վարչապետը հասցրել է պաշտոնավարման ավարտին ունեցած 4 միավոր անշարժ գույքն ավելացնել ևս 17 միավորով։ Հատկանշական է, որ Աբրահամյանը «նոր» գույքը գնել է որդուց՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից։ 

Նախկին վարչապետի խնամի, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս հայտնվել է մեր տեսադաշտում։ Fip.am-ը պարզել է, որ Ծառուկյանը, պատգամավորական «բուռն» գործունեությանը զուգահեռ, շարունակում է հիմնադրել նորանոր բիզնեսներ և միայն այս տարի՝ 2019-ին, հասցրել է բաժնետեր դառնալ 5 նորաստեղծ ընկերություններում։ Սա այն դեպքում, որ Սահմանադրությունը միարժեքորեն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 

Fip.am-ի խոշորացույցի տակ Ծառուկյանը հայտնվել է այլ դրվագով ևս։ ԲՀԿ առաջնորդի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, թե վերջինս 1996 թվականին եղել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն, մինչդեռ մենք պարզեցինք, որ գործարար-պատգամավորը 1996 և 1998 թվականների բազկամարտի աշխարհի առաջնություններին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա վերջինիս անունը չկա և ոչ մի տարվա մրցանակակիրների ցուցակում։

Բացահայտեցինք նաև, որ Ծառուկյանի և Բելառուսի իշխանությունների հետ փոխկապակցված անձն իր սեփականություն հանդիսացող շինությունը, որը գտնվում է ԲՀԿ առաջնորդի առանձնատանը կից, շուկայականից մոտ 4 անգամ ավելի թանկ գնով վաճառել է Բելառուսին՝ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու համար։ Այս հանգամանքները փողերի լվացման և շահերի բախման կասկածներ վեր հանեցին, սակայն մնացին անարձագանք։ 

Մենք պարզել ենք նաև, որ ներկա ու նախկին պաշտոնյաներ շքեղ առանձնատներ և հանգստի օբյեկտներ են կառուցել Սևանա լճի ափամերձ արգելված հատվածում։ Նրանց ցանկում են նույն Գագիկ Ծառուկյանը և Ռուբեն Հայրապետյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը և այլք։ «Սևան» ազգային պարկից  հավաստիացրեց, որ ապօրինի կառույցները քանդվելու են։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ թեև Սևանա լճում սիգի որսն արգելված է, սակայն տարիներ շարունակ մի շարք ընկերություններ զբաղվում են սիգի պահածոյացմամբ և նույնիսկ արտահանմամբ։ Այդ տնտեսվարողների թվում էր նաև Վլադիմիր Գասպարյանի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ 

Սակայն Սևանա լճի հետ կապված մեր բացահայտումներն այսքանով չեն եզրափակվել։ Մենք պարզեցինք, թե լճի համար նախատեսված ջրերը ինչպես են ծառայեցվել մի քանի պաշտոնյաների պատկանող ՀԷԿ-երին։ Խոսքը Եղեգիս գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների մասին է, որոնց սեփականատերեր են հանդիսացել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի եղբայր Վաչիկ Քոքոբելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայր Մայիս Մկրտչյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսա (աղջկա ամուսին) Հայկ Սուվարյանը և այլք։

Հաջողակ բիզնեսմեններ կան նաև ներկայիս պաշտոնյաների մեջ։ Օրինակ՝ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը։ Fip.am-ը պարզել է, որ կառավարությունն արդեն 4-րդ հարակային արտոնությունն է հատկացրել նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ընկերությանը։ Բացի այն, որ Սուքիասյանն ահռելի ունեցվածքի տեր է, նա նոր ընկերություն է հիմնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ։

Անցնող տարում «Փաստերի ստուգման հարթակը» բավականին ծավալուն հետաքննություններ է իրականացրել նաև Երևանին պատկանող նախկին ու ներկա կանաչ տարածքների ու դրանց տերերի մասին։ Պարզել ենք, մասնավորապես, որ Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) դուստրը սեփականաշնորհել է Դավթաշենի կենտրոնական հատվածում գտնվող մի ամբողջ այգի և այժմ պատրաստվում է այնտեղ բարձրահարկ շենքեր կառուցել։

Ռուբեն Գևորգյանի դուստրը, սակայն, միակը չէ, որ տնօրինում է մեծ հանրային այգիներ։ Սեփականաշնորհված այգիներ կան նաև Նոր-Նորքում, Մալաթիա Սեբաստիայում, Աջափնյակում և այլուր, իսկ սեփականատերերն են հանրությանը հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) հայրիկից սկսած մինչև անհայտ Նատալի Մնացականյանը։

Հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներից միայն այգիները չէ, որ մասնավորեցվել են։ Ասվածի վկայությունը մեր հետաքննությունն է, որում պարզել էինք, որ Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը պաշտոնավարման ընթացքում Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մեծ հատված մասնավորեցնել և էականորեն ցածր գներով վաճառել  է որդուն։

Այսպիսին էր «Փաստերի ստուգման հարթակի» հետաքննական գործունեությունը 2019 թվականին։

Շնորհավոր Նոր տարի։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens