ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ վարակի վերաբերյալ անցնող տարվա ընթացքում ապատեղեկատվությունների ու դավադրության տեսությունների պակաս չկար։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է կորոնավիրուսի վերաբերյալ ամենատարածված կեղծիքները։

Երբ վարակը տարածվում էր աշխարհում և պաշտոնապես դեռ Հայաստան չէր հասել, որոշ լրատվականներ տարածում էին սուտ լուրեր՝ շոկահարելով հանրությանը։ Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 1-ին։ Մինչ այդ, որոշ լրատվականներ անընդհատ շրջանառում էին տեղեկություններ, թե իբր այս կամ այն բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդներ կան, ինչը, սակայն, արագ հերքվում էր։   

Մահացածների ընտանիքներին գումար չեն առաջարկել

Հայաստանում «փչացած հեռախոսի էֆեկտով» տարածվում էր մի տեղեկություն, թե ինֆարկտից մահացած անձի հարազատներին դիահերձարանում առաջարկել են 100,000 դրամ՝ մահվան պատճառը կորոնավիրուս գրանցելու համար։ Ըստ նույն տեղեկության՝ Առողջապահության նախարարությունից հրահանգ կա՝ բոլոր ջերմողներին գրանցել որպես COVID-19-ի վարակակիր։ Որևէ ապացույց այս թեմայով, սակայն, այդպես էլ չհաջողվեց գտնել։ 

Կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան գրիպը, իսկ դիմակները օգնում են

Վարակի առաջին դեպքերին զուգահեռ՝ Հայաստանում տարածվում էին կորոնավիրուսի՝ իբր բեմադրված և սովորական գրիպից քիչ վտանգավոր լինելու մասին տեղեկություններ։  

Դիմակների՝ հանրային վայրերում պարտադիր դառնալուն զուգահեռ էլ տեղեկություններ տարածվեցին, թե երկար ժամանակ դիմակ կրելու դեպքում մարդկանց մոտ թթվածնային քաղց կարող է առաջանալ և որ ի տարբերություն Հայաստանի՝ աշխարհի զարգացած երկրները դիմակները պարտադիր դարձնելու օրենքներ չեն ընդունում։ 

Իրականում, սակայն, դիմակները նպաստում են վարակի տարածման տեմպերի նվազեցմանը։ Դիմակների երկարատև և ճիշտ կրումն էլ չի հանգեցնում հիվանդությունների առաջացման և թթվածնային քաղց չի առաջացնում։ Իսկ դիմակներ կրելը պարտադիր է աշխարհի բազմաթիվ երկրներում մինչ օրս։

Մյուս կողմից, ինչպես պարզվեց, կորոնավիրուսը է՛լ ավելի վտանգավոր և մահաբեր է, քան սովորական գրիպը։ 

Ինչպես չբուժել կորոնավիրուսը կամ քայլեր, որոնք պետք չէ անել

Նախքան Հայաստանում համավարակի բռնկվելն ու դրանից հետո, հանրությունը քննարկում էր կորոնավիրուսի կանխման և բուժման հնարավոր տարբերակները։

Վարկածներից մեկի համաձայն՝ կորոնավիրուսը օրգանիզմից կարելի է դուրս բերել հաճախակի տաք ջուր խմելով։

Հայաստանում կորոնավիրուսը բուժելու հավանական տարբերակներ դարձան «Արմենիկումը», սխտորը, կոճապղպեղն ու կծուն։ Որոշ դեպքերում տարբեր մթերքների նման «գովազդը» հանգեցրել էր դրանց սպառման ծավալների մեծացման, դեֆիցիտի և գների աճի։ Ամբողջ աշխարհում, օրինակ, մարդիկ սկսել էին գնել կոճապղպեղ, իսկ դրա գները հասել էին աստղաբաշխական չափերի։

Դավադրության հավանական ու անհավանական տեսություններ․ 5G, Բիլ Գեյթս և Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի շուրջ դավադրությունների տեսությունները պտտվում էին մի քանի հիմնական թեմաների շուրջ․ չիպավորում, 5G և պատվաստումներ։ Այսպես, ըստ առաջինի՝ թեստավորման և ապագայում նաև պատվաստման ժամանակ մարդկանց «չիպավորում են»՝ քայլերը և մտքերը ղեկավարելու համար։ Դավադրության այս տեսության հիմքում էլեկտրոնային անձնագրի առաջարկված տարբերակներից մեկի նենգափոխված մեկնաբանությունն էր։

5G ցանցերի միջոցով կորոնավիրուսի տարածման մասին միֆերը Հայաստանում քննարկվում էին յուրահատուկ ոգևորությամբ։ Հայաստանում տարածվում էր անգամ 5G աշտարակներ տեղադրելու  և դրանով երկրում վարակակիրների թիվը ավելացնելու մասին դավադրության տեսություն, մինչդեռ երկրում 5G աշտարակներ տեղադրված չեն, իսկ դրանց՝ կորոնավիրուսի տարածման հետ ունեցած կապը որևէ տրամաբանությամբ հիմնավորված չէ։

Հայտնի գործարար և բարերար Բիլ Գեյթսի անունն ամենից հաճախ էր կապվում վարակի վերաբերյալ դավադրության տեսությունների հետ։ Գեյթսի՝ կորոնավիրուսի պատվաստանյութի պատրաստման և հասարակությանն այն հասանելի դարձնելու շահագրգռվածությունը հիմք դարձան նրա անվան շուրջ մի շարք միֆերի ստեղծման համար։ Ըստ դրանց՝ Գեյթսը մե՛կ ցանկանում է չիպավորել մարդկանց, մե՛կ նվազեցնել երկրագնդի բնակչության թիվը։

Դավադրության տեսությունները Բիլ Գեյթսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գավի» ալյանսի միջոցով կապվեցին նաև Արսեն Թորոսյանի անվան հետ։ «Գավին» զբաղվում է պատվաստանյութերի արտադրությամբ և մատակարարմամբ, իսկ Հայաստանն այս ընկերության միջոցով պատվաստանյութեր ստացել է տարիներ շարունակ՝ նախքան անգամ Թորոսյանի նախարար դառնալը։ Տարածվող լուրերում Թորոսյանը մեղադրվում էր Հայաստանում պատվաստանյութերի «բիզնես անելու» և Բիլ Գեյթսի «պլաններին» աջակցելու մեջ։ 

Արսեն Թորոսյանի՝ պատվաստանյութերի ձեռքբերման գործում բիզնես շահեր ունենալը քննարկվում էր նաև ձմռանը։ Ըստ տարածված լուրերից մեկի՝ Հայաստանը Թորոսյանի անձնական դրդապատճառներով հրաժարվել է ռուսական պատվաստանյութից։ Fip.am-ը պարզեց, սակայն, որ Թորոսյանը որպես կամավոր պատվաստվել է հենց ռուսական պատվաստանյութով։ Իսկ պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը կսկսվի միայն դրանց վերջնական հաստատումից հետո։

Անցնող տարվա ընթացքում պարզ դարձավ նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս երբեմն «խճճվում էր» սեփական հայտարարություններում։ ԱՀԿ աշխատակիցը հայտարարել էր, որ առանց սիմպտոմ վարակված անձիք մեծ հավանականությամբ չեն վարակում այլոց, իսկ ավելի ուշ ԱՀԿ-ն «թյուրըմբռնում» էր որակել սեփական աշխատակցի հայտարարությունը։

Տարածվում էր նաև տեղեկություն, թե երեխաները կորոնավիրուս չեն տարածում, իսկ պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք հիվանդությունը տանում են առանց սիմպտոմների։ Այս թեզը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ 

Հայկական լրատվամիջոցներն այս ընթացքում հասցրել էին «բացահայտել» նաև կորոնավիրուսի զրոյական պացիենտին։ Ավելին՝ պարզել էին, որ այդ անձը կորոնավիրուսով վարակվել է չղջիկների հետ սեքսի արդյունքում։ Իրականում, սակայն, այս «բացահայտման» սկզբնաղբյուրը հումորային կայք էր, որը որոշել էր ուղղակի կատակ անել։ 

Կորոնավիրուսի՝ արհեստական լինելու կամ «Կորոնաբլեֆի» (կամ՝ «Պլանդեմիա») մասին ամբողջ աշխարհում տարածված տեսությունները հասան նաև Հայաստան։ Հայկական լրատվականները գրեցին նաև, թե ձերբակալվել է կորոնավիրուսի «ստեղծողը», որը, իբր, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր էր և վիրուսը վաճառել էր Չինաստանին։ Տեղեկությունը, իհարկե, չէր համապատասխանում իրականությանը։

Մի քանի դեպք քաղաքական գործիչների մասնակցությամբ

Գարնանն ակտիվորեն քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկը, որում, իբր, նա ասել էր, թե կորոնավիրուսը «պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք»։ Փաշինյանի ելույթը, սակայն, մանիպուլացվել էր և կտրվել կոնտեքստից։ Իրականում Փաշինյանը կոռումպացված պաշտոնյաներին էր համեմատել կորոնավիրուսի հետ։  

Փաշինյանը նաև պնդում էր, որ վարակված անձիք մեկ տարով իմունիտետ են ձեռք բերում։ Սակայն այս տեսակետը գիտական որևէ հիմնավորում այդպես էլ չստացավ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս զերծ չմնաց կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություններ տարածելուց։ Նա առաջարկում էր վիրուսը ոչնչացնել  արևի ուղիղ ճառագայթների կամ լաբորատոր պայմաններում ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով։

Ապատեղեկատվություն տարածող կայքեր և սոցցանցերի էջեր

Կորոնավիրուսի վերաբերյալ ուղղորդված ապատեղեկատվություն և դավադրության տեսություններ էին տարածում հիմնականում երկու էջեր՝ «Կորոնավիրուս = Դարի աֆերա» և «Ասա ոչ մահաբեր վակցինային»։ Դրանք ստեղծված էին նույն անձի կամ անձանց կողմից։ 

Մեկ այլ ֆեյսբուքյան էջ՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունով, ևս մի շարք կեղծ տեղեկություններ էր տարածում կորոնավիրուսի վերաբերյալ։

COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածում նաև բժիշկ Գևորգ Գրիգորյանի կողմից հիմնադրված և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորված Medmedia.am կայքը։ Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ն անվանում էին «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։ Կայքի մասին լրագրողական հետաքննությունից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց դրա ֆինանսավորումը։ 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են մի շարք երկրներում, 2021-ից դրանք, ամենայն հավանականությամբ, լայնածավալ կիրառության մեջ կդրվեն, ինչը կարող է փոխել համաճարակային իրավիճակն աշխարհում։ «Փաստերի ստուգման հարթակը» մաղթում է, որ 2021-ին բոլորը լինեն առողջ՝ հեռու մահաբեր վարակներից ու հիվանդություններից։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուստարվա ամփոփում

Հարակից հոդվածներ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները

12:08, 7 Հնվ, 2021

2020 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաշրջադարձային տարիներից էր։ Տարվա «բնականոն» ընթացքը խափանվեց երկու խոշոր արհավիրքներով՝ կորոնավիրուսի համավարակով և Արցախում Ադրբեջանի...

Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

Հարակից հոդվածներ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները

12:08, 7 Հնվ, 2021

2020 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաշրջադարձային տարիներից էր։ Տարվա «բնականոն» ընթացքը խափանվեց երկու խոշոր արհավիրքներով՝ կորոնավիրուսի համավարակով և Արցախում Ադրբեջանի...

Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens