ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները

12:08, 7 Հնվ, 2021

2020 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաշրջադարձային տարիներից էր։ Տարվա «բնականոն» ընթացքը խափանվեց երկու խոշոր արհավիրքներով՝ կորոնավիրուսի համավարակով և Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր խլեցին։ 2020 թվականի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը», այնուամենայնիվ, հանդես եկավ մի շարք հետաքննություններով և ուսումնասիրություններով՝ նպատակ ունենալով բացահայտել պետական պաշտոնյաների, մարմինների, ներկա ու նախկին իշխանությունների հետ կապված կոռուպցիոն, կասկածելի գործարքներն ու ռիսկերը։ 

Մենք պարզեցինք, որ չնայած իշխանությունների հայտարարություններին, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլի, իսկ Կոտայքի մարզում՝ վերելակների գործարաններ կբացվեն, այդ խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան։ Հետագայում նաև պարզեցինք, որ Արմավիր քաղաքի մոտ աղբի վերամշակման գործարանը ևս չկառուցվեց։ Իրականություն չդարձավ նաև Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան գյուղերի տարածքում ֆոտովոլտային մարտկոցների գործարանի կառուցումը։

Fip.am-ը նաև պարզեց, որ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից (ՓՀԷԿ) մեկը նախկինում փաստացի պատկանել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, իսկ այժմ այն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ընկերությանը։ Գետի վրա գործող երեք այլ ՓՀԷԿ-երի սեփականատերն են՝ ՀՀԿ-ական Կարեն Դավթյանը և նրա կինը։ Գետի վրա նոր երկու ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվություն ստացած մեկ այլ՝ «Լոռվա ամրոց» ընկերության բաժնետերերի շարքում է նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» նաև պարզեց, որ Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում գործող ծաղկի շուկայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 10 տարի ժամկետով հանձնել է նախկին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձի, իսկ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի հայրը երկար տարիներ զբաղվել է ծաղիկների ներկրմամբ, իսկ նրա հետ փոխկապակցված անձինք ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ են կասկածվում։ 

Հունիսին Fip.am-ը հրապարակեց հետաքննություն «արագ վարկեր» տրամադրող կազմակերպությունների և դրանց խարդախություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ։

Fip.am-ը պարզեց նաև, որ Երևանի Զեյթուն թաղամասում գտնվող հանրային այգին բավականին ցածր վարձավճարով վարձակալվում է նախկին ՀՅԴ-ական պատգամավոր և Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի կողմից։

Մենք բացահայտեցինք, թե ինչ գույք ունեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և նրա որդին, որը զբաղեցրել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրանք ապօրինի կերպով սեփականաշնորհել են Էրեբունիում գտնվող Վարդավառի այգու տարածքը։

Պարզեցինք նաև, որ Երևանի կենտրոնում՝ «Ռոսիա» մոլի հարևանությամբ, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը շուրջ երեք տարի շինարարական աշխատանքներ է իրականացրել համայնքապատկան հողատարածքում, սակայն քաղաքային իշխանությունները միայն 2019 թ. փետրվարին են բացահայտել դա։ Իսկ Աջափնյակում ապօրինի շինարարությունը համայնքապատկան տարածքում չէր կանգնեցվել՝ չնայած քաղաքապետարանը գիտեր այդ մասին։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե ինչ քաղաքական անցյալ ունեն Աջափնյակի թաղապետը և նրա կողմից նշանակված որոշ աշխատակիցներ, որոնք ժամանակին սերտ կապերի մեջ էին Հանրապետական կուսակցության հետ և հայտնի էին կոռուպցիոն գործարքներով ու ցուցարարներին ծեծելով։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տարատեսակ պնդումների մասին Fip.am-ը հետաքննական նյութերի շարք հրապարակեց։ Նա մոլորեցնող և կեղծ հայտարարություններ էր արել ադամանդներ ներմուծելու, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համեմատելու և մի շարք այլ թեմաների մասին։ Fip.am-ը նաև պարզեց, որ Հայաստանից սև մետաղի ջարդոնի արտահանման և դրա հետ վարչապետ Փաշինյանի ընտանիքի կապի մասին Մինասյանի պնդումներն անհիմն են։

«Փաստերի ստուգման հարթակը» նաև լայնածավալ՝ երկու մասից բաղկացած ուսումնասիրություն հրապարակեց Հայաստանի ռազմավարական օբյեկտների մասնավորեցումների մանրամասների մասին։ Ուսումնասիրության մեջ ներկայացվեց, թե ինչ պայմաններով, երբ և ում են օտարվել կամ կառավարման տրվել Հրազդանի ջերմակայանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական (Մերգելյան) ինստիտուտը, Հայաստանում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվող պետական ձեռնարկությունը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը, Հայաստանում ջրամատակարարում իրականացնող ընկերությունները, Մեծամորի ատոմակայանը, հայկական երկաթուղու համակարգը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայփոստը» և այլն։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, «Փաստերի ստուգման հարթակը» ծավալուն ուսումնասիրություն հրապարակեց Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական օդուժի ակտիվ թռիչքների մասին։ Արդեն պատերազմի ժամանակ Fip.am-ը գրեց Իսրայելից և այլ երկրներից Ադրբեջան զենքի մատակարարումների մասին։ Հետո ուսումնասիրեցինք, թե որ երկրներն են Ադրբեջանին զենք վաճառել և պարզեցինք, որ այդ ցանկում է անգամ Ֆրանսիան։ Ճշտեցինք նաև, թե Մինսկի խմբի համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին որքան ռազմական օգնություն են տրամադրել։

Պատերազմի օրերին Արցախում աշխատող մեր թիմը արձանագրեց և հրապարակեց Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները։ Պարզեցիքն, որ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է միջազգային կոնվենցիայով արգելված կասետային զինատեսակներ։ Ուսումնասիրելով եղած վիզուալ ապացույցները` հիմնավորեցինք, որ Ադրբեջանը Արցախում կիրառել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ, որն արգելված է։ 

Համացանցում հայտնված մի տեսանյութի ուսումնասիրմամբ էլ պարզեցինք, որ պատերազմից հետո ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։ 

Անցնող տարվա հետաքննությունները և ուսումնասիրությունները այսքանն էին։ 2021-ին ևս «Փաստերի ստուգման հարթակը» կշարունակի բացահայտել և հանրությանը ներկայացնել կոռուպցիոն սխեմաներ, ուսումնասիրել կասկածելի գործարքներ, ներկա և նախկին պաշտոնյաների ունեցվածքները և գույքը, հետևել իշխանությունների խոստումների ճակատագրերին։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Մհեր ՍեդրակյանՌուբեն ՀայրապետյանՍերժ Սարգսյանտարվա ամփոփում

Հարակից հոդվածներ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին
Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում

18:42, 24 Սպտ, 2020

Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և դրա նախկին նախագահների հետ են կապվում բազմաթիվ չարաշահումների և շահերի բախման դեպքեր, իսկ Ռուբեն Հայրապետյանի...

Հարակից հոդվածներ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին
Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում

18:42, 24 Սպտ, 2020

Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և դրա նախկին նախագահների հետ են կապվում բազմաթիվ չարաշահումների և շահերի բախման դեպքեր, իսկ Ռուբեն Հայրապետյանի...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens