ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և ուսումնասիրություններ է արել, որոնք կամփոփենք այս հոդվածում։ 

Համացանցում դեռ նախորդ տարեվերջից կարելի էր հանդիպել Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վանդալիզմի ապացույցների՝ տեսանյութերով և լուսանկարներով։ Մենք ամբողջացրեցինք, թե որ մշակութային կառույցներն են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև ցույց տվեցինք, թե ինչպես են հայկական եկեղեցիները և հուշարձանները ներկայացվում իբրև աղվանական։ 

Անցնող տարում հայկական վիրտուալ տիրույթում քաղաքական ուժերի օգտին համակարգված քարոզչություն իրականացնող տասնյակ էջեր և կեղծ օգտահաշիվներ գտանք, ցույց տվեցինք նաև դրանց միջև կապն ապացուցող մի շարք ընդհանրություններ։ Վիրտուալ Հայաստանում ֆեյքերի ուղղորդված բանակներ ունեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կեղծ էջերի միջոցով հասարակական աջակցության պատրանք էր փորձում ստեղծել նաև Հանրապետական կուսակցությունը, սոցցանցերում ակտիվ գործունեություն էին ծավալում նաև մի շարք իշխանամերձ էջեր։

Իշխանության ներքին խոհանոցի, պաշտոնանկությունների, առաջիկայում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ էր հաղորդում պատերազմից անմիջապես հետո բացված Mediaport տելեգրամյան ալիքը։ Դրան զուգահեռ, ալիքը պարբերաբար կեղծ լուրեր էր հաղորդում և, չնայած հերքումներին, դրանք հասցնում էին տարածվել ընթերցողների շրջանում։ Տելեգրամյան ալիքի ուսումնասիրության ու այլ աղբյուրների հետ համեմատությունների շնորհիվ բացահայտեցինք, որ այն ուղիղ կապ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի հետ։

Facebook-ում, որտեղ ակտիվ են հայաստանյան քաղաքական ուժերը, հասարակական աջակցության պատրանք ստեղծելու գործիքներից մեկը հավանումներն ու կիսումներն են (like, share)։ Հավանումների քանակը մեծացնելու համար կարելի է դիմել վճարովի ծառայությունների։ Վերջերս սոցցանցերում քննարկվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, որը մեծ թվով հավանումներ էր ստացել օտարազգի օգտատերերի կողմից, ավելի ուշ ուշադրություն գրավեցին նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տեսագրության հավանումների հեղինակները։ Ամիսներ առաջ պատկերավոր կերպով ցույց էինք տվել, թե ինչպես են իրականացվում «լայքերի գնումները»։

Ի դեպ՝ գնումների մասին։ Պետական գնումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Տավուշի մարզպետարանը տավուշցի Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց պայմանագրեր կնքել նրա աներոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ բոլոր պայմանագրերը կնքվում էին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ 

Անցնող տարում մի քանի հրապարակումներով անդրադարձել էինք նաև տարբեր քաղաքական գործիչների ունեցվածքին։ Խոսքը նրանց գույքի և եկամուտների մասին է, որի վերաբերյալ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։ Ուսումնասիրել էինք խորհրդարան անցած ուժերի՝ հանրության շրջանում առավել հայտնի պատգամավորների հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ անդրադառնալով բոլոր՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություններին։ Այստեղ հիշատակման են արժանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, «Քաղաքացիական պայմանագրից»՝ Գուրգեն Արսենյանի և Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքը։

Ի դեպ, մինչ այդ FIP.am-ը պարզել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կտրուկ աճել են Գորիս համայնքի բնակիչներին համայնքապետարանից հատկացվող դրամական օգնությունները։

Տարեվերջին 36 խոշորացված համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց արդյունքները վկայեցին, որ իշխանությունների բազմակի խոստումները, թե ցանկացած պարագայում ժողովրդի ընտրությունն առաջնային է իրենց համար, այդքան էլ ճիշտ չեն։ Իշխող ուժը չէր կարողանում հաշտվել մի քանի համայնքներում կրած պարտության հետ և տարբեր մեթոդներով փորձում էր վիժեցնել համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը։ Թերևս, ամենից ակնառուն Վանաձորի և Վարդենիսի համայնքի ղեկավարների ամենահավանական թեկնածուների ձերբակալություններն ու կալանավորումներն էին, ինչպես նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունը։

Երբ իշխանությունը Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական բյուջեի փողերը վատնելու մեջ, մենք բացահայտեցինք, որ երրորդ նախագահն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում 15 անգամ մեկնել է առողջարաններով, թանգարաններով ու խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Թե կոնկրետ ինչի՞ համար՝ դժվար է ասել, Սարգսյանի պնդմամբ՝ նա երբեք չի այցելել այդ քաղաքի որևէ խաղատուն։

2021 թ․-ին մեր ուսումնասիրած թեմաներից առանձնացրել էինք այսքանը։ Եթե ունեք հրապարակման ենթակա կարևոր տեղեկություններ կամ կան այնպիսի հարցեր, որոնք ձեր կարծիքով լրագրողական ուսումնասիրությունների կարիք ունեն, խնդրում ենք հաղորդագրություն թողնել FIP.am կայքում կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` MediaportԲադեն-Բադենընտրություններֆեյքֆեյքերի բանակ

Հարակից հոդվածներ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից

16:10, 3 Ապր, 2024

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել գովազդային հոլովակներ, որտեղ հայտնի անձինք «հայտարարում են» ներդրումային նոր պլատֆորմի մասին և հրավիրում նվազագույն...

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները

14:54, 19 Սպտ, 2023

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens